Ալիեւը հրամանագիր է ստորգրել հրատապ զորակոչի մասին
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինծառայության վերաբերյալ նոր որոշում է կայացրել։ Նա, մասնավորապես, հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 30-ը Ադրբեջանի քաղաքացիներին հրատապ ակտիվ զինվորական ծառայության զորակոչելու և ակտիվ զինվորական ծառայության զինծառայողների պահեստազոր տեղափոխելու մասին։
Այս մասին հայտնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։