«Իրավունք»֊ը ՌԴ ՏԱՍՍ գործակալությունում Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանի հետ Լույս չի լինի Շոլցը ժամանել է Կիև՝ բանակցելու Զելենսկիի հետ Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Ասադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Սիրիայում լարվածության ֆոնին. Türkiye Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել․ Տիգրան Աբրահամյան Հայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը

Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org

Հասարակություն

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր օկուպացված Հադրութի շրջանի Վանք գյուղում գտնվող Սպիտակ խաչ վանքին:

Բաքվից հնչող այս հայտարարություններում ամենից տարակուսելին այն է, թե խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Խորհրդային տարիներին Ադրբեջանի դե յուրե և դե ֆակտո մաս կազմող ԼՂԻՄ-ը վարչական, տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային լծակներով ուղղակի և անուղղակի կերպով վերահսկվում էր պաշտոնական Բաքվի կողմից և անգամ փոքրիկ տարակարծությունը պաշտոնական Բաքվի տեսակետի և քաղաքականության հանդեպ ենթադրում էր տեղում պատիժների կիրառում: Խորհրդային տարիներին պատմական Արցախի տարածքում հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեին միայն ադրբեջանցի գիտնականները, որոնք, մեծամասամբ աշխատանքներ էին տանում այնպիսի հուշարձաններում, որոնք ոչ մի աղերս չունեին քրիստոնեական մշակութային ժառանգության հետ: Խորհրդային տարիներին Ադրբեջանի Գիտութունների Ակադեմիայի կողմից հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում պատմական Արցախի հուշարձանները, քրիստոնեական ժառանգությունը գրեթե ներկայացված չէ:

Արցախի պատմությամբ հետաքրքրված էին միայն որոշ ադրբեջանցի գիտնականներ, ովքեր զբաղվում էին Արցախի և Ուտիքի պատմության «սրբագրությամբ»՝ բացառելով ամեն հայկականը: Սրբագրման և խմբագրման քաղաքականությունը ակտիվացավ սկսած 1950-ական թվականներից և հատկապես ակտիվ փուլ մտավ 1960-ականներին: Արցախի քրիստոնեական ժառանգության, մշակույթի և պատմության խմբագրմամբ զբաղվում էին Զ. Բունիյաթովը, Դ. Ախունդովը, Ֆ. Մամեդովան, Ռ. Գեուշևը, Ի. Ալիևը և այլք: Ադրբեջանցի գիտնականները մշակեցին Արցախի պատմության, մշակույթի, մշակութային ժառանգության կլանման, խեղաթյուրման «տեսական» հիմքերը, որի հիմնական առանցքը Արցախի և նրա մշակութային ժառանգության աղվանացումն էր:

«Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգության» հնագիտական հետազոտությամբ զբաղվել է միայն Ռաշիդ Գեուշևը: Վերջինս «պեղումներ» է իրականացրել Ամարասի վանքում, Ճանկաթաղում, իր աշխատանքներում անդրադարձել է Գանձասարի վանքին, Դադիվանքին և որոշ այլ հուշարձանների, սակայն, բնականաբար, հայկականը ժխտելով և դրանք ներկայացնելով որպես աղվանական:

Ադրբեջանցի որոշ գիտնականներ էլ փորձեցին անդրադառնալ Արցախի կոթողային մշակույթին: Այդպիսիններից էին Դ. Ախունդովը, Ռ. Գեուշևը, Ն. Ռզաևը, Մ. Խալիլովը: Ընդ որում, իրենք իրենց աշխատանքներում բերում են ԼՂԻՄ-ում գտնվող տարբեր խաչքարերի օրինակներ և լուսանկարներ: Միայն այս հանգամանքն արդեն ինքնին վկայում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականների առջև արգելքներ չկային:

Սակայն, մեծամասամբ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրությունը քիչ էր, քիչ էին նաև հետազոտությունները: Սա լավագույն ցուցիչն է այն իրողության, որ այն հետաքրքիր չէր ադրբեջանցի հետազոտողների մեծ մասի համար: Ավելին, նույն խորհրդային տարիներին պաշտոնական Ադրբեջանի կողմից քանդվել են ԱդրՍՍՀ Քելբաջարի, Լաչինի շրջաններում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, ջարդվել են տասնյակ խաչքարեր և տապանաքարեր: Եվ ոչ մի արձագանք ադրբեջանցի գիտնականների կողմից:

Նշենք, որ խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները արհեստական խոչընդոտներ, արգելքներ էին ստեղծում միայն հայ հետազոտողների համար, որոնց համար վտանգավոր էր աշխատել հայաթափված շրջաններում՝ Քարվաճառ, Քաշաթաղ և այլն: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում որոշ աշխատանքներ կարողացել են կատարել միայն անհատներ: Անհնար էր խոսել հայկական արշավախմբերի մասին:

Խորհրդային տարիներին ԼՂԻՄ տարածքում գտնվող հուշարձաններից շատերը չէին անձնագրավորվել, փաստաթղթեր չէին կազմվել: Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային գրքույկներում ԼՂԻՄ-ի քրիստոնեական հուշարձանները գրեթե ներկայացված չէին, Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային քարտեզում ներառված էին միայն Շուշիի իսլամական հուշարձանները:

Հոդվածում առանձին կերպով խոսվում է «աղվան-ուդի» գիտնականների մասին, ում ևս իբր հայկական կողմը հնարավորություն չէր տալիս հետազոտություններ իրականացնել: Այս դիտարկումը առնվազն տարակուսելի է: Այդ ի՞նչ աղվան-ուդի գիտնականներ կային, որոնց թույլ չէր տրվում աշխատել:

Շատ վտանգավոր թեզեր են պարունակում աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռաֆիկ Դանակարիի հայտարարությունները և մասնավորապես այն, որ որոշ եկեղեցիներ կոնսերվացվելու են, որոշները՝ վերականգնվելու, իսկ որոշները կգործեն որպես թանգարան: Սրա տակ պետք է վստահաբար հասկանալ մի բան, որ վերականգնման քողի ներքո ջնջվելու են հայերեն արձանագրությունները, խաչային ու խաչքարային հորինվածքները, խաչքարերը, ինչն արվել է, երբ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմը փորձում էր «վերականգնել և աղվանացնել» հուշարձանները:

«Վերականգնված և պատմական տեսքի»  բերված հուշարձաններից է Վանքասար լեռան գագաթին գտնվող եկեղեցին, որի վրայից քերվել են հայերեն արձանգրությունները, խաչանշանները, անհետացել են շրջակա խաչքարերը, իսկ մեկը Աղդամում թանգարայնացվել էր՝ եղծվելով: Եկեղեցին կրել է արտաքին փոփոխություններ, որոնք բնորոշ չէին առհասարակ վաղքրիստոնեական ճարտարապետությանը:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ադրբեջանցի գիտնականներին ներկայացնել որպես տուժող կողմ, զոհ, ում հայերը արգելում էին խորհրդային տարիներին հետազոտել Արցախը»։






«Իրավունք»֊ը ՌԴ ՏԱՍՍ գործակալությունում Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանի հետԼույս չի լինիՇոլցը ժամանել է Կիև՝ բանակցելու Զելենսկիի հետԱննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺԱսադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Սիրիայում լարվածության ֆոնին. TürkiyeՆոր նշանակում Երևանի քաղաքապետարանումԻ՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել․ Տիգրան ԱբրահամյանՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերըՌուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԱյսօր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն էԱյսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ․ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 2-ի համարՈրոշ հասցեներում ջուր չի լինիԱրտաշես Գեղամյանն այսօր կդառնար 75 տարեկանՀայաստանում սպասվում են թույլ տեղումներԿարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածուՈւկրաինայում կռվող վրացի զինյալները որոշել են վերադառնալ Վրաստան. քաղաքացիական պետերազմի ծրագրերն ակտիվ են4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտքԳիշերը Թբիլիսիում նետված «Մոլոտովի կոկտեյլից» ոստիկան է հրկիզվել է (Տեսանյութ)Հալեպում ահաբեկչական խմբերն իրար են կոտորել. տասնյակ զոհեր կանՄիշտ պետք է վառ պահենք այն գաղափարը, որ Արցախի հողը ոչ թե հավերժ ենք կորցրել, այլ ժամանակավոր. Հայկ Բաբուխանյան (Aravot.am)Սիրիայում ռուսական ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ Ալեքսանդր Չայկոն, ով 2017թ.-ին ղեկավարել է Հալեպի գրավման օպերացիանՌուսական ավիացիայի կողմից Սիրիայում գրոհայինների ուղղությամբ հարվածների կադրերըԲայդենը ներում է շնորհել 17 տարվա ազատազրկման դատապարտված սեփական որդունՈւկրաինացիներն այլ նախագահ են ուզում. The TimesԽարկովի սահմանամերձ շրջանում ռուսական բանակը զանգվածաբար ոչնչացրել է ուկրաինական զրահատեխնիկան եւ հետեւակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Եվրաչինովնիկության դեգրադացիան հասավ ծայրահեղությանՌուսական ավիացիան ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրայի» հրամանատարական կետը և կառավարման կենտրոնը (Տեսանյութ)Ինքնաառաջադրվել եմ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու․ ՍարուխանյանՀովհաննես Գալաջյանն այսօր կդառնար 61 տարեկանԱրցախի հարցը փակված չէ, չպետք է լռենք. Վահրամ ՄկրտչյանՀայաստանի հետ Արցախի վերամիավորման օրը պետք է դառնա ազգային միասնության տոն. Հրայր ԿարապետյանԱյս ցավը կանգնել է մեր կոկորդին, բոլորս պետք է պայքարենք. Գայանե ՆերսիսյանՍրանք խաչել են Արցախը, մեզանում Պոնտացի Պիղատոսը մի էժան լրագրող դուրս եկավ. Սերգեյ ՇաքարյանցՓեզեշքիանը կոչ է անում իսլամական աշխարհին քայլեր ձեռնարկել Սիրիայի հարցում5 տեսանյութ մեկ օրում. ի՞նչ է կատարվում Փաշինյանի ընտանիքումԹբիլիսիում ցուցարարները վնասել են խորհրդարանի 48 սենյակՌուսները ստանձնել են սիրիական բանակի հրամանատարությունը և պատրաստվում են հակահարձակման. Արաբական լրատվամիջոցներՉեմ կարող լռել... Ալլա ՀակոբյանԱգրեսիան անգամ չճանաչված պետության դեմ, հանցագործություն է. Լարիսա ԱլավերդյանԿոբախիձեն բացահայտել է, թե Արեւմուտքն ինչ է պահանջել Վրաստանից (Տեսանյութ)Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնումՏիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին(տեսանյութ)Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները հայտնի են. ՖԻՖԱԴեկտեմբեր ամսվա աստղագուշակ․ 2024 թ․Սիրիական բանակը ռուսների աջակցությամբ հետ է գրավել Համա նահանգի Մաարդաս քաղաքը (Տեսանյութ)Արաղչին մեկնել է ՍիրիաԵկեք սթափվե՛ք, որ Դեդոն ու Բաբոն կարոտ չդառնան, պատից կախված նկար չդառնան. Աշխեն Սումբուլյան«Իսկանդերը» ոչնչացրել է ուկրաինական «Հարավ» հատուկ գործողությունների կենտրոնի դաշտային շտաբը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top