ԱՄՆ Պետդեպից դեմ չեն Երևանի և Բաքվի միջև բանակցություններին այլ երկրների մասնակցությանը
ՄիջազգայինԱՄՆ-ը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները։ Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։
Վաշինգտոնը վերահաստատում է՝ պատրաստ է նպաստելու Երևանի և Բաքվի միջև բանակցություններին․ «Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և հարատև խաղաղության հաստատմանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն և ուղղակիորեն լուծեն խնդիրները՝ ի շահ տարածաշրջանի», - ասել է նա։
ԱՄՆ Պետդեպից նշել են, որ կողջունեն նաև այլ երկրների մասնակցությունն այդ բանակցություններին աջակցելու հարցում․ «Այլ երկրներ առաջարկում են հեշտացնել այդ բանակցությունները․ ողջունում ենք այդ ջանքերը։ Մենք կարևոր ենք համարում, որ երկու երկրները դեմ առ դեմ խոսեն՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար», - ասել է Միլլերը։