Երբ առյուծն ընկնում է,բորենիները շրջապատում են. Հայտնի փաստաբանը մեր օրերի մասին
ՀՀ-ում թիվ մեկ աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը գրում է.
Իրավամբ, բացառապես փաստերից ու փաստական հանգամանքներից ելնելով են տալիս իրավական,քաղաոական գնահատական։Այլ խնդիր է ,որ ինչ_ ինչ շահերից ելնելով դրանք կարող են խեղաթյուրվել։
Հանրահայտ փաստ է ,որ Ռուսաստանում պետականորեն քրիստոնեություն ընդունելուց հետո այդ երկիրն անդամագրվեց աշխարհիկ պետությունների շարքին և, ,,ռոս,, շվեդերեն ,,խոզ,, բառից դարձավ տարածաշրջանի,հետո նաև աշխարհի խաղացող։Հանրահայտ փաստ է ,որ բացառապես հայ ազնվականների տոհմից դուրս եկած Աննա արքայադստեր ջանքերի շնորհիվ քրիստոնեությունը Ռուսաստանում դարձավ պետական կրոն ու,բացառապես այդտեղ հայկական շահ չի եղել ։
Սա ընդամենը հազար տարի և ավել առաջ մի օրինակ էր։Հազարավոր օրինակներ կարելի է բերել աշխարհի մակարդակով ,թե հայի ձեռքով ինչպես են զարգացել երկրներ,մշակույթի, տնտեսության ,ռազմական ոլորտներում։
Այսօր Հայաստանը գտնվում է անզոր վիճակում քաղաքական,իրավական,ռազմական հարթակում,կապված ադրբեջանի,թուրքիայի տանդեմի ցեղասպան գործառույթների արդյունքում։Այսօր հարկադրաբար հայից խլել են արժանապատվությունը ։Այսօր Հայաստանի դաշնակից Ռուսաստանը տարբեր հարթակներից մեղադրում է Հայաստանի իշխանությանը ,այլ երկրների դուռը ծեծելու,դավաճանելու և այլն։
Երբ մերձավորդ կարիքի մեջ է ,դու ունես պարտավորություն հանես նրան այդ փոսի մեջից, նոր խրատես,թե որը որից հետո է ։Եվ սա վերաբերվում է բոլոր նրանց ,ովքեր բարի քեռու անվան տակ բացառապես իրենց շահն են հետապնդում։
Անհնարին ոչինչ չկա։Անհնարին թվացող ցանկացած խնդրից դուրս գալու առնվազն երեք լույսի դուռ կա ,որը,վստահ եմ,Հայաստանը տեսնելու ու բացելու է։Այլ խնդիր է ,թե բումերանգի օրենքն ինչպես է գործելու ։Ընդ որում ,հայը չի փոխվել և չի փոխվելու ու ,կարիքի մեջ գտնվող անձանց ,ի տարբերություն մեր դաշնակիցների,կամ բարի կամեցողների, օգնելու դեպքում օգնում է անշահախնդիր։