Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության հարցը. գլխավոր քարտուղար
ԹեմաՀայաստանը խնդրել է հանել հանրապետությանը աջակցության մասին փաստաթուղթը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստի օրակարգից։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է Gazeta-ն։
Գլխավոր քարտուղարի խոսքով, Երևանը, «թեև մյուս բոլոր դաշնակիցները պաշտպանել են այս որոշումը», «ոչ մի շահագրգռվածություն չի հայտնել» այս փաստաթղթի նկատմամբ, «և, առավել ևս, աշխատանքի վերջին մասում», հայկական կողմը խնդրել է հանել այն օրակարգից ընդհանրապես։
Նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդների, արտաքին գործերի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-ին։