Փոխարժեք: $ , ,
Ռուսական ուժերը գրավում են Կրասնոյեն (Քարտեզ) Մայր Աթոռը շարունակում է մնալ այդ կարծիքին․ Մուշեղ եպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականի մասին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով ՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել Հռոմի պապը թեթև հարբուխի պատճառով չեղարկել է շաբաթ օրվա հանդիպումները Ագրեսիայի վտանգ կա, Բաքուն տեսնում է` ՀՀ-ն փչացրել է կապերը ՌԴ-ի հետ, իսկ Արևմուտքը չի օգնելու ՌԴ-ն ՀՀ-ին կարող է տալ այն, ինչը ոչ ոք չի կարող, իսկ հնդկական զենքը սարսափելի է, բոլորն են փաստում Փաշինյանից Փ տառն էլ չէր մնա, եթե ՌԴ-ն ուզենար հեղաշրջում անել, գերդաստանով գերեզման չի ունենա Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Կառավարական համերգներին չեմ մասնակցում, հարկերը վճարում եմ․ Սոնա Շահգելդյան

«Լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

Հարցազրույց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ 

—  Տեղեկացանք, որ խցում միայնակ եք մնում` ինչպե՞ս է անցնում Ձեր օրը, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք կարդում, հետեւո՞ւմ եք քաղաքական անցուդարձին։ 

—  Արդեն 6 ամիս է, ինչ կալանքս անցկացնում եմ մենախցում՝ սեփական դիմումի հիման վրա։ Միայնակ եմ, որպեսզի իմ նկատմամբ անառողջ ուշադրության ու չհիմնավորված խստությունների պատճառով չտուժեն իմ պոտենցիալ խցակիցները։ Ռուս մեծ պոետ Բրյուսովը գրում էր, որ կալանքը սահմանափակ տարածքում ժամանակի ավելցուկ է։ Գերնպատակս է՝ թե՛ այստեղ, թե՛ հետագայում ազատության մեջ, մնալ մարտունակ եւ մրցունակ՝ ե՛ւ հոգով, ե՛ւ մարմնով։ Ուստի շատ կարդում եմ, հաճախ՝ գրում, փորձում չմոռանալ նաեւ ֆիզիկականի մասին։ Ուշքումիտքս դրսում է՝ ընտանիքիցս մինչեւ հայրենիք։ Սեպտեմբերի 19-ին եւ դրանից հետո առայսօր հոգեվիճակս շատ ավելի ծանրացած է՝ հասկանալի պատճառներով։ Մշտապես կարդում եմ անգլալեզու քաղաքագիտական նյութեր, գեղարվեստականներից Բլոկի եւ Ախմատովայի հատորներն են ինձ ընկերակցում։ Ավարտում եմ Սամուել Հանթինգտոնի «Ո՞վ ենք մենք» աշխատությունը, հաջորդը Նասիմ Թալեբի «Skin in the game» գիրքն է լինելու։ Լրահոսի դեֆիցիտն առկա է։ Հեռուստաալիքներից «Երկիր Մեդիայի» անջատումից հետո քաղաքական լրահոսի միակ աղբյուրը «5-րդ ալիքն» է (պատկերացնում եմ, թե ոնց են մարզերում լվանում մարդկանց ուղեղները, երբ չկա արբանյակային կամ ինտերնետ TV): Փաստաբաններիս միջոցով ստանում եմ նաեւ նախորդ օրվա մամուլի մշտադիտարկումը։

— ՀՀ իշխանությունները շարունակում են պատրաստվել «խաղաղության պայմանագրին», թեեւ հայտարարում են, որ Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Ձեր կարծիքով՝ ե՞րբ կկնքվի այդ պայմանագիրը եւ ի՞նչ պայմաններով։ Որո՞նք են լինելու մեր հաջորդ զիջումները։

— «Խաղաղության պայմանագրի» անվան տակ Փաշինյանը հերթական հակազգային գործարքն է եփում հայ ժողովրդի մեջքի հետեւում։ Զավեշտալի է իրեն «ժողովրդավար» հորջորջող իշխանությունների այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, երբ Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Փարիզում ավելի լավ են տեղեկացված այդ փաստաթղթի նախագծից, քան Երեւանում, Գյումրիում կամ Կապանում։ Զավեշտալի է նաեւ, երբ ադրբեջանական արտահոսքերն են դառնում տեղեկացվածության աղբյուր՝ հայ պաշտոնյաների պերճախոս ճոռոմաբանությունների ֆոնին։ Ինչ վերաբերում է նոր զիջումներին, ապա ակնհայտ է, որ քանի դեռ Փաշինյանն է ներկայացնում մեզ եւ մեր երկիրը, ադրբեջանական պահանջների ցանկը միայն ընդլայնվելու է։ «Տանք, որ հանգիստ ապրենք» բանաձեւը դավաճանությանը հավասար ինքնախաբեություն է։ Ադրբեջանի ու Թուրքիայի միակ նպատակն է, որ մենք չապրենք, ուստի տկար եւ անողնաշար նիկոլական Հայաստանը ոչ մի երաշխիք ունենալ չի կարող, քանի դեռ հրաժարվում է պաշտպանել սեփական շահերը։ «Զանգեզուրի միջանցք», «փախստականների վերադարձ», «անկլավներ»՝ այս ամենը ոչ թե բուն հիվանդությունն են, այլ ազգային անջատված ինքնապաշտպանական բնազդի հետեւանքներ, ախտանիշներ, սիմպտոմներ։ 

— Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ լարված, վերջերս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չմեկնեց Մոսկվա` ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, Փաշինյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ձեր կարծիքով՝ ո՞ւր են հասնելու հայ-ռուսական հարաբերությունները նման «փոխհրաձգությունների» պայմաններում, ի՞նչ հետեւանքներ կունենա դա Հայաստանի համար։

— Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող գեոպոլիտիկ շրջադարձը կարելի էր չդիտարկել որպես ցնորք, եթե Ռուսաստանն անհաջողություններ գրանցեր ուկրաինական պատերազմում եւ զիջեր դիրքերը գլոբալ դիմակայության մեջ: Սակայն պրոցեսները հակառակի մասին են վկայում։ Փաշինյանի պահվածքը, իրոք, աննախադեպ է․ Հայաստանը դառնում է աշխարհի միակ երկիրը, որ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության ընթացքում ճամբար է փոխում, փոխանակ իրացներ ոսկերչական ճշգրտության դիվանագիտական աշխատանք կամ առավել հավասարակշռված լիներ, ինչպես Վրաստանը կամ Թուրքիան։ Անշուշտ, ՀԱՊԿ-ն դժվար է որակել որպես ամենաարդյունավետ ռազմաքաղաքական դաշինք։ Իհարկե, ահռելի է նաեւ Փաշինյանի մեղքը ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ակնկալվող օգնությունը չստանալու մեջ։ Բայց եթե Փաշինյանի հիմնավորումները` ՀԱՊԿ-ից Հայաստանին ցուցաբերվելիք օգնության մասին բանաձեւը հետ կանչելու մասին, ճիշտ էին, ապա անհապաղ պետք էր աշխատանքից ազատել Արարատ Միրզոյանին, ով տվել էր իր համաձայնությունը դեռեւս Երեւանում անցյալ տարի քննարկված, բայց, Նիկոլի ասելով, Հայաստանի սահմանները չճանաչող փաստաթղթին։ Եթե այդ թուղթն այդքան վատն էր, ո՞նց կարելի է դրան ok տված մարդուն պահել ԱԳ նախարարի պաշտոնին։ Պարզ է, չէ՞, որ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրել է իրավիճակը։
Իսկ հիմա էլ ավելի ցուգցվանգային է Փաշինյանի վիճակը։ Եթե նա ստորագրի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկ տասնյակից ավելի որոշումները, որոնք, վստահաբար, ՌԴ- Արեւմուտք պայքարի դրոշմն են կրում, ապա ջուրը կգցի Արեւմուտքին հաճոյանալու իր ջանքերը։ Իսկ եթե չստորագրի, կստացվի, որ Հայաստանը ոչ միայն բոյկոտում է ՀԱՊԿ աշխատանքները, այլեւ խոչընդոտում դրանք՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

— Հայաստանում աճում է քաղբանտարկյալների թիվը, մեղադրանք են առաջադրում «բռնության կոչերի» համար, ինչո՞ւ է իշխանությունը բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին։

— Ճակատագրի դառը հեգնանք է, որ այսօր մոտ 50-ական հայ քաղբանտարկյալ կա թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի բանտերում։ Իրականում սա օրինաչափ է՝ ազատազրկել այն մարդկանց, որոնք դեմ են հայկական շահերի հաշվին Հարավային Կովկասի վերաֆորմատավորմանը։ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը խարսխված է ստի վրա, բայց 44-օրյա պատերազմից հետո միայն ստով պահել իշխանությունը՝ չի ստացվի, եւ նիկոլական իշխանությունները փորձում են աճեցնել ու հենվել երկրորդ ոտքի՝ վախի մթնոլորտի վրա, մանավանդ որ Արեւմուտքն այս փուլում համարժեք չի արձագանքում Հայաստանում մոլեգնող հակադեմոկրատական տեռորին, քանզի Փաշինյանն իրականացնում է իրենց գեոպոլիտիկ շահերից բխող քայլեր։ Այսինքն, նա քարտ-բլանշ ունի՝ ներսում անելու ինչ ուզում է, քանի դրսում անում է` ինչ իրենց պետք է։ Սակայն սա էլ է ժամանակավոր։ Զելենսկու օրոք ուկրաինական կոռուպցիայի ու ժողովրդավարական հետընթացի մասին արեւմտյան մամուլի շատացող հրապարակումները՝ վկա։ Միակ արդյունավետ միջոցը՝ բռնաճնշումներին դիմակայելու, չվախենալն է։

— Ոչ ոք չէր սպասում, որ Արցախի կորստից հետո ընդվզումի ալիք չի լինի, ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ պետք է անեն ընդդիմությունը եւ հասարակությունը։ Քաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

— Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով եւ մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին։ Մշտապես անելով նույնը՝ հնարավոր չէ ակնկալել այլ արդյունք։ Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության։ Երեւանի վերջին ընտրություններն ապացուցում են, որ եթե ազգային ուժերը այս խնդիրն ինքնուրույն չլուծեն, որակով եւ հնարավորինս արագ, քաղաքական դաշտում կամրապնդվեն նիկոլական լաբորատորիաներում բուծված, նույնքան մանկուրտ գրպանային խոսացող գլուխներ։ Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին սկիզբ առած իշխանամետ խոսակցություններն այդ մասին են։

— Բրյուսելի եւ Մոսկվայի հարթակներից տեղափոխվեցին տետատետ ֆորմատի` Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, փոխվարչապետների մասնակցությամբ։ Սա ի՞նչ հետեւանքներ կունենա։

— Բանակցային ֆորմատների շուրջ պայքարը, իհարկե, կարեւոր է, բայց չմոռանանք, որ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանը ոչ մի բանակցային ձեւաչափում մրցունակ լինել չի կարող։ Ինչպես Կռիլովի հայտնի առակում․ «А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь»: Անշուշտ, երկկողմ ֆորմատն ամենավտանգավորն է՝ արդեն քանիցս մատնանշած պատճառով․ առանց միջազգային երաշխիքների ու դերակատարների Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի տալն ինքնասպանություն է։ Հայ- ադրբեջանական հարաբերությունները գերտերությունների բախման խաղատախտակին դնելը՝ նույնպես։ Թե ինչ է ստացվում, երբ Փաշինյանն Ալիեւի հետ ուղիղ է բանակցում, հայտնի է Դուշանբեի խորհրդանշական վերելակից․ մենք կորցրինք Արցախը։ Ուստի «լիֆտ 2»-ը բերելու է Հայաստանի վերջնական ոչնչացման։

 https://hraparak.am/post/23585d9dc5b7bd4d35c8f25ce227e2c3

 


Ռուսական ուժերը գրավում են Կրասնոյեն (Քարտեզ)Մայր Աթոռը շարունակում է մնալ այդ կարծիքին․ Մուշեղ եպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականի մասինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանովՖՈՏՈ. Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձելԶաքիր Հասանովը հանձնարարել է բարձրացնել ԶՈՒ մարտունակությունը՝ «2024-ին սպասվող խնդիրների որակյալ կատարման համար»Հռոմի պապը թեթև հարբուխի պատճառով չեղարկել է շաբաթ օրվա հանդիպումներըԱգրեսիայի վտանգ կա, Բաքուն տեսնում է` ՀՀ-ն փչացրել է կապերը ՌԴ-ի հետ, իսկ Արևմուտքը չի օգնելուՌԴ-ն ՀՀ-ին կարող է տալ այն, ինչը ոչ ոք չի կարող, իսկ հնդկական զենքը սարսափելի է, բոլորն են փաստումՓաշինյանից Փ տառն էլ չէր մնա, եթե ՌԴ-ն ուզենար հեղաշրջում անել, գերդաստանով գերեզման չի ունենաԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԿառավարական համերգներին չեմ մասնակցում, հարկերը վճարում եմ․ Սոնա Շահգելդյան Աշոտ Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկելՀԱՊԿ-ի հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև ռազմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, Երևանը մերժել է. ՌԴ ԱԳՆՇրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյունՔՊ-ն հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում«ՏԱՐԵՑՏԱՐԻ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԻՄ ԴԵՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ». ԼԵԳԵՆԴԱՐ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐԴԵՆ 7-ԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել Է ԿիևԲեռ տեղափոխե՞լ եք արդեն. առաջին հայկական բեռնատար Բոինգը ՀՀ-ում է. Փաշինյանն այցելել է քաղավիացիաԻրանում պայթյուն է որոտացել. կան զոհերՆիկոլի տերերը որոշել են իսկապես վարի տալ Հայաստանը.Yerevan TimesՔիմ Քարդաշյանը շիկահեր է դարձելԼոնդոնի դատարանը կալանք է դրել ադրբեջանցի պատգամավորի ու նրա կնոջ՝ 22 անշարժ գույքի վրաԱդրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատները հերթական զորավարժություններն են անցկացրելՍեպտեմբերի 28-ին և 29-ին կկատարվի Մայր Տաճարի վերաօծումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունըԿարևոր չի, մրցակիցս թուրք է, թե այլ ազգի. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԱյսօր արդեն Սուրբ Տաճարն ենք պահում, իշխանությունը զավթածները թիրախավորել են Եկեղեցին«Ռադդ քաշի, գնա ստեղից». Մայր Աթոռի բակում սադրանք տեղի ունեցավՄայրս, դու իմ միակն էիր…Երեխաների հրապարակումը` Արամ Ասատրյանի կնոջ ծննդյան օրվա առթիվ.starnews.amԱդրբեջանի ՊՆ-ում վերլուծվել է հայ֊ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակըՌԴ սահմանապահներին ուզում են հանել Զվարթնոցից, քանի որ խնդիր կլինի, երբ Զելենսկին գա ՀայաստանՀնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ. փետրվարի 24-ի աստղագուշակՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆՍՏԻ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ “ԱՐԱԳԸՆԹԱՑ ԳՆԱՑՔ” Ադրբեջանում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհ և վիրավորներԵռաբլուր այցելելն արգելելուց հետո Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. գտնվում է վերակենդանացման բաժանմունքումՈ'չ ԵՄ-ն, ո'չ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն պատրաստ չեն Հայաստանին անվտանգային երաշխիքներ տալ` ինչպես ՀԱՊԿ-ըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 24-ինՈվ է զբաղվում հնդիկների միգրացիայով ՀայաստանումՓաշինյան, դու քո երկրի անվտանգության հարցերը լուծե՞լ ես, որ դրել Ուկրաինայից ես խոսումԳորայք-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղումՈՒՂԻՂ. «Հայաստանը խաչմերուկում. ՀԱ՞ՊԿ, թե՞ ՆԱՏՕ. արտադաշինքային կարգավիճակ». քննարկումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎիճաբանություն՝ Երևանում գործող «12» ակումբում. Shamshyan«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրումՓետրվարի 24. Օրվա խորհուրդ. Պահք օր 13«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան«Բորշչն» արդեն կրակի վրա է«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ումՈՒՂԻՂ. Հանրահավաք Մայր Աթոռի դիմաց՝ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցուՌուսական բանակն Ավդեեւկայի հատվածում գրավեց Սեվերնոյե եւ Ստեպովոյե բնակավայրերը (ՔԱՐՏԵԶ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода