Այ՛ո, տոնական միջոցառումները պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության ղեկավար
Ներքաղաքական
Արցախը հանձնած, հինգ հազար եւ ավել զոհ տված, 120 հազար բռնի տեղահանված արցախահայերի խնդիրները շալակած ու բախտի քմահաճույքին թողած իշխանությունները ունե՞ն բարոյական իրավունք նման ճոխ ամանորյա տոներ կազմակերպելու ու միլիոններով գումարներ բյուրջեից դուրս հանելու հարցի պատասխանը iravunk.com-ը փորձել է ստանալ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանից.
- ՀՀ-ն պետք է ամբողջ աշխարհին ցույց տա, որ ինքը ապրում է ու տոնական միջոցառումները էլ ավելի շքեղ պետք է նշենք: Այ՛ո, տոնական միջոցառումները պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք ճոխ տոնական միջոցառումները մեծ շուքով նշելու համար: