Այս թվային դարում նա ժապավենով է լուսանկարում. ինչ է պատմում Երեւան ժամանած բելգիացի լրագրողը
Հասարակություն«Բելգիացի Էմիլ Վանդենաբելը բացառիկ կերպար է լրագրության մեջ, որովհետեւ նա ժապավենով է լուսանկարում։ «Ի՞նչ է լրագրությունը» հաղորդման այս թողարկմանը Էմիլը ցույց է տալիս իր լուսանկարչական «հնադարյան» սարքերն ու պատմում, թե դրանցով ի՞նչ է նկարում, ո՞ւմ է տալիս հրապարակելու եւ ինչի՞ համար է նա իր հետաքրքրությունը դարձրել աշխատանքի միջոց։ Մարդիկ առաջ են գնում տեխնիկայով, իսկ բելգիացի այս երիտասարդը գերադասում է հին, բայց փորձված ապարատուրան», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ եւ հրապարակել հարցազրույց՝ բելգիացի լրագրողի հետ: