Սամվել Վարդանյանը բախվել է դավաճան իրականությանն ու հայտնվել ՁՊՎ-ում. Անի Կարապետյան Հրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ Սարոյանը Կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (Video) 1 մլն դրամանոց ընթրիքը լուսանկարներով Փաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը. փորձագետ ՍԿԱՆԴԱԼ․Օդում կախված լուրերի համաձայն ՔՊ-ական պատգամավորը փորձ է անում ճնշել Արդարադատոթյան նախարարին, որպեսզի վերջինս հօգուտ Կարմիր Խաչի նախկին տնօրենի որոշում կայացնի․ Դատապարտում եմ ցանկացած բռնություն՝ դա կլինի իշխանության, ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացու նկատմամբ․Հայտնի փաստաբանը աղմկահարույց միջադեպի մասին Զուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիր Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի «Գարիկ Մարտիրոսյանին 1 մետրից տեսավ, Մենչին կենդանի տեսավ». Կարեն Բաբաջանյանի չոր պատասխանը`Արմուշին.starnews.am

Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org

Հասարակություն

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր օկուպացված Հադրութի շրջանի Վանք գյուղում գտնվող Սպիտակ խաչ վանքին:

Բաքվից հնչող այս հայտարարություններում ամենից տարակուսելին այն է, թե խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Խորհրդային տարիներին Ադրբեջանի դե յուրե և դե ֆակտո մաս կազմող ԼՂԻՄ-ը վարչական, տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային լծակներով ուղղակի և անուղղակի կերպով վերահսկվում էր պաշտոնական Բաքվի կողմից և անգամ փոքրիկ տարակարծությունը պաշտոնական Բաքվի տեսակետի և քաղաքականության հանդեպ ենթադրում էր տեղում պատիժների կիրառում: Խորհրդային տարիներին պատմական Արցախի տարածքում հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեին միայն ադրբեջանցի գիտնականները, որոնք, մեծամասամբ աշխատանքներ էին տանում այնպիսի հուշարձաններում, որոնք ոչ մի աղերս չունեին քրիստոնեական մշակութային ժառանգության հետ: Խորհրդային տարիներին Ադրբեջանի Գիտութունների Ակադեմիայի կողմից հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում պատմական Արցախի հուշարձանները, քրիստոնեական ժառանգությունը գրեթե ներկայացված չէ:

Արցախի պատմությամբ հետաքրքրված էին միայն որոշ ադրբեջանցի գիտնականներ, ովքեր զբաղվում էին Արցախի և Ուտիքի պատմության «սրբագրությամբ»՝ բացառելով ամեն հայկականը: Սրբագրման և խմբագրման քաղաքականությունը ակտիվացավ սկսած 1950-ական թվականներից և հատկապես ակտիվ փուլ մտավ 1960-ականներին: Արցախի քրիստոնեական ժառանգության, մշակույթի և պատմության խմբագրմամբ զբաղվում էին Զ. Բունիյաթովը, Դ. Ախունդովը, Ֆ. Մամեդովան, Ռ. Գեուշևը, Ի. Ալիևը և այլք: Ադրբեջանցի գիտնականները մշակեցին Արցախի պատմության, մշակույթի, մշակութային ժառանգության կլանման, խեղաթյուրման «տեսական» հիմքերը, որի հիմնական առանցքը Արցախի և նրա մշակութային ժառանգության աղվանացումն էր:

«Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգության» հնագիտական հետազոտությամբ զբաղվել է միայն Ռաշիդ Գեուշևը: Վերջինս «պեղումներ» է իրականացրել Ամարասի վանքում, Ճանկաթաղում, իր աշխատանքներում անդրադարձել է Գանձասարի վանքին, Դադիվանքին և որոշ այլ հուշարձանների, սակայն, բնականաբար, հայկականը ժխտելով և դրանք ներկայացնելով որպես աղվանական:

Ադրբեջանցի որոշ գիտնականներ էլ փորձեցին անդրադառնալ Արցախի կոթողային մշակույթին: Այդպիսիններից էին Դ. Ախունդովը, Ռ. Գեուշևը, Ն. Ռզաևը, Մ. Խալիլովը: Ընդ որում, իրենք իրենց աշխատանքներում բերում են ԼՂԻՄ-ում գտնվող տարբեր խաչքարերի օրինակներ և լուսանկարներ: Միայն այս հանգամանքն արդեն ինքնին վկայում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականների առջև արգելքներ չկային:

Սակայն, մեծամասամբ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրությունը քիչ էր, քիչ էին նաև հետազոտությունները: Սա լավագույն ցուցիչն է այն իրողության, որ այն հետաքրքիր չէր ադրբեջանցի հետազոտողների մեծ մասի համար: Ավելին, նույն խորհրդային տարիներին պաշտոնական Ադրբեջանի կողմից քանդվել են ԱդրՍՍՀ Քելբաջարի, Լաչինի շրջաններում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, ջարդվել են տասնյակ խաչքարեր և տապանաքարեր: Եվ ոչ մի արձագանք ադրբեջանցի գիտնականների կողմից:

Նշենք, որ խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները արհեստական խոչընդոտներ, արգելքներ էին ստեղծում միայն հայ հետազոտողների համար, որոնց համար վտանգավոր էր աշխատել հայաթափված շրջաններում՝ Քարվաճառ, Քաշաթաղ և այլն: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում որոշ աշխատանքներ կարողացել են կատարել միայն անհատներ: Անհնար էր խոսել հայկական արշավախմբերի մասին:

Խորհրդային տարիներին ԼՂԻՄ տարածքում գտնվող հուշարձաններից շատերը չէին անձնագրավորվել, փաստաթղթեր չէին կազմվել: Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային գրքույկներում ԼՂԻՄ-ի քրիստոնեական հուշարձանները գրեթե ներկայացված չէին, Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային քարտեզում ներառված էին միայն Շուշիի իսլամական հուշարձանները:

Հոդվածում առանձին կերպով խոսվում է «աղվան-ուդի» գիտնականների մասին, ում ևս իբր հայկական կողմը հնարավորություն չէր տալիս հետազոտություններ իրականացնել: Այս դիտարկումը առնվազն տարակուսելի է: Այդ ի՞նչ աղվան-ուդի գիտնականներ կային, որոնց թույլ չէր տրվում աշխատել:

Շատ վտանգավոր թեզեր են պարունակում աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռաֆիկ Դանակարիի հայտարարությունները և մասնավորապես այն, որ որոշ եկեղեցիներ կոնսերվացվելու են, որոշները՝ վերականգնվելու, իսկ որոշները կգործեն որպես թանգարան: Սրա տակ պետք է վստահաբար հասկանալ մի բան, որ վերականգնման քողի ներքո ջնջվելու են հայերեն արձանագրությունները, խաչային ու խաչքարային հորինվածքները, խաչքարերը, ինչն արվել է, երբ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմը փորձում էր «վերականգնել և աղվանացնել» հուշարձանները:

«Վերականգնված և պատմական տեսքի»  բերված հուշարձաններից է Վանքասար լեռան գագաթին գտնվող եկեղեցին, որի վրայից քերվել են հայերեն արձանգրությունները, խաչանշանները, անհետացել են շրջակա խաչքարերը, իսկ մեկը Աղդամում թանգարայնացվել էր՝ եղծվելով: Եկեղեցին կրել է արտաքին փոփոխություններ, որոնք բնորոշ չէին առհասարակ վաղքրիստոնեական ճարտարապետությանը:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ադրբեջանցի գիտնականներին ներկայացնել որպես տուժող կողմ, զոհ, ում հայերը արգելում էին խորհրդային տարիներին հետազոտել Արցախը»։



Սամվել Վարդանյանը բախվել է դավաճան իրականությանն ու հայտնվել ՁՊՎ-ում. Անի ԿարապետյանՀրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ ՍարոյանըԿռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (Video)1 մլն դրամանոց ընթրիքը լուսանկարներովՓաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը. փորձագետՍԿԱՆԴԱԼ․Օդում կախված լուրերի համաձայն ՔՊ-ական պատգամավորը փորձ է անում ճնշել Արդարադատոթյան նախարարին, որպեսզի վերջինս հօգուտ Կարմիր Խաչի նախկին տնօրենի որոշում կայացնի․ Դատապարտում եմ ցանկացած բռնություն՝ դա կլինի իշխանության, ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացու նկատմամբ․Հայտնի փաստաբանը աղմկահարույց միջադեպի մասինԶուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիրԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի«Գարիկ Մարտիրոսյանին 1 մետրից տեսավ, Մենչին կենդանի տեսավ». Կարեն Բաբաջանյանի չոր պատասխանը`Արմուշին.starnews.amՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի՝ ռասայական խտրականության ձևերի վերացման գործով լսումներ կանցկացվենԻրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում էսկալացիայի ուժեղացմանըՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԱնդոնը միացավ Էնվերի հոգուն.Yerevan TimesՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ) «Լավ բանակցություններ» են անցկացվել Իրանի և Ադրբեջանի նախագահների մակարդակովՇՏԱՊ. Սամվել Վարդանյանը բերման է ենթարկվելԲա որ հանկարծ Թուրքիան վերցնի ու մի քանի նահանգ տա ՀՀ-ին, ՔՊ-ն էլ իշխանության չի լինի. ԱղազարյանՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԷԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկումԱրա՛, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանումԱրմավիրում մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ և հարվածել միմյանց«Մոռացված աբիժնիկներ, մուտիլովշիկներ»… «32 ատամ»-ի սկանդալային քննարկումներից հետո` Արամ MP3-ի կնոջ անհասցե ու անհասկանալի գրառումը.starnews.amԴուք չեք կարողացել 44 օրյայի զոհերի անունները հրապարակել, 1,5 միլիոն զոհի անուն հրապարակո՞ղ եքԱրցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ ԶատուլինԵս ՔՊ-ական պատգամավորին չեմ հարվածել, ուղղակի հետ եմ հրել. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակիցՄերձավոր Արևելքն անդունդի եզրին է. ԲորելՎթшրից տուժшծի մայրը դաժան մանրամասներ է hшյտնումԻմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել․ Սամվել ՎարդանյանԱյս խուլիգանական արարքն արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան«Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակելՍա իշխանության կողմից հերթական քայլն է՝ ցույց տալու, որ ցեղասպանություն չի եղել. Ամատունի Վիրաբյան«Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մաՖրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ ՍարոյանըԿա էդ 1 ու կես միլիոն նահատակների տվյալները` պատգամավորին հիշեցնում են «Գործ թիվ 1 500 000» գիրքըԾեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Աչքերը փակ Ոսկեպարը տալիս են, մեր խնդիրը ո՞ւմ ա հետաքրքիր»․ Կոմիտասի շուկայի աշխատակիցԱրտակարգ դեպք՝ Երևանում. 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. Հոլիվուդյան ժպիտ ստանալու գաղտնիքը «Մեդեսի» էսթետիկ բժշկության կենտրոնում Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը«Շուտով կնշեմ բաժանման պատճառը». Աշոտ Պողոսյանը՝ Ռոմելա Սարգսյանի հետ ամուսնալուծության եւ կյանքի նոր փուլի մասին«Ես ուզում եմ գալ: Ես չեմ ուզում մեռնել, մնալ «էս աշխարհի ծերին»». Անատոլի Հովհաննիսյան Համաժողովը միաձայն քվեարկեց ՀԳՄ գույքի սեփականության իրավունքի օգտին. ՀԳՄ համաժողովի հայտարարությունըՈչ թե ուզում ենք փակել ռուսական ալիքները, այլ պայմանագրով թույլ չտալ, որ վիրավորեն ՀՀ պատիվըՈվ է Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնված քաղաքացին Ակնկալում եմ, որ կունենանք արդարացնող դատավճիռ. Արսեն ԲաբայանՏավուշի մարզի մի քանի գյուղերին ու բնակավայրերին հաջորդելու են այլ մարզեր ու տարածքներ, եթե մենք չշտկենք մեր ողնաշարըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով«Հակահայ վիժվածք» «Մի խփի՜, արա». ծեծկռտուք հանրային տրանսպորտում՝ ՔՊ-ականի ու ուղևորի միջևԱնալ ճաք․ Պատճառները, ախտորոշումը և անդառնալի հետեւանքները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода