Նշվել են աշխարհի ամենից շատ այցելվող երկրները
ՀասարակությունՓորձագետները կազմել են աշխարհի ամենաշատ այցելվող երկրների ցուցակը, կանխատեսման հիմքում Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներն են առաջին կիսամյակի զբոսաշրջիկների հոսքի վերաբերյալ, որոնք համեմատվել են մինչքովիդյան ծավալների վերականգնման տեմպերի հետ, տեղեկացրել է АТОР-ը՝ հղում կատարելով World Population Review-ի վարկանիշին։
Առաջին տեղում՝ 89,4 մլն հյուր ցուցանիշով, Ֆրանսիան է։ Այդ կոչումը նա պահպանում է արդեն 30 տարի։ Երկրորդ տեղում՝ 83,7 մլն ցուցանիշով, Իսպանիան է։ Երրորդում ԱՄՆ-ն է՝ 79,3 մլն զբոսաշրջիկ։
Առաջին հնգյակում է Չինաստանը՝ 65,7 մլն զբոսաշրջիկ։
Հնգյակը եզրափակում է Իտալիան՝ 64,5 մլն հյուր։
Թուրքիան զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը (51,2 մլն հյուր)։ Յոթերորդ տեղում (45 մլն զբոսաշրջիկ) Մեքսիկան է, ութերորդում՝ Թաիլանդը (39,7 մլն)։ Վարկանիշում տեղ են գտել նաեւ Գերմանիան (իններորդ տեղ, 39,6 մլն զբոսաշրջիկ) եւ Մեծ Բրիտանիան (տասներորդ տեղ, 39,4 մլն զբոսաշրջիկ)։