Վերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան
Ներքաղաքական
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով` այսօր էլ Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշումը նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր:
— Արդեն 1989 թվականի մայիսին ՀՀՇ գործիչները հայտարարել էին ակտիվին, որ մենք չենք շարունակելու «Միացում» շարժումը, այլ պետք է լինի անջատում, եւ առանձին ինքնորոշման իրավունքի իրացմամբ կամ պահպանմամբ պետք է շարունակել պայքարը: Ավելին` արդեն 1989 թվականի ամռանը հայտարարվել է ՀՀՇ կայացումը: Այդ բոլոր մտքերի մասին ժողովուրդը ոչ միայն անտեղյակ էր, այլ չէր էլ ուզում լսել, եւ շարժումը շարունակվում էր «Միացում» կարգախոսի ներքո։ Այսօր մենք ունենք ամեն ինչից անտեղյակ, միջազգային իրավունքը նույնքան ոչ պակաս ոտնահարող իշխանություն, քան Ադրբեջանն է: Արդյո՞ք մենք պետք է ղեկավարվենք այդ անտեղյակ խմբի տեսակետներով: