«ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՆՈԿԱՈՒՏՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՍպորտIravunk. com-ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել, վերջերս Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացած Բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ժամանակ բրոնզե մեդալ նվաճած, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, կաշվե ձեռնոցի մարտիկ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
« 60 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Հունգարացի և բելառուս մրցակիցներիս հաղթել եմ նոկաուտով, ափսոս պարտվեցի ռուս մարզիկին ու բրոնզե մեդալ նվաճեցի։ 1 տարի չէի մասնակցել որևէ մրցաշարի, դա էր հիմնական պատճառը, որ ոսկե մեդալ չնվաճեցի։ Ռուս մարզիկին գիտեի, կարող էի հաղթել, ափսոս, որոշ թերացումների պատճառով պարտվեցի։ Սակայն չեմ հուսահատվի ու կաշխատեմ ուղղել իմ սխալները։ Նշեմ, որ այս մրցաշարը Ադրբեջանում պիտի կայանար, շատ լավ եղավ, որ կայացավ Մոնտենեգրոյում»։
- Շնորհակալություն, Էրիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ