Իրանը ռուսական ուղղաթիռներ և կործանիչներ է գնել
Թեհրանը հաստատել է ռուսական Մի-28 հարվածային ուղղաթիռների, Սու-35 կործանիչների և Յակ-130 մարտական ուսումնական ինքնաթիռների գնումը, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սեյեդ Մեհդի Ֆարհին։ Նրան մեջբերում է Tasnim գործակալությունը։
«Յակ-130 ուսումնական ինքնաթիռի, Սու-35 կործանիչների և Մի-28 ուղղաթիռների ժամանումը հաստատվել է»,- հայտնել են զինվորականները։
Նախկինում Միացյալ Նահանգների իշխանությունները կարծիք էին հայտնել, որ Ռուսաստանը հարձակողական անօդաչու սարքերի դիմաց ժամանակակից կործանիչներ է տեղափոխում Իրան։ Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ անօդաչու սարքերի տեղափոխումը Մոսկվա արգելված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով։