Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին Wildberries-ի շուրջ նոր իրադարձություններ են զարգանում Շանել 5 օծանելիք - Լեգենդար բույր Մանդարինով դիետա․ Ամանորից առաջ նիհարելու ամենահամեղ եւ հեշտ միջոցը ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. Ռուբինյան Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է Ճշգրիտ հրթիռային հարված. ոչնչացվել է ուկրաինական կարևոր կամուրջը (Տեսանյութ) Իրանն ակտիվորեն մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ. Politico Պապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտի

Կիեւում պատրաստ են իրար մորթել

Միջազգային

Ի­հար­կե, սո­վո­րա­կան պայ­ման­նե­րում Վա­շինգ­տո­նի հա­մար շատ ա­վե­լի հեշտ կլի­ներ կա­մա­վոր Ա­լիե­ւի հար­ցե­րը լու­ծել (Տես նաեւ https://iravunk.com/?p=270786&l=am): Բայց ամ­բողջ խնդիրն այն է, որ պայ­ման­նե­րը սո­վո­րա­կան չեն: Այ­սինքն, Բ­լին­քենն այ­սօր ստիպ­ված է զբաղ­վել շատ ա­վե­լի բարդ եւ լուրջ հար­ցե­րով, ո­րոնց թվում նո­րից ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում է Ուկ­րաի­նան:

­Բանն այն է, որ ԱՄՆ-ն­ այս պա­հին Ուկ­րաի­նա­յում կանգ­նած է նո­րից միան­գա­մայն պարզ խնդրի ա­ռաջ: Ռուս­ներն ակ­տիվ տեմ­պե­րով ու­ժե­ղա­նում են, ռու­սա­կան ռազ­մատն­տե­սա­կան հա­մա­լի­րը գե­րա­րագ զար­գաց­ման մեջ է, կա­րո­ղա­նում է բա­նա­կին ա­պա­հո­վել անհ­րա­ժեշտ քա­նա­կի եւ գեր­ժա­մա­նա­կա­կից մա­կար­դա­կի սպա­ռա­զի­նութ­յամբ, իսկ մո­բի­լի­զա­ցիոն ռե­սուր­սին գործ­նա­կա­նում դեռ ան­գամ ձեռք չի տվել: Նախ, ի տար­բե­րութ­յուն, Ուկ­րաի­նա­յում սկսվել է սպա­ռա­զի­նութ­յան լուրջ խնդիր: Եվ ե­թե ան­գամ ԱՄՆ-ն տա անհ­րա­ժեշտ ա­մեն բան (եւ դա էլ է դար­ձել լուրջ խնդիր՝ նե­րա­մե­րիկ­յան պայ­քա­րի եւ ֆի­նանս­նե­րի սղութ­յան հե­տե­ւան­քով), մեկ է՝ Ուկ­րաի­նան ու­նի մո­բի­լի­զա­ցիոն ռե­սուր­սի այն­պի­սի կա­տաստ­րո­ֆիկ վի­ճակ, որ պար­զա­պես Ա­րեւ­մուտ­քից ե­կած զենքն օգ­տա­գոր­ծող­ներ վա­ղը-մյուս օ­րը կա­րող են չլի­նել:

Այ­սինքն, մի այն­պի­սի վի­ճակ է, որ մոտ ա­պա­գա­յում ռուս­նե­րը կա­րող են պար­զա­պես ռազ­մա­ճա­կա­տում լու­ծել բո­լոր հար­ցե­րը, ո­րի պա­րա­գա­յում դի­վա­նա­գի­տա­կան բո­լոր խա­ղե­րը դառ­նում են ա­նի­մաստ: Եվ պա­տա­հա­կան չէ, որ Վա­շինգ­տո­նը, ինչ­պես ցույց են տա­լիս ար­դեն հա­մա­տա­րած ազ­դակ­նե­րը, փոր­ձում է ա­րա­գո­րեն ուկ­րաի­նա­կան խնդրի ինչ-որ լու­ծում գտնել, եւ այս հար­ցում ան­գամ լրջա­գույն խնդիր­ներ կան: Հի­շեց­նենք, նա­խա­գահ Զե­լենս­կին հրա­ժար­վում է ինչ­պես բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նստել, այն­պես էլ՝ պաշ­տո­նը թող­նել: Արդ­յուն­քում, ա­մե­րի­կա­ցի­նե­րը միաց­րել են Զե­լենս­կուն փո­խա­րի­նե­լու մե­խա­նիզ­մը, բայց խնդիր­նե­րի պա­կաս այս­տեղ չկա: Փոր­ձե­ցին Զե­լենս­կուն սպառ­նալ նոր «մայ­դա­նով», սա­կայն նա, ին­չի մա­սին խո­սել ենք, եւ ին­չը հաս­տա­տում են նաեւ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը, ցույց տվեց, որ. «Կ­խա­ղա Թ­րամ­փի հա­մար»՝ միա­ժա­մա­նակ միաց­նե­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան թեկ­նա­ծո­ւի՝ գլխա­վոր հրա­մա­նա­տար Զա­լուժ­նիի պաշ­տո­նան­կութ­յան մե­քե­նան: Այ­սինքն. «Ե­թե չկա Զա­լուժ­նին, ա­պա ԱՄՆ-ն չի ու­նե­նա Զելենսկուն հե­ռաց­նե­լու անվ­տանգ տար­բե­րակ­ներ՝ ոչ կոշտ, ոչ էլ Ռա­դա­յի մի­ջո­ցով»,- մեկ­նա­բա­նում են ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը: Բայց նաեւ նկա­տե­լով, որ այդ դեպ­քում Զա­լուժ­նին կա­րող է գնալ հե­ղաշրջ­ման: «Սա­կայն դա կնշա­նա­կի քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ եւ նոր տա­րածք­նե­րի կո­րուստ», եւ Զե­լենս­կու թի­մում կար­ծում են, որ Ս­պի­տակ տու­նը չի ըն­դու­նի նման սցե­նա­րը, նշում է աղբ­յու­րը՝ ա­վե­լաց­նե­լով. «Բայց դա ռեալ հույս չէ: Ե­թե Զելենսկին ու­զում է նման շան­տա­ժով մնալ, ա­պա Ս­պի­տակ տան հա­մար ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կը չի փոխ­վում: Այն է՝ ռուս­նե­րը կա­րող են ա­ռանց ի­րեն պա­տե­րազ­մի դաշ­տում խնդիր­նե­րը լու­ծել: Այ­սինքն, կա­րող են կու­լի­սա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան գնալ Մոսկ­վա­յի հետ. հե­ռաց­նում են Զե­լենս­կուն, իշ­խա­նութ­յան են բե­րում Զա­լուժ­նիին, Մոսկ­վան այդ ըն­թաց­քում գրա­վում է պաշ­տո­նա­պես Ռու­սաս­տա­նին միաց­ված մար­զե­րի բո­լոր տա­րածք­նե­րը: Ու Զա­լուժ­նին, փո­խա­րի­նե­լով Զե­լենս­կուն, «ստիպ­ված» է լի­նում նստել այդ նոր տա­րած­քա­յին ի­րա­վի­ճա­կը ֆիք­սող բա­նակ­ցութ­յուն­նե­րի»:

­Բայց աղբ­յու­րը վստահ է, որ նման հե­ռան­կա­րը հաս­կա­նում է նաեւ Զե­լենս­կին եւ ու­նի մեկ հնա­րա­վոր խա­ղա­թուղթ՝ ֆի­զի­կա­պես վե­րաց­նել Զա­լուժ­նիին: Վեր­ջինս եւս հաս­կա­նում է, որ՝ «Բան­կո­վա­յան կփոր­ձի վե­րաց­նել ի­րեն ա­մեն դեպ­քում՝ պաշ­տո­նից կհե­ռաց­նեն, թե՝ ոչ, քա­նի որ նա մշտա­կան սպառ­նա­լիք է Զելենսկու հա­մար: Ուս­տի, ու­զում է, թե՝ ոչ, պետք է մնա խա­ղի մեջ՝ փոր­ձե­լով չե­զո­քաց­նել Զա­լուժ­նիին: Ընդ ո­րում, այս խա­ղում նա ար­դեն ոչ թե մեկն է, ով գոր­ծե­լու է ա­մե­րի­կա­ցի­նե­րի շա­հից ել­նե­լով, այլ հա­նուն սե­փա­կան ինք­նա­պաշտ­պա­նութ­յան եւ կա­րող է անց­նել սե­փա­կան շա­հից ել­նե­լով գոր­ծո­ղութ­յուն­նե­րի»:

Այ­սինքն, մի ի­րա­վի­ճակ է, ո­րը մի կող­մից ու­նի զար­գաց­ման տար­բեր սցե­նար­ներ, եւ բո­լորն էլ միան­գա­մայն կոշտ: Եվ մյուս կող­մից. «Ար­դեն բո­լոր խա­ղաթղ­թե­րը բա­ժան­ված են, բո­լոր ան­վե­րա­դար­ձե­լիութ­յան կե­տերն ան­ցել են, ու այս պա­հին պա­սիվ կող­մը են­թա­կա է բա­ռա­ցիո­րեն ոչն­չաց­ման: Եվ այս ա­մե­նը՝ ռազ­մա­ճա­կա­տում ռուս­նե­րի ա­ճող ճնշման ներքո»:

Այս­պի­սով, Ուկ­րաի­նա­յի նե­րիշ­խա­նա­կան հա­մա­կար­գում կար­ծես թե ձե­ւա­վոր­վել է մի ի­րա­վի­ճակ, որ­տեղ ա­ռաջ­նա­յի­նը կոնկ­րետ իշ­խա­նա­վոր­նե­րի անձ­նա­կան շա­հերն են, ընդ ո­րում, բա­ռա­ցիո­րեն կյան­քի ու մա­հու հետ կապ­ված: Ն­ման ի­րա­վի­ճա­կում կար­ծես թե ար­դեն նաեւ ա­րեւմտ­յան տե­րե­րի վե­րահս­կո­ղա­կան դերն է սկսել իր հիմ­նա­կան ֆունկ­ցիան կորց­նել: Արդ­յուն­քում, ի թիվս այլ հար­ցե­րի, այս ի­րա­վի­ճա­կը կտրուկ ազ­դում է նաեւ ռազ­մա­ճա­կատ­նե­րում կռվող զոր­քե­րի մար­տա­կան ո­գու վրա: Կա­րե­լի է մեռ­նե­լու գնալ հայ­րե­նի­քի հա­մար, բայց ոչ կոնկ­րետ պաշ­տոն­յա­նե­րի կոնկ­րետ շա­հե­րի, ա­ռա­վել եւս, երբ այդ գզվռտո­ցը զոր­քը սկսել է տես­նել: Եվ այն, որ այս ա­մե­նը ռուս­նե­րի օգ­տին է, դա էլ է հաս­կա­նա­լի:

Ա­մեն դեպ­քում, մա­հա­ցավ Հեն­րի Քի­սին­ջե­րը: Հ­զոր գոր­ծիչ, ով ներ­կա ա­մե­րիկ­յան գե­րիշ­խա­նութ­յան մո­դե­լի հիմ­նա­դիր­նե­րից էր, կամ՝ հիմ­նա­դիր­նե­րից վեր­ջի­նը: Եվ նրա մա­հը հենց այս պա­հին, կար­ծես թե, խորհր­դան­շա­կան ի­մաստ է ստա­նում՝ ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցինWildberries-ի շուրջ նոր իրադարձություններ են զարգանումՇանել 5 օծանելիք - Լեգենդար բույրՄանդարինով դիետա․ Ամանորից առաջ նիհարելու ամենահամեղ եւ հեշտ միջոցըՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. ՌուբինյանՀոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտելԵրկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտքՍյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել էՃշգրիտ հրթիռային հարված. ոչնչացվել է ուկրաինական կարևոր կամուրջը (Տեսանյութ)Իրանն ակտիվորեն մահափորձ է ծրագրում Դոնալդ Թրամփի դեմ. PoliticoՊապիկյանի ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակությունն այցելել է սահմանագոտիԵրկրորդ Բախմուտն ենք ստացել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինայում տարբերակներ են քննարկվում պատերազմը դադարեցնելու համարՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` ԱԱԾ տնօրենի ուղեկցությամբ, «Զվարթնոցում» ծանոթացել է սահմանապահների աշխատանքինՊայթյուն Գրոզնիի գազալցակայանում (Տեսանյութ)Հայաստանն անտեսում է ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՓաշինյանինՌուբինյանը` Թուրքիայի ներկայացուցչին. «Սահմանադրության փոփոխությունը հայ ժողովրդի գործն է» (տեսանյութ)ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետԵՄ 9 երկրներ խոստացել են օգնել Լիբանանի ԶՈւ-ին «Իրականությունը խեղաթյուրելու փորձ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Փաշինյանի ելույթինՍԱՐՍԱՓ. Գրում են, որ ես շուտով կկորցնեմ որդուս, որ մարդ են ուղարկել՝ սպանելու ինձ ու իմ երեխաներին. Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել հայ գերու կնոջ ու երեխաների հետՔՊ-ականի՝ մաhացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել, գնում է աշխատանքիՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ինՇՏԱՊ. Պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելուն․ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 12-ին ծնվածների համարը օրը ճակատագրական էՈ՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում. Հոկտեմբեր ամսվա աստղագուշակՀռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Լեոյին հայտնում, որ «Մանկական Եվրատեսիլ 2024» մրցույթին ինքն է մասնակցելուԱնընդունելի է նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ կետի վրա շեշտադրում անելը մնացած կետերի խախտված լինելու պայմաններում․ ՓաշինյանԳլուխներդ պատերով տվեք, մաքրվեք. Աստղահոգեբանը զգուշացնում էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 12-ինԸնկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են. Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից ՌԴ ԱԴԾ–ին կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույթ. Փաշինյանը՝ Սյունիքով ճանապարհի մասինՎթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կանՀոկտեմբերի 12-ի աստղագուշակ․․․Ձկներ՝ հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ և արդյունավետ համագործակցության սկիզբԱդրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. ՎարչապետՄայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ ՓաշինյանՎերադարձ դեպի ինքնություն. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է ԹարգմանչացՆիկիտա Սիմոնյանը 98 տարեկան էԱզգերի լիգա. Օրվա հանդիպումներԲաքուն երկարաձգել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըԱյսօր ջերմաստիճանը կբարձրանաԱրամ Ա Կաթողիկոսը թեմակալ առաջնորդների հետ քննարկել է Սիրիայի հայկական վարժարանների խնդիրներըԾովը բարձրանալով 4,5 մետրով, երկու ժամում հեղեղում Ֆլորիդայի ափամերձ գոտին (Տեսանյութ)«Հրապարակ». Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մատնում են մտադրությունը. Փաշինյանը «ձեւում է» այն«Փաստ». Ամեն ինչ ուզում են «քպացնել». բայց հասկացել են, որ կարող են «գցել ոտքներին»«Ժողովուրդ». Դեպի Եվրամիություն գնալու ստորագրահավաքը ցանկալի արդյունքներ չի արձանագրում. թվերԶախարյանը՝ հետխորհրդային երկրներից Լա Լիգայում հանդես եկող ամենաթանկարժեք խաղացողների ցանկումԱզգերի լիգա. Գերմանիայի, Ուկրաինայի հաղթանակները, Ադրբեջանի պարտությունն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Իրանը սպառնում է հարվածել ԱՄՆ դաշնակիցներին, եթե հարձակվեն նրանց տարածքից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода