Ինչ պայմանով կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումը Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի հատվածից շրջվել ձորը․ կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ «Ինչպե՞ս եղավ, որ միացումը դարձավ Արցախի առանձին պետություն». ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆ Հրամանատարներից լքված ուկրաինական դեսանտայինները զանգվածաբար գերի են հանձնվում (Տեսանյութ) ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իրանական հարձակումն Իսրայելի դեմ կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին. CBS Արևմուտքը չի ցանկանում, որ իրականացվեն ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները. Լավրով Ինչպես են Փաշինյանի կինը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում (Տեսանյութ) Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի դատարանում կշարունակվի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները

Արտահերթ ընտրությունների ուրվականը սկսել է շրջել Հայաստանով

Վերլուծություն

Վերջին օրերին  Հայաստանում ակտիվորեն քննարկվում է  արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Եվ անգամ Նիկոլը  կարծես թե հատուկ  յուղ լցրեց այդ թեման ավելի բորբոքելու համար:

Իհարկե, անտրամաբանական է, որ Արցախը  վերջնականապես թշնամուն հանձնելուց  եւ   Արցախում բնակվող 120 հազար ՀՀ քաղաքացիներին անօգնական թողնելուց հետո  ՀՀ գործող վարչախումբը շարունակում է  պաշտոնավարել կարծես թե  ոչինչ չի եղել: Անբնական է նաեւ, որ  Նիկոլը  հընթացս փոխում է  երկրի  արտաքին քաղաքական կուրսը, ըստ էության, 180 աստիճանով, դարձնելով այն անթաքույց հակառուսական: Ընդ որում, այդ մասին  նա հրապարակայնորեն որեւէ տեղ  չի ասել իր 2021թ.  նախընտրական  ելույթների ժամանակ: Արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը  չի ֆիքսվել նաեւ կառավարության  ներկայացված ծրագրերից եւ ոչ մեկում: Ասյքանից հետո  ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը  շարունակում են իրենց անվրդով եւ «բնականոն» աշխատանքը խորհրդարանի շրջանակներում:

Մյուս կողմից  չմոռանանք, որ երբ 2020թ.-ին  Նիկոլը  հանձնեց Արցախի կեսը,  շուրջ կես տարի անց  նա կազմակերպեց արտահերթ ընտրություններ եւ ստացավ  նոր մանդատ  իր  գործունեությունը շարունակելու համար, որի արդյունքում հանձնեց նաեւ Արցախի մնացած տարածքները եւ ոչ միայն: Այժմ էլ դեռ Նիկոլը հանձնելու բաներ ունի եւ հավանաբար կցանկանա թարմացնել իր մանդատը մանավանդ, որ դրա համար ստեղծվել են շատ հարմար պայմաններ: 

Իսկ որոնք են այդ պայմանները: Նախեւառաջ  վերջին երկու  խոշոր ընտրությունները` 2021թ. խորհրդարանական եւ 2023թ.-ի  Երեւանի ավագանու  ցույց տվեցին, որ  ընդդիմությունը չի միավորվում,  մեկ ճակատ չի ստեղծում եւ ընդդիմադիրների մի մասը  գնում է առանձին-առանձին ընտրությունների, ապահովելով դրանց լեգիտիմությունը, իսկ մյուս մասը ընդհանրապես կա՛մ չի մասնակցում, կա՛մ մասնակցում է  այնքանով` որքանով:

Երկրորդ հանգամանքը այն է, որ  Նիկոլի հեղաշրջումից հետո  անցած  հինգ ու կես տարվա ընթացքում այդպես էլ  չձեւավորվեց  նոր  քաղաքական  ընդդիմադիր առաջնորդող ուժ եւ  հայկական քաղաքական դաշտը մնաց  «նախկիններ-ներկաներ» կամ «սեւ-սպիտակ» բանաձեւի մեջ, ինչը, իհարկե,  ձեռնտու է  առաջին  հերթին Նիկոլին:

Երրորդը: Հայաստանի շարունակական պարտությունները  եւ վերոհիշյալ երկու հանգամանքները առաջացրել են ժողովրդական լայն զանգվածների խորը հիասթափություն ու անտարբերություն: Դա բերել է նրան, որ  վերջին ընտրությունների ժամանակ գրանցվել է ընտրողների ռեկորդային  ցածր  մասնակցություն: Այդ հանգամանքը, բնականաբար, ձեռնտու է Նիկոլին, քանի որ  նա ավելի արդյունավետ է օգտագործում ադմինիստրատիվ ռեսուրսը  եւ կարողանալով հավաքել ընտրողների ընդհանուր թվից չնչին տոկոսներ (վերջին ընտրություններում` 9 տոկոս) ապահովում է իր իշխանության շարունակականությունը:

Չորրորդ: Բոլոր դեպքերում ընտրությունից ընտրություն Նիկոլի վարկանիշը  անըդհատ ընկնում է եւ հայտնի չէ, թե այս տեմպերով առավել եւս, եթե Նիկոլը պատրաստվում է հանձնել անկլավները եւ սիրավեպ սկսել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, ինչպիսի ռեյտինգ նա կունենա ԱԺ հերթական ընտրություններում, այսինքն 2026 թվականի  մայիս-հունիսին: Հետեւապես  քանի դեռ  ստեղծված են վերոհիշյալ Նիկոլի համար բարենպաստ պայմաններ, ակնհայտ երեւում է, որ նա շտապում է  վերարտադրել իր իշխանությունը:

Հինգերրորդ: Ընդ որում,  գնալով վատթարանում է Նիկոլի միջազգային վարկանիշը: Ռուսաստանի հետ հարաբերությունները  օրեցօր գահավիժում են եւ պաշտոնական Մոսկվայից  ու իր դաշնակիցներից  հնչում է Նիկոլի հանդեպ  ավելի ու ավելի կոշտացող հռետորաբանություն: Արեւմուտքի  կողմից հնչող խոսքերը, թեեւ շատ ավելի մեղմ են, սակայն գործերը շատ ավելի խիստ պայմանների մեջ են դրել Նիկոլին: Ակնհայտ է, որ Արեւմուտքը Նիկոլին ստիպում է  կատարել ավելի ու ավելի  հակառուսական ու, արդյունքում,  հակահայկական քայլեր, սեղմելով Նիկոլի շուրջ  շրջանակները: Այս տեսակետից  2024թ.-ի  գարունը կամ ամառվա սկիզբը  Նիկոլի համար հարմար ժամանակահատված է «պլստալու» համար նաեւ  արտաքին  վատթարացվող պայմաններում: Բանն  այն է, որ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը զբաղված են լինելու իրենց երկրներում  նախագահական ընտրություններով եւ, բնականաբար,  քիչ ժամանակ եւ ռեսուրսներ են տրամադրելու  Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Ավելի քիչ, քան դա կլինի  իրենց ընտրություններից հետո:

Այս ֆոնի վրա ընդդիմության  գործողությունները շարունակում են մնալ  տարանջատված եւ ոչ վճռական: Գլխավոր ընդդիմության` Ռոբերտ Քոչարյանի թիմը, թեեւ զբաղված է իր նոր ապագա լիդերի ` Լեւոն Քոչարյանի  աճեցման գործով, սակայն չի ներկայացնում որեւէ  ծրագիր, որի արդյունքում  կարող է իրականացնել, ինչպես  երկրում իշխանափոխություն, այդպես էլ բարելավել երկրի վիճակը , թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ ժողովրդագրական, թե՛ այլ առումներով: Ցավոք սրտի, երկրի այլ ընդդիմադիր քաղաքական ուժերը  նույնպես դեռեւս չեն գտել  միավորման համար  բոլորի համար ընդհանուր պլատֆորմ եւ մնում են տարանջատված ու դրանով իսկ Նիկոլի իշխանության համար անվտանգ:

Ահա սա է Նիկոլի արտահերթ ընտրություններ նախաձեռնելու  դրդող տրամաբանությունը, թեեւ անակնկալներից ոչ ոք երաշխավորված չէ: 

Ա. Հովհաննիսյան



Ինչ պայմանով կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպումըԶինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի հատվածից շրջվել ձորը․ կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ«Ինչպե՞ս եղավ, որ միացումը դարձավ Արցախի առանձին պետություն». ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆՀրամանատարներից լքված ուկրաինական դեսանտայինները զանգվածաբար գերի են հանձնվում (Տեսանյութ)ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իրանական հարձակումն Իսրայելի դեմ կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին. CBSԱրևմուտքը չի ցանկանում, որ իրականացվեն ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները. ԼավրովԻնչպես են Փաշինյանի կինը, դուստրն ու մի խումբ ՔՊ-ականներ գիշերը ժամանակ անցկացրել ռեստորանում (Տեսանյութ)Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի դատարանում կշարունակվի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումներըՄոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Ադրբեջանը նույնիսկ համաձայնություն էլ չի տվել սահմանազատման պրոցեսը Տավուշից սկսելուն. Տիգրան ԱբրահամյանՊապիկյանը և Ավստրալիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցըՀայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստինԱրևմուտքը չի ցանկանում, որ իրականացվեն ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները. ԼավրովԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ՄոսկվայումՊուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչումՍա հայի ներքին տականքի գործ է, իսկ ներքին տականքն ավելի վտանգավոր է, քան թշնամին. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Մալյանը բանտում կմնա 5 ամիս 7 օր «Խուճապ» օպերացիա Երեւանում` ուկրաինական ձեռագրովԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Լադանիվայի» «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտումԴիվերսանտ ադրբեջանցին պետք ա առոք-փառոք ՀՀ-ում շրջի, իսկ կրակած հայ զինվորը՝ դատվի. ՄկրտչյանՊացիենտն ինքը կորոշի՝ որ ԲԿ-ում հետազոտվի, պետբյուջեի գումարները ՊՎԾ-ի հետ վերահսկում ենք․ նախարարՀՐԱՏԱՊ. Նրանք 30 տարի օգտագործել են ադրբեջանի բարիքները. AZ-TV-ն նոր Ստեփանակերտից ռեպորտաժ է հրապարակելՎարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենը մանրամասներ է ներկայացրել տարածվող ահաբեկչության մասինԾնողները խուճապի որևէ առիթ չունեն. ԿԳՄՍ նախարարԲլինկենը Չինաստանին ու Թուրքիային խնդրել է հետ պահել ԻրանինԵրևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով. ԿոստանյանՓաշինյանը նշեց, թե ինչով է պայմանավորված ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճըԱԱԾ-ն դպրոցներում ահաբեկչության մասինՎարժական հավաքների ծանուցումը հրապարակային կդառնա․ կառավարությունը հաստատեց նախագիծըՀՀ-ն կերկարաձգի զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության համաձայնագիրըՀՀ-ում մի բան էն չի, ամբողջ աշխարհում վերաապահովագրություն կա, բայց ոչ մի տեղ սենց բան չկաԱպրիլի 12. Օրվա խորհուրդԱյս անգամ հստակ պաժելու կամք գոյություն ունի ԻԻՀ ողջ իշխանության և ժողովրդի մեջ. Իրանահայ հայտնի քաղաղական վերլուծաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԻնչի՞, «պառվի ուլերը» դեռ չեն սատկել. Փաշինյանը՝ ՊապոյանինՏելեգրամով դպրոցներին վերաբերող սահմռկեցուցիչ հայտարարություններ են տարածվում․ ՄեդիափորձագետԵրևանի դպրոցներում ահաբեկչական հարձակման պատրաստման լուրը կեղծ էՓորձ է արվել սպանել Բաշար Ասադին«Հրապարակ». Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվելՋալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ․ ովքեր են նրանք․ «Ժողովուրդ»Նեթանյահուն երազում է Իրանի հետ մեծ պատերազմի մասին. Սեմյոն Բաղդասարով (Տեսանյութ)«Հրապարակ». Ժողովուրդը շշպռել է դիտորդներինՌԴ-ն օգտագործել է նորագույն X-69 հրթիռը Տրիպիլյա ՋԷԿ-ը ոչնչացնելու ժամանակԲրիտանիան կոչ է անում հարձակվել Իրանի վրա, եթե Թեհրանը հարվածի Իսրայելին«Հրապարակ». Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցըՈւկրաինացի զինվորականները խոստանում են ոչնչացնել Ռադայի պատգամավորներին (Տեսանյութ)Կիևը պատերազմի 2 տարվա ընթացքում ամենախոցելի դիրքում է, կա զինված ուժերի փլուզման վտանգ. Bloomberg.Ինչ ուզում եք, արեք, ես անջատել եմ իմ ինքնապահպանման բնազդը. Նարեկ Մալյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода