Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կսկսեն վճարել թոշակներ եւ նպաստներ
ՀասարակությունՀայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կսկսեն վճարել թոշակներ եւ նպաստներ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Պետական թոշակների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 21-ին ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Նարեկ Մկրտչյանը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները լրացումների ընդունումից հետո իրավունք կունենան թոշակ եւ նպաստներ ստանալ համապատասխան պահանջների բավարարման դեպքում, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ «Այլ խոսքով՝ անկախ Լեռնային Ղարաբաղում թոշակի կամ նպաստի ստացման հանգամանքներից՝ բռնի տեղահանվածները թոշակ կամ նպաստ ստանալու իրավունք կունենան Հայաստանի Հանրապետությունում՝ գործող օրենսդրության սահմանած կարգին համապատասխան»,- նշել է Մկրտչյանը։ Փախստականները, մասնավորապես, պետք է ներկայացնեն համապատասխան հայտարարություն լիազոր մարմնին։ Կկատարվի ստաժի հաշվում, նաեւ այլ ընթացակարգեր։
Իսկ եթե մարդը Լեռնային Ղարաբաղում թոշակ չի ստացել, նա դրա նշանակման համար Հայաստանում պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին։