Մարզպետ է այսօր պաշտոնանկ արվելու
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։
Նոր մարզպետ է նշանակվելու Կոլյա Միքաելյանը։ Վերջինս եղել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը։