Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել Մարտիրոսյան Շամպինյոններն օգնում են նիհարել «Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեցին այլ մարդու. Տիկնիզյան Թրամփը տեղեկատվություն է հրապարակել համաշխարհային առաջնորդների հետ իր հետընտրական զրույցների մասին․ Պուտինը ցուցակում չկա Ուինսթոն Չերչիլի առանձնատունը վաճառքի է հանվել 19,5 միլիոն ֆունտ ստեռլինգով ՌԴ Դաշնության Խորհրդի փոխնախագահը կժամանի Հայաստան Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ ուղղված տարբեր երկրների միջև կոնսենսուս գտնելուն և համերաշխության հասնելուն. Ալիևը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Աշխատանքաին տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Ինչու պետք է աղ ցանել վերքերի վրա

Պարոն Զատուլինը պետք է նշի, թե ովքեր են բանակցել իրենց հետ. Գառնիկ Դանիելյան

Տեսանյութեր

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը եւ խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց: Սակայն ռուսական կողմը հրաժարվեց` պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ էր դրել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին: Մոսկվայում ենթադրում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, եւ չէին ցանկանում խառնվել դրա մեջ։ Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ: Նա մասնավորապես ընդգծեց, որ տեղյակ չէ, թե 2021 թվականին ովքեր եւ ում հետ են բանակցել Ռուսաստանում, եւ թե ինչ նկատի ունի Կ. Զատուլինը:

— Ընդդիմությունը, որն այսքան տարի պայքարում է այս իշխանության դեմ, արտաքին որեւէ մի հովանավոր չի ունեցել: Ավելին ասեմ` մեր պայքարի արդյունքի չհասնելու պատճառներից, երեւի, մեկն էլ այն էր, որ ընդդիմության շարժումն ազգային է, այն հայ ժողովրդի շարժումն է: Սա ո՛չ Ռուսաստանի շարժումն է, ո՛չ Արեւմուտքի: Ես ընդհանրապես դեմ եմ որեւէ շարժման, որն ունի արտաքին, այսպես կոչված, ակնհայտ հովանավորներ: Իհարկե, մենք կողմ ենք Ռուսաստանի հետ լավ դաշնակցական հարաբերություններին, բայց այն շարժումները ու այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հասնի վերջնարդյունքում, չպետք է բխի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արեւմուտքի շահերից, այլ պետք է բխի հայ ժողովրդի շահերից: Ցավով եմ արձանագրում, որ մեր պայքարը չի հաջողվել, որովհետեւ մաքուր ազգային շարժում է եղել: Պարզ ասեմ` բոլոր երկրներին ձեռնտու են Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի նմանները, որովհետեւ իրենք ինչ ուզեն, կարող են անել` մեկն ի վնաս մեր, մյուսը հօգուտ իրենց շահերի: Խնդիրն այն է, որ ամեն անգամ իրենք, այս կամ այն արտաքին խաղացողների մոտ ծնկի իջնելով, գաղտնի բանավոր փոխըմբռնումներով պայմանավորվածություններ են ձեռք բերել` ի վնաս Հայաստանի Հանրապետության: Ինչ վերաբերում է պարոն Զատուլինին, նա հայ ժողովրդի համար եղել է մեծ բարեկամ, Արցախի անկախության ինքնիշխանության մեծ ջատագով ու աջակից: Բազմիցս տեսել եմ իր վերաբերմունքն Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Ուստի` ամենայն հարգանքով պետք է ասեմ, որ նա` որպես Պետդումայի պատգամավոր, նաեւ պետք է նշի, թե ովքեր են բանակցել իրենց հետ, որն է խնդիրը, որ ՌԴ-ն մինչեւ հիմա ասում է, թե Հայաստանն իր դաշնակցային պարտականությունները չի կատարում այս կամ այն հարցով: Հիշեք, թե ինչպես վնաս հասցվեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը` գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելով: Բայց ամեն անգամ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելով` պարզ չխոսվեց այս մասին:

— Ըստ Կ. Զատուլինի` ռուսական կողմը մտավախություն ուներ, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Մոսկվայում ենթադրում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել: Իրականո՞ւմ կար մտադրություն հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

— Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո` բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում էին, թե ինչ տվել, տվել է Նիկոլը Փաշինյանը, էլ ի՞նչ պետք է տա, արդեն պետք է ապրենք խաղաղ ու հանգիստ, լավ պայմաններում, հիմա տեսնում են, որ ամեն օր զիջումներ ենք ունենում, եւ սա չափազանցություն չէ: Ամեն օր ինչ-որ մի բան զիջում ենք մեր պետության եւ շահերի հաշվին: Պարզ է, որ հնարավոր է` լինեն պետություններ, որոնց համար ձեռնտու լինի Հայաստանի շահերի հաշվին որեւիցե մի բան ստանան, բայց նորից եմ կրկնում` ո՛չ Ռուսաստանի շահը, ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Իրանի Իսլամանական Հանրապետության, մեզ չպետք է հետաքրքրի: Մեզ պետք է հետաքրքրի այն, որ օր առաջ այս իշխանություններին հեռացնենք, կապ չունի` ով ինչ կասի, կարեւորը` կարողանանք մեր շահն առաջ տանել: Իսկ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այն ընդդիմությունը, որը հիմա պայքարում է, մաքուր ազգային է, եւ այն բոլոր խոսակցությունները 5-րդ շարասյան մասին, վերաբերում է միայն մեկ քաղաքական միավորի` «Քաղաաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն առաջնորդվում է բոլորի շահերով` բացի հայ ժողովրդի շահերից: Իրենցից լավ 5-րդ շարասյուն գոյություն չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Մոտենում է «սև» ուրբաթը, հետո՝ Ամանորը, ինչպե՞ս հեռու մնալ զեղծարարներից․ Սամվել ՄարտիրոսյանՇամպինյոններն օգնում են նիհարել«Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ինՀայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեցին այլ մարդու. ՏիկնիզյանԹրամփը տեղեկատվություն է հրապարակել համաշխարհային առաջնորդների հետ իր հետընտրական զրույցների մասին․ Պուտինը ցուցակում չկաՈւինսթոն Չերչիլի առանձնատունը վաճառքի է հանվել 19,5 միլիոն ֆունտ ստեռլինգովՌԴ Դաշնության Խորհրդի փոխնախագահը կժամանի ՀայաստանԱդրբեջանը կշարունակի ջանքերը՝ ուղղված տարբեր երկրների միջև կոնսենսուս գտնելուն և համերաշխության հասնելուն. Ալիևը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինԱշխատանքաին տարին կսկսվի՞ հունվարի 3-իցԻնչու պետք է աղ ցանել վերքերի վրաՏիգրան Բարսեղյանը չի մասնակցի Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներինԵվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն խաղաղության հաստատման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն․ ԼավրովԹրամփը պետք է ուղղի ԱՄՆ-ի սխալները, այլ ոչ թե բանակցություններ վարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով․ ԶախարովաԱլիևը Հայաստանի հետ սահմանազատման հարցում առաջընթացից է խոսելՀամատեղ շատ անելիքներ ունենք․ Լուկաշենկոն՝ ԱլիևինՉեմ հիշում, որ թրքոտ ուսապարկն էր ասել, թե՝ մեր անկախությունը պիտի հաշվարկենք նոյեմբերի 9-իցԿյանքի առաջին տարիներին երեխաներին չի կարելի քաղցր ուտելիքներ տալ. ScienceEXCLUSIVE. Հոսանքի տատանում է եղել.Արտաշ Ասատրյանը պատմում է uարսափելի դեպքից ու կադրեր ներկայացնումՃանապարհ է փակ լինելու«Հրազդան» մարզադաշտին կից շուկայում արջի միս են վաճառելՀայաստանը ևս հրավիրված է COP29-ին, մասնակցել-չմասնակցելն իրենց որոշումն է․ ԱլիևՄԻԵԴ-ը աննախադեպ վճիռ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի. Հայտնի փաստաբանի բացառիկ հաղթանակըՆամակներ կհանձնվեն դեսպաններին՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ․ «Սրբազան պայքար»Շառլ Միշելն ու Ալիևը հանդիպել են ԲաքվումՀայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման մրցավարները Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՊԵԿ֊ը հորդորում է...Բարդ պահ է. «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը` Տիկնիզյանի հետ բանակցությունների մասին ԱՐՍԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՓաշինյանին ուղեկցող շարասյունը սպանեց հղի կնոջը․ այդ մասին գրե՞լ եք զեկույցում․ Ղազարյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ)Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթումՈրքա՞ն են արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան վայելքներըԽաղաղության պայմանագրի շուրջ մնում են չհամաձայնեցված հարցեր․ ԱԳ փոխնախարարԲորելն առավոտը Կիևի թաքստոցում է դիմավորել (լուսանկար)«Կոչ ենք անում գալ մարզադաշտ»․ ՀՖՖ-ն արձագանքել է ֆան ակումբների մեղադրանքներինԴուք էիք համակարգում մարդասիրական օգնությունը Արցախին, որն այդպես էլ տեղ չհասավ. Էդգար Ղազարյանը՝ ԿոստանյանինՊեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին լուրերըՇուրջ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետում․ դրանցից մեծ մասը հայկական ենՕրվա խորհուրդ․ նոյեմբերի 11Գերիների հարցով գնացել եմ Կաթողիկոսի մոտ, գործողություններ եղան․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)«ԱՄԵՆԱԲԱՐԴԸ ՌՈՒՍ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՆ ԷՐ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆԵկեք երկխոսենք. Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԵվրոպայինՊետական ​​սահմանի սահմանագծումը և սահմանազատումը մնում է Վրաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգային կարևոր կետ. ՀՀ-ում Վրաստանի դեսպանՍՊԱՐՏԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆԱյսօր Ադրբեջանում մեկնարկում է COP29 համաժողովը. Շառլ Միշելը ժամանել է ԲաքուՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 11-ինԵ՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025 թվականինԱդրբեջանի հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է, ինչով է դա պայմանավորված․ ԱբրահամյանՄանրամասներ`Արտաշ Ասատրյանի ռեստորանում տեղի ունեցած հրդեհիցՀնարավոր են դրամական մուտքեր․ Աստղագուշակ՝ նոյեմբերի 11-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top