Բայդենի վարկանիշը կտրուկ ընկել է. NBC
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել Մերձավոր Արևելքում պատերազմի և այս հարցում Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով, հայտնում է NBC-ն։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ամերիկացի առաջնորդին այժմ աջակցում է հարցվածների միայն 40 տոկոսը։ Նշվում է, որ ընտրողների զգալի մասը հավանություն չի տալիս հոկտեմբերին բռնկված իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում նրա քաղաքականությանը։
Բայդենի թուլացող դիրքերն առավել նկատելի են դեմոկրատների շրջանում, որոնց մեծ մասը կարծում է, որ Իսրայելը չափազանց հեռուն է գնացել Գազայի հատվածում իր ռազմական գործողություններում, ինչպես նաև 18-ից 34 տարեկան ընտրողների շրջանում: Սեպտեմբերին նման ընտրողների 46 տոկոսը հավանություն է տվել Սպիտակ տան ղեկավարի աշխատանքին։ Այժմ այս ցուցանիշը նվազել է մինչև 31 տոկոս, պարզաբանում է հրապարակումը։
Հարցումը նաև ցույց է տվել, որ Բայդենը 2024 թվականի ընտրություններից առաջ առաջին անգամ զիջում է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հավանության վարկանիշով: