ՔՊ-ում շարունակվում են թեժ երեկոներն ու բուռն առավոտները. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԹՐԱՄՓԻՑ՝ ԶՐՈՅԻՆ ՄՈՏ ԱՐԴՅՈՒՆՔ ԱԼԻԵՎՆ ԷԼ Է ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱ՞ՐԴՆ ԸՆԿԱՎ Թուրքիան զգուշացնում է. գնդակը Իրանի ու ՌԴ-ի դաշտում է, Երեւանը պետք է զգուշանա. Բալասանյան Հայ ըմբիշների դիրքերը դասակարգման տարեվերջյան աղյուսակում.UWW Մահացել է պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի քույրը. ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Մեսսին, Սուարեսը, Բուսկետսը և Ալբան ծաղիկ են դրել Հեյդար Ալիևի գերեզմանին Չեմպիոնների լիգա. «Աթլետիկո» - «Սլովան». մեկնարկային կազմեր Մենք կշարունակենք պայքարել Սիրիայի համար. սիրիական բանակի զինվորներ (Տեսանյութ) Հակոբ Ասլանյանի գլխում թե ինչ է կատարվում, չգիտեմ, համապատասխան մասնագիտական որակավորում չունեմ. Ալեքսանյան

«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»

Իրավական

Հայաստանյան իշխանությունը մինչեւ այսօր չի ներում այն արցախցիներին, որոնք, կորցնելով իրենց բնօրրանը, անհանգիստ` բռնի տեղահանված եւ դեռ տեղ չհասած իրենց հարազատների ճակատագրերով, սեպտեմբերի 19-ին դուրս էին եկել փողոց եւ մասնակցում էին տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

Պարզվում է՝ դեկտեմբերի 4-ին տնից բերման է ենթարկվել քառօրյա եւ 44- օրյա պատերազմների մասնակից ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ, որովհետեւ մոտ 75 օր առաջ մասնակցել է սեպտեմբերյան բողոքի ակցիաներին: Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին, գիշերը ժամը՝ 23:00-00:00-ի միջակայքում դատարանը կայացրել է նրան մեկ ամսով կալանավորելու որոշում: Այս մասին «Իրավունք»-ը տեղեկացավ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԵՐԲԵՐԷԱՆԻՑ, ով ճանաչում է Դավիթին դեռ Ասկերանից:

«Պատերազմի ժամանակ Դավիթին տեսա Ասկերանում: Նկատելի էր նրա մարտունակությունն ու մինչեւ վերջ գնալու վճռականությունը: Անընդունելի է անազատության մեջ նրա հայտնվելը: Ինչո՞ւմ է նա մեղադրվում, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր: Օր առաջ ազատություն եմ մաղթում Դավիթին», - ընդգծեց Հ. Պերբերէանը:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ Դավիթ Ավագյանի քրոջ՝ ՍՏԵԼԼԱ ԱՎԱԳՅԱՆԻ հետ: Նա ասաց, որ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ եւ հետո՝ բազմաթիվ հադրութցիների են բերման ենթարկել. որոշներին կալանավորել են, որոշների նկատմամբ կիրառել են տնային կալանք:

«Ենթադրում էինք, որ Դավիթին էլ հանգիստ չեն թողնի, որովհետեւ կոնկրետ մեր համագյուղացիներից կան, որոնք 1-3 ամսով կալանավորվել են, կամ նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք, այդ շարքում անչափահասներ էլ կան: Մեկին աշխատավայրից են բերման ենթարկել, մյուսին` հենց տնից, բայց ինչի՞ համար: Սեպտեմբերի 19-ի էսկալացիան տեւեց մեկ օր, բայց մինչեւ մարդիկ դուրս եկան Արցախից, բոլորս էինք անհանգիստ: Երեւանում գտնվող արցախցիներն էին հիմնականում փողոցում, որովհետեւ մեկի ծնողն էր կորել, լուր չուներ, մյուսը հարազատների համար էր մտահոգ, երրորդը կորցրել էր տուն ու բարեկամ: Բայց ոչինչ հաշվի չեն առնում, զոհվածի երեխայի էլ են կալանավորում, տան միակ աշխատողի էլ, Դավիթի պարագայում էլ ոչինչ հաշվի չառան», - պատմեց Դավիթի քույրը:

Ի դեպ, Դավիթ Ավագյանը ծնունդով Երեւանից է, բայց Հադրութում կորցրել է հայրական օջախը: Ստելլա Ավագյանից տեղեկացանք, որ Դավիթը քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին կամավոր է մեկնել առաջնագիծ: Նա առաջիններից է եղել, ով գնացել է  պատերազմ եւ մնացել մինչեւ վերջ:

«Դավիթն անցած տարի էլ մեկ ամսով կալանքի տակ էր: Երբ Ֆրանսիայի հրապարակում սկսվեցին ցույցերը, նա առաջիններից էր, ով կալանավորվեց, հետո «շարքով»-«կարգով» սկսեցին կալանավորել մյուսներին: Նա Արցախի համար ճակատագրական պահերին երբեք անտարբեր չի եղել եւ պայքարել է` ինչքան կարողացել է», - շեշտեց Ստելլա Ավագյանը:

Նշենք, որ Դավիթ Ավագյանը երեք անչափահաս երեխաների հայր է: Նրան բերման են ենթարկել այն ժամանակ, երբ տանը եղել է երեխաների հետ:

«Մի քանի անգամ ոստիկանությունից եկել են, իրեն են հարցրել, բայց տանը չի եղել: Իսկ դեկտեմբերի 4-ին եկել են, տեսել են, որ տանն է, երեխաներին ասել են՝ ձեր պապան հեսա հետ կգա, հանկարծ չմտածեք, թե չվախենաք ու տարել են: Բայց 8-13 տարեկան երեխաներ են, ամեն ինչ էլ լավ հասկանում են: Դավիթն էլ հետ չի եկել, արդեն գիշերվա կեսին դատարանը մեկամսյա կալանք կիրառեց», - ասաց Դավիթի քույրը:

Զրուցեցինք նաեւ Դավիթ Ավագյանի պաշտպանի՝ փաստաբան ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«Դավիթ Ավագյանին կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի (զանգվածային անկարգություններին մասնակցելը) հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: Պարզվում է՝ նա շուրջ երեք ամիս է հետախուզման մեջ է եղել, բայց այդ ընթացքում ընդամենը երկու անգամ են նրա բնակարան այցելել: Մի անգամ տան դուռը փակ է եղել, մի անգամ էլ կինն ասել է, որ տանը չէ, բայց որեւէ ծանուցում չկա, որտեղ ասվում է, թե Դավիթ Ավագյանը պետք է ներկայանա քննչական: Իսկ վերջին այցելության ժամանակ, հենց տնից են բերման ենթարկել», - մանրամասնեց փաստաբանը:

Հավելենք, որ «Իրավունքի» տեղեկություններով՝ Դավիթ Ավագյանի դեմ հարուցված քրեական վարույթի հիմքում ընդամենը մի տեսաձայնագրություն է, որտեղ տեսախցիկին մեջքով շրջված եւ ոստիկանին հարվածող չնույնականացված անձին նմանեցնում են Դավիթ Ավագյանի հետ: Ընդ որում՝ մինչեւ այսօր այդ ոստիկանի ինքնությունն էլ պարզված չէ. տուժող չկա, բայց էլ ում զրկեն ազատությունից, որոշել են: Եվ սա առաջին դեպքը չէ, թեպետ սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիաներին մասնակցածներին ամիսներով կալանավորում են, այսպես ասած, զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, սակայն նախաքննական որեւէ գործողություն չեն անում: Հոդվածի անունը դնում են խուլիգանություն եւ ուղարկում դատարան: Ըստ էության, ստացվում է, որ գնդակը դատավորների դարպասում է. կդատեն` կդատեն, չեն դատի` չեն դատի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՔՊ-ում շարունակվում են թեժ երեկոներն ու բուռն առավոտները. ԲԱՄԲԱՍԱՆՔԹՐԱՄՓԻՑ՝ ԶՐՈՅԻՆ ՄՈՏ ԱՐԴՅՈՒՆՔԱԼԻԵՎՆ ԷԼ Է ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱ՞ՐԴՆ ԸՆԿԱՎԹուրքիան զգուշացնում է. գնդակը Իրանի ու ՌԴ-ի դաշտում է, Երեւանը պետք է զգուշանա. ԲալասանյանՀայ ըմբիշների դիրքերը դասակարգման տարեվերջյան աղյուսակում.UWWՄահացել է պրոֆեսոր Բենիկ Հարությունյանի քույրը. ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՄեսսին, Սուարեսը, Բուսկետսը և Ալբան ծաղիկ են դրել Հեյդար Ալիևի գերեզմանինՉեմպիոնների լիգա. «Աթլետիկո» - «Սլովան». մեկնարկային կազմեր Մենք կշարունակենք պայքարել Սիրիայի համար. սիրիական բանակի զինվորներ (Տեսանյութ)Հակոբ Ասլանյանի գլխում թե ինչ է կատարվում, չգիտեմ, համապատասխան մասնագիտական որակավորում չունեմ. ԱլեքսանյանՀակոբ Ասլանյանին հեռացրել են ՔՊ խմբակցությունից. NEWS.amԵս այն մարդն եմ, որին կճնշե՞ն, ճնշում չի եղել, որոշումս հապճեպ է եղել, հիմա էլ փոխվել է. ԱսլանյանԱՄԷ-ն և ԵԱՏՄ-ն պայմանավորվել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջՈվքե՞ր են սպառնացել երգահան Տիգրան ԱվետիսյանինՍիրիական «Վագրեր» դիվիզիայի լեգենդար հրամանատար Սուհել Հասանը գերված չէ, նրան ռուսները տարհանել ենՀալեպից մարդիկ կան, որոնք պատրաստվում են գալ Հայաստան. Հակոբ ՄարանյանԱյս անգամ մի քանի «Օրեշնի՞կ» կլինի, թե՞ ինչ-որ այլ բան. վաղը-մյուս օրը ռուսական նոր հարված կարող է լինելՍիրիացի զինյալները ավերել, ապա այրել են Բաշար ալ-Ասադի հոր գերեզմանը (Տեսանյութ)Ցերեկային քունը բարձրացնում է գլխուղեղի կաթվածի ու զարկերակային գերճնշման հավանականությունը․ հետազոտությունԻնչպիսի՞ գենետիկ «գծեր» են երեխաները վերցնում հայրերից, և ինչպիսի՞ «գծեր» մայրերիցԻնչ հիմա կատարվում է ՔՊ-ում, օրինաչափ է. Հենրիխ Դանիելյան Բարությունը պահանջում է խելք. Ինչու՞ են լավ մարդիկ բոլորից խելացիՀակոբ Ասլանյանը փոշմանել է․ հերքման տեքստը SMS է արել ԲՏԱ նախարար Մխիթար ՀայրապետյանըԳիտնականները փողոցի աղմուկը կապել են գլխուղեղի կաթվածի հավանականության բարձրացման հետՎարդանիկ, դե ճվա՛…Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ըԳյումրեցիները՝ «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՔՊ-ն քննարկում է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցըՀարցադրումը բնական է, անբնական` ի պատասխան ավելորդ վրդովմունքը. ԶԱՐՄԱՆՔԱՄՆ-ը թույլ է տվել միջուկային զենք տեղակայել Ուկրաինայում. The National InterestՔՊ-ական Դավիթ Առուշանյանը հրաժարվում է մանդատից. 24news.amCoca-Cola-ի դեմ պատմության մեջ առաջին հայցն են ներկայացրել՝ երեխաների մոտ կախվածության զարգացման պատճառովԴեկտեմբերի 12-ը «Լեւ Գրուպ»-ի համար տոնական է. Շնորհավոր 24-ամյակդ արդարադատության առաջամարտիկ ի նպաստ ՀՀ քաղաքացու եւ ՀՀ իրավունքի զարգացման գործող «Լեւ Գրուպ»Արսեն Զախարյանը խաղադաշտ կվերադառնա հաջորդ տարիԵվս մեկ իտալական ակումբի անուն է կապվում Նաիր Տիկնիզյանի հետԱնդամավճարների պարտքը 2 տարվա ընթացքում չմարելու դեպքում ՀԱՊԿ խորհուրդը կարող է պարտապան երկրի նկատմամբ որոշում կայացնել, ընդհուպ միչև զրկել ձայնի իրավունքից. Զախարովա«Զվարթնոց»-ից՝ Բաքու․ ինչ թռիչքի մասին է խոսքը (տեսանյութ)Թրամփը կարող է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներըՖիդանն ու Բայրամովը քննարկել են Հրվ. Կովկասում տիրող իրավիճակըՉեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ Կրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվելԻրանի հետախուզությունը 3 ամիս շարունակ Ասադի կառավարությանը զգուշացրել է սպառնալիքների մասին. ԽամենեինՀույս ունեմ, որ Դվալիշվիլիի հետ կնշենք հաղթանակը հայ-վրացական պարերով․ Արման ԾառուկյանԻրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարվածը մի քանի երկրի ծրագիր է. ԽամենեիՍիրիան մտադիր է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելՍիրիայում իշխանության արագ փլուզումը վակուում է ստեղծում, մեծ հավանականություն կա, որ այն լրացնելու են ծայրահեղական ուժերը․Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումԸնդդիմադիր գործիչների քաղաքական հալածանքները շարունակվում ենՄոնիկա Նազարյանը AMVA-ի ժամանակ ցնցել է իր հմայիչ տեսքով ու ցուցադրել գեղեցիկ կարգավիճակըՇՏԱՊ. Հենց հիմա խլում են Գեւորգ Գեւորգյանից՝ իր ռազմահայրենասիրական կենտրոնի տարածքըՈվ է այն տղամարդը ում հետ սեքսուալ բնույթի շփում է ունեցել Աղազարյանը, Բացահայտում է պատգամավորը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top