ՌԴ-ն 2,2 միլիոնանոց զորքը կունենա. Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինն իր հրամանագրով գրեթե 170 հազար մարդով ավելացրել է Ռուսաստանի զինված ուժերում զինծառայողների թիվը։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում եւ ուժի մեջ կմտնի ստորագրման օրվանից։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական ծառայությունը:
Այսպիսով, համաձայն փաստաթղթի՝ զինված ուժերի համալրման մակարդակը սահմանվել է 2,209,130 մարդ, այդ թվում՝ 1,320,000 զինվորական։ Մնացած մոտ 900 հազարը պայմանագրայիններ են, որոնք կգործեն ուկրաինական ռազմաճակատներում: