Սկսվեց նոր պատերազմ (Տեսանյութ)
ՄիջազգայինՍկսվեց նոր պատերազմ, այս անգամ Հարավային Ամերիկայում։
Բախումներ են սկսվել Վենեսուելայի և Գայանայի սահմանին։
Վենեսուելայի բանակը ռազմական գործողություններ է սկսել Գայանայի դեմ, հայտնում է բրազիլական հետախուզությունը։
Ինչ հայտնի է.
Ենթադրաբար, մարտերը սկսվել են Գայանա-Էսսեկիբո տարածքի սեփականության վերաբերյալ վեճի պատճառով։ Երկու կողմերն էլ պահանջում են դրա նկատմամբ իրավունքներ:
Բրազիլիան, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ռազմական ներխուժման դեպքում կարող են աջակցել Գայային տարածքային վեճի հարցում, գրում են լրատվամիջոցները:
Նախկինում Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել էր, որ Գայանա-Էսսեկիբո վիճելի տարածքը պատկանում է Վենեսուելային և երբեք չի ճանաչվել որպես Գայանայի մաս:
Կիրակի օրը Վենեսուելան նախատեսում է հանրաքվեի միջոցով որոշել տարածքի ապագան, գրում է AP News-ը։