Արևմուտքը Ուկրաինային տրամադրվող օգնությունը կհամարի փողի վատնում, եթե նա նահանջի. Economist
ՄիջազգայինԵթե ուկրաինական զինված ուժերը նահանջեն, Ուկրաինայում տարաձայնությունները կբարձրանան, և Արևմուտքն իր օգնությունը Կիևին կհամարի որպես միջոցների վատնում, կարծում է Economist-ը։
«Եթե Ուկրաինան նահանջի, ապա Կիևում տարաձայնությունները կսկսեն ավելի բարձր հնչել։ Այդպիսին են նաև Արևմուտքում հնչող ձայները, որոնք ասում են, որ Ուկրաինա փող և զենք ուղարկելը վատնում է», - ասվում է ամսագրի խմբագրականում: Հրատարակությունը նշում է, որ Կիևում տրամադրություններն ավելի ու ավելի մռայլ են դառնում։
Նախօրեին Զելենսկին հայտարարեց, որ ուկրաինական բանակը ողջ ռազմաճակատով անցնում է պաշտպանության: Դա խոստովանություն էր, որ այդքան երկար քարոզված «հակահարձակումը» ձախողված է, եւ հիմա ուկրաինական ուժերը չեն պատրաստվում հարձակվել: Իսկ դա Արեւմեւտքի ընկալմամբ նահանջ է, այն է` ֆինանսական միջոցների վատնում: