«Նոր պատերազմի համար հող է նախապատրաստվում»․ Ալիևը մեղադրել է Մակրոնին ՀՀ-ին զինելու համար
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասում նոր պատերազմ սանձազերծելու համար հող նախապատրաստելու մեջ: Ալիևի խոսքերը մեջբերել է նրա օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ Ալիևի՝ Ֆրանսիան ապակայունացնում է իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահը մեղադրել է Ֆրանսիային Հայաստանին սպառազինություն տրամադրելու համար։