Հայաստանում կրկին ելույթ ունենալու առաջարկ երբ ստացա, քիչ էր մնում երջանկությունից արտասվեի. Նարգիզ
2024 թ. մարտին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ճանաչված երգչուհի Նարգիզի (Զաքիրովա) մենահամերգը: Նա հանդես կգա «ONA» ծրագրով եւ Երեւանում կհնչեցնի ոչ միայն նոր ստեղծագործություններ, այլեւ իր` հիթային դարձած, Մաքսիմ Ֆադեեւի հեղինակած սիրված հիթերից, բոլորի կողմից սպասված «Դու իմ քնքշությունն ես», «Երկուսով», «Միշտ քեզ հետ կլինեմ» եւ այլ երգեր:
Նարգիզը առաջին անգամ Հայաստան է ժամանել 2017-ին: Նա խոստովանում է, որ տպավորությունները շատ վառ էին, ջերմ ու սիրալիր: Երգչուհու խոսքերով. «Հայ հանդիսատեսը ցնցող ազդեցություն է թողել իր վրա։ Ես տխուր էի հեռանում Երեւանից՝ այնտեղ կայացած համերգից հետո։ Հայ հանդիսատեսը տվեց ինձ այն ամենը, ինչի մասին կարող է երազել բեմում կանգնած ցանկացած արտիստ։ Ես պարզապես պարուրված էի սիրով, եւ դա լիովին անկեղծ էր: Հենց այդպիսի պահերի համար ես ուզում ստեղծագործել եւ ճախրել ավելի վեր: Ես միշտ կհիշեմ այդ իրադարձությունը, քանի որ հենց այդպիսի հանդիսատեսն է մոտիվացնում մեծ նվաճումների։ Եվ, իհարկե, երաժշտության զգացմունքային ու նուրբ ընկալումը: Ուզբեկ եւ հայ ժողովուրդներն ունեն բացառիկ երաժշտական ճաշակ, կեղծիք չեն հանդուրժում՝ ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ՝ ամեն ինչում: 2017 թվականի իմ առաջին այցը Երեւան ինձ համար կմնա իմ ստեղծագործական կյանքի ամենավառ եւ ամենահիշարժան իրադարձություն»:
Նարգիզի կարծիքով. «Հաջողության ոչ մի գաղտնիք չկա: Ամեն ինչ կախված է ներքին հարստությունից, տաղանդից եւ անթերի պրոֆեսիոնալիզմից՝ անկախ ընտրված ուղուց: Հաջողությունը ձեռք է բերվում ինքդ քեզ վրա շարունակական աշխատանքով եւ նոր գիտելիքների անդադար որոնմամբ: Հաջողությունը քրտնաջան աշխատանք է»:
Տոմսերի համար կարող եք այցելել՝ https://www.toms.am/am/ticket/5390 կայք: