Դելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կա
ՀասարակությունԱյս տարվա, այսինքն՝ 2023 թվականի վերջում՝ դեկտեմբերի տվյալներով, Հայաստանում հնդիկների թիվը տարբեր գնահատականներով 30-100 հազար է։ Եվ նրանք ոչ թե նախկինում մեզ համար սովորական դարձած հնդիկ ուսանողներն են, այլ խոպան եկած հնդիկները։ Այս աշխատանքային միգրանտները գալիս են Հայաստան, իրենց բարեկամներով, համագյուղացիներով, իսկ հետո էլ արդեն ընտանիքներն են տեղափոխում։ Ասում են, թե նրանց ծառայություններն էժան են, աշխատելիս էլ դժգոհություններ չեն առաջացնում։ Սակայն այդ հնդիկները հիմնականում միայն բանվորական գործի են ունակ, մասնագետներ չեն, արհեստավորներ չեն։ Նրանց թվաքանակի, պահվածքի, հայաստանցիներիս վերաբերմունքի մասին է Նարինե Կիրակոսյանի հեղինակային «Մեկ թեմայի շուրջ» հաղորդման այս թողարկումը։