Բայրամովը մեկնել է Սկոպյե, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը
ՄիջազգայինԱյսօր՝ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 30-րդ նիստին, ինչպես նաև հանդիպումներ մասնակից այլ երկրների պաշտոնյաների հետ։