Հրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ Սարոյանը Կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (Video) 1 մլն դրամանոց ընթրիքը լուսանկարներով Փաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը. փորձագետ ՍԿԱՆԴԱԼ․Օդում կախված լուրերի համաձայն ՔՊ-ական պատգամավորը փորձ է անում ճնշել Արդարադատոթյան նախարարին, որպեսզի վերջինս հօգուտ Կարմիր Խաչի նախկին տնօրենի որոշում կայացնի․ Դատապարտում եմ ցանկացած բռնություն՝ դա կլինի իշխանության, ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացու նկատմամբ․Հայտնի փաստաբանը աղմկահարույց միջադեպի մասին Զուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիր Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի «Գարիկ Մարտիրոսյանին 1 մետրից տեսավ, Մենչին կենդանի տեսավ». Կարեն Բաբաջանյանի չոր պատասխանը`Արմուշին.starnews.am ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի՝ ռասայական խտրականության ձևերի վերացման գործով լսումներ կանցկացվեն

Ավագանու սթափ գիտակցող անդամներն այս նախագիծը պետք է տապալեն. մեքենան կայանելը 12 հազար դրամից դառնում է 160 հազար

Ներքաղաքական

Ամանորին ընդառաջ՝ Երեւանի քաղաքապետարանն «անակնկալ» է մատուցել վարորդներին: Այսպիսով՝ մայրաքաղաքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով՝ Ա եւ Բ: Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան եւ Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց եւ պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետեւյալ դրույքաչափերը. յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18.000 դրամ, մեկ տարվա համար՝ 160.000 դրամ: Բ գոտում (քաղաքապետարանը չի ընդգծել, թե մասնավորապես որ փողոցներն է ներառում)՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200 դրամ, 1 օրվա համար 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ: «Իրավունքի» հետ զրույցում առաջարկվող վերոնշյալ փոփոխությանն անդրադառնալով՝ Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆՆ այն աբսուրդ որակեց:

— Քաղաքապետարանից վստահեցնում են, որ այս մեծ աղմուկ բաձրացրած նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի Փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ հիշեցնեմ, որ գործող իշխանությունը դեռ 2018 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե կարմիր գծերը պետք է վերանան, բայց փաստացի արդեն 2023 թվականն է ավարտվում, բայց դրանք մնացել են, ինչպես կար: Ինչ վերաբերում է այս նախաձեռնությանը, փաստացի ավտոկայանատեղիների վճարը տարեկան 12 հազար դրամից դառնալու է 160 հազար: Սա, ուղղակի, նոնսենս է, աբսուրդի ժանրից է: Դրույքաչափն այդքան բարձրացնելը պետք է հիմնավորվի: Իհարկե, ես էլ եմ կողմ, որ, օրինակ, լինի գոտիավորում եւ Փոքր կենտրոնում այդ դրույքաչափերը բարձրանան, բայց տրամաբանության սահմաններում, ոչ այս կարգի եւ այս չափով: Պարզապես, անհասկանալի է, թե ինչ չափման միավորով են առաջնորդվել, ինչու է այդ գինը սահմանվել: Եթե նախկինում կայանելու մեկ ժամն արժեր 100 դրամ, հիմա դառնում է 300 դրամ, այսինքն՝ ունենում ենք 200 դրամի փոփոխություն, ավելանում է եռակի: Իսկ տարեկան վճարը՝ 12 հազար դրամը, բարձրացել է ոչ թե եռակի, այլ տասնապատիկից ավելի:

— Ըստ քաղաքապատարանի տարածած հայտարարության` սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է: Մասնավորապես՝ հաջորդիվ Փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթեւեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է: Որքանո՞վ է համոզիչ այս արդարացումը:

— Եկեք փաստենք, որ ավտոբուսներ գնելով եւ Երեւանը դրանցով լցնելով՝ քաղաքային տրանսպորտի հարցը չի լուծվում: Տրանսպորտային հարց լուծելու համար հստակ համակարգ է պետք ներդնել, ինչը մինչ այսօր ներդրված չէ Երեւան քաղաքում: Եվ ի վերջո սա անարդար որոշում կլինի մեր քաղաքացիների հանդեպ: Կան բազում բնակիչներ, որոնք բնակվում են փոքր  կենտրոնում եւ բակերում ավտոկայանատեղի չգտնելու դեպքում՝ հաճախ իրենց մեքենաները կայանում են հարակից շենքերի փողոցային հատվածներում (օրինակ` Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցների բնակիչները): Այս մարդկանց ֆինանսական կարողությունները հաշվի առնվե՞լ է, ինչպե՞ս են վճարելու այդ 160 հազար դրամը: Կամ բազում տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնք իրենց` կլինի խանութի, հյուրանոցի, ռեստորանի, թե սրճարանի դիմացի հատվածը Երեւանի քաղաքապետարանից վարձակալում էին մեկ տարի ժամկետով: Ու հիմա ստացվում է ունենք երկակի ստանդարտ. մի կողմից քաղաքացին վճարելու է 160 հազար դրամ, որպեսզի ունենա ավտոկայանատեղի, մյուս կողմից էլ երբ Փոքր կենտրոնում փորձի ինչ-որ մի տեղ կայանել, խանութի, հյուրանոցի, ռեստորանի աշխատակիցը դուրս է գալու եւ ասելու է՝ գիտեք, այս հատվածը մենք վարձակալել ենք մեկ տարի ժամանակով, դուք իրավունք չունեք այստեղ մեքենա կայանել:

— Պարոն Մանրիկյան, ինչպե՞ս եք տեսնում հնարավոր ելքը, ի՞նչ խորհուրդ կտաք՝ որպես Երեւանի ավագանու նախկին անդամ:

— Ավագանու սթափ գիտակցող հարգարժան անդամներն այս նախագիծը պետք է ուղղակի տապալեն, հակառակ դեպքում՝ եթե այն ընդունվեց, պետք է դիմենք փաստաբաններին, որպեսզի այն վիճարկվի դատարանում: Այս տեսքով նախագիծն անընդունելի է: Որտեղի՞ց են վերցրել ու որոշել, որ պետք է սահմանեն 160 հազար դրամ վճար: Էլի պետք է ասեն, թե եվրոպական շատ քաղաքների կենտրոններում ավտոկայանատեղին թա՞նկ արժե: Բայց մեր բնակչության կենսամակարդակն այնպիսին չէ, որ կարողանանք նման նախագծեր թույլ տալ: Սա դարձյալ դնում է անհավասար պայման աղքատ եւ հարուստ մարդու միջեւ՝ չունևորները չեն կայանի, հարուստների ավտոմեքենաները կկայանեն: Արդար չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ ՍարոյանըԿռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (Video)1 մլն դրամանոց ընթրիքը լուսանկարներովՓաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը. փորձագետՍԿԱՆԴԱԼ․Օդում կախված լուրերի համաձայն ՔՊ-ական պատգամավորը փորձ է անում ճնշել Արդարադատոթյան նախարարին, որպեսզի վերջինս հօգուտ Կարմիր Խաչի նախկին տնօրենի որոշում կայացնի․ Դատապարտում եմ ցանկացած բռնություն՝ դա կլինի իշխանության, ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացու նկատմամբ․Հայտնի փաստաբանը աղմկահարույց միջադեպի մասինԶուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիրԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի«Գարիկ Մարտիրոսյանին 1 մետրից տեսավ, Մենչին կենդանի տեսավ». Կարեն Բաբաջանյանի չոր պատասխանը`Արմուշին.starnews.amՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի՝ ռասայական խտրականության ձևերի վերացման գործով լսումներ կանցկացվենԻրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում էսկալացիայի ուժեղացմանըՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԱնդոնը միացավ Էնվերի հոգուն.Yerevan TimesՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ) «Լավ բանակցություններ» են անցկացվել Իրանի և Ադրբեջանի նախագահների մակարդակովՇՏԱՊ. Սամվել Վարդանյանը բերման է ենթարկվելԲա որ հանկարծ Թուրքիան վերցնի ու մի քանի նահանգ տա ՀՀ-ին, ՔՊ-ն էլ իշխանության չի լինի. ԱղազարյանՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼԸ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ, ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ ԷԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկումԱրա՛, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանումԱրմավիրում մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ և հարվածել միմյանց«Մոռացված աբիժնիկներ, մուտիլովշիկներ»… «32 ատամ»-ի սկանդալային քննարկումներից հետո` Արամ MP3-ի կնոջ անհասցե ու անհասկանալի գրառումը.starnews.amԴուք չեք կարողացել 44 օրյայի զոհերի անունները հրապարակել, 1,5 միլիոն զոհի անուն հրապարակո՞ղ եքԱրցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ ԶատուլինԵս ՔՊ-ական պատգամավորին չեմ հարվածել, ուղղակի հետ եմ հրել. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակիցՄերձավոր Արևելքն անդունդի եզրին է. ԲորելՎթшրից տուժшծի մայրը դաժան մանրամասներ է hшյտնումԻմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել․ Սամվել ՎարդանյանԱյս խուլիգանական արարքն արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան«Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակելՍա իշխանության կողմից հերթական քայլն է՝ ցույց տալու, որ ցեղասպանություն չի եղել. Ամատունի Վիրաբյան«Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մաՖրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ ՍարոյանըԿա էդ 1 ու կես միլիոն նահատակների տվյալները` պատգամավորին հիշեցնում են «Գործ թիվ 1 500 000» գիրքըԾեծկռտուք Վրաստանի խորհրդարանում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Աչքերը փակ Ոսկեպարը տալիս են, մեր խնդիրը ո՞ւմ ա հետաքրքիր»․ Կոմիտասի շուկայի աշխատակիցԱրտակարգ դեպք՝ Երևանում. 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. Հոլիվուդյան ժպիտ ստանալու գաղտնիքը «Մեդեսի» էսթետիկ բժշկության կենտրոնում Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը«Շուտով կնշեմ բաժանման պատճառը». Աշոտ Պողոսյանը՝ Ռոմելա Սարգսյանի հետ ամուսնալուծության եւ կյանքի նոր փուլի մասին«Ես ուզում եմ գալ: Ես չեմ ուզում մեռնել, մնալ «էս աշխարհի ծերին»». Անատոլի Հովհաննիսյան Համաժողովը միաձայն քվեարկեց ՀԳՄ գույքի սեփականության իրավունքի օգտին. ՀԳՄ համաժողովի հայտարարությունըՈչ թե ուզում ենք փակել ռուսական ալիքները, այլ պայմանագրով թույլ չտալ, որ վիրավորեն ՀՀ պատիվըՈվ է Հակոբ Ասլանյանի հետ վեճի բռնված քաղաքացին Ակնկալում եմ, որ կունենանք արդարացնող դատավճիռ. Արսեն ԲաբայանՏավուշի մարզի մի քանի գյուղերին ու բնակավայրերին հաջորդելու են այլ մարզեր ու տարածքներ, եթե մենք չշտկենք մեր ողնաշարըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով«Հակահայ վիժվածք» «Մի խփի՜, արա». ծեծկռտուք հանրային տրանսպորտում՝ ՔՊ-ականի ու ուղևորի միջևԱնալ ճաք․ Պատճառները, ախտորոշումը և անդառնալի հետեւանքներըՀերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ-ն՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода