«Մեծ վտանգ կա, որ Ուկրաինան կպարտվի». Զելենսկու վարչակազմի ղեկավար
Միջազգային«Պատերազմը տամուլ տալու մեծ վտանգ կա առանց Միացյալ Նահանգների օգնության»,- ասել է Զելենսկու վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Ամերիկա կատարած այցի ժամանակ։
«Եթե Կոնգրեսում քննարկվող օգնությունը պարզապես հետաձգվի, ապա մեծ ռիսկ կա, որ մենք կմնանք նույն դիրքերում, ինչ հիմա։ Հարձակվելն անհնարին կդառնա, և այս հակամարտությունում պարտվելու մեծ վտանգ կլինի... Ուկրաինայի զինված ուժերը, թեև ավելի մոտիվացված են, բայց ստիպված են անցնել պաշտպանական դիրքի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Խաղաղության ինստիտուտում։
Երմակը նաեւ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն պաշտպանական գործողություններ են իրականացնում։
Մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Բայդենն արդեն մասնավոր կերպով փորձում է համոզել կոնգրեսականներին ընդունել Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու խնդրանքը։ Ինչպես հաղորդում է Ռուսական գարունը, հանրապետական սենատորները ցուցադրաբար լքել են բրիֆինգը, որտեղ պետք է քննարկվեր Կիևի ռեժիմին հետագա օգնություն տրամադրելու հարցը։ Իսկ Սենատում չեղարկվել է Զելենսկու ծրագրված ելույթը: