Ինչպես «Աստղային պատերազմներում». ռուսների նոր զենքը ցնցել է ամերիկյան փորձագետին. Newsweek
ՄիջազգայինԱմերիկացի ռազմական փորձագետ Գայ Մաքքարդլին ցնցել է է ռուսական մինի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները, գրում է Newsweek ամսագիրը։
Նախօրեին RIA Novosti-ի իրազեկ աղբյուրը հայտնել էր, որ ստեղծվել են մինի անօդաչու թռչող սարքեր հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի համար։
«Սու-57-ն ունակ է զարգացնել մինչև երկու մախ արագություն։ Տեսականորեն նման մեծ արագությամբ անօդաչու թռչող սարքի գործարկումը կկործանի այն տուրբուլենտության պատճառով»,- ասել է Մաքքարդլը։ Հետեւաբար, մասնագետը խոստովանել է, որ երբ առաջին անգամ տեսել է մինի անօդաչու թռչող սարքերի մասին ռուսական հոդվածները, դրանք իրեն թվացել են քարոզչություն՝ «Աստղային պատերազմների» ոգով։ Սակայն նա վերանայել է իր դիրքորոշումը, երբ իմացել է, որ ԱՄՆ-ն նույնպես աշխատում է նմանատիպ նախագծի վրա, սակայն հաջողություն չի ունեցել։
«Ես կարծում եմ, որ Մոսկվայի հայտարարությունները միանգամայն խելամիտ են»,- խոստովանել է փորձագետը։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը դասեր է քաղել թշնամու փորձից և ակտիվորեն մեծացնում է սեփական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։