Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. Դանիելյան Կրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ Գեւորգյան Բաքուն հաճոյանում է Թրամփին ու սրում հարաբերությունները Մոսկվայի հետ. Բալասանյան ՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ Է ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը Ռոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ) «Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4) Փորձում են ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ռուսական բանակն ամբողջությանբ գրավել է Տորեցկը

Թվում է՝ ոչ թե պատերազմ, այլ 15 բալանոց երկրաշարժ է եղել, քաղաքը ջնջվել է, ընտանիքներ են անհետացել. Ռաբահ Նիդալ

Մոսկվայում կայացած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակներում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Ռուսաստանի համալսարանների եւ ԱՊՀ երկրների շրջանավարտների պաղեստինյան ասոցիացիայի նախագահ, Պաղեստինի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ներկայացուցիչ, Բեթղեհեմում առողջապահության նախարարության բժիշկ, դոկտոր ՌԱԲԱՀ ՆԻԴԱԼԻ հետ:

«ՍԱՐՍԱՓԵԼԻ Է ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ»

— Ինչպե՞ս կգնահատեք Ձեր երկրում ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ եւ ինչպե՞ս այն հայտնվեց թեժ պատերազմի մեջ:

— Պաղեստինի խնդիրը նոր չէ, այսօր չի սկսվել, այլ 1947 թվից մեր երկրի տարածքը օկուպացված էր եւ շարունակում է մնալ օկուպացված: Պաղեստինի հողն ամենաերկար օկուպացիան է աշխարհում: Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն այսքան տարի ակտիվացել ու նահանջ է ապրել, իսկ ամենավերջին իրադարձությունները, ինչ տեղի ունեցավ Գազայում, ճնշման տակ գտնվող մարդկանց հասցրեց այնպիսի իրավիճակի, որ միանգամից պայթեց: Հարց է ծագում՝ ի՞նչը ստիպեց իրենց գնալ այդ քայլին: Ասեմ, որ քաղաքական առումով բոլոր երկրներում շատ վաղուց կան պայմանագրեր, բանակցություններ, որ Պաղեստինն ուզում է խաղաղություն հաստատել եւ ստեղծել է ինքնավարություն՝ այս պահին նախագահ պարոն Մահմուդ Աբբասի գլխավորությամբ: Բայց ցավոք, նրանց ձեռքում ոչ մի լծակ չկա: Տա Աստված, որ խաղաղություն հաստատվի, մարդիկ ապրեն խաղաղ: Ես անձամբ դեմ եմ անմեղ բնակչության սպանությանը երկու կողմից էլ, որովհետեւ դա մեղք է: Սարսափելի է այն, ինչ տեղի ունենում այս պահին:

— Ամբողջ առաջադեմ Արեւմուտքը սատարում է Ուկրաինային, բարձրաձայնում եւ միջոցներ կիրառում՝ այնտեղ ստեղծված իրավիճակի հարցում, իսկ ինչո՞ւ թույլ տվեցին, որ անդառնալի աղետ տեղի ունենա Արցախում, Գազայում:

— Սա նշանակում է, որ երկակի ստանդարտներով է աշխարհն առաջնորդվում: Ուկրաինան ինչ անում է, համարում են ինքնապաշտպանություն, որ դա իրենց իրավունքն է, իսկ ինչ անում են պաղեստինցիները, իրենց տեսանկյունից ահաբեկչություն է: Բայց չէ որ զոհերը երկու կողմից էլ անմեղ բնակչությունն է: Ինչպես Դոնբասը, Ղրիմն են եղել օկուպացված, այնպես էլ Պաղեստինն է օկուպացված: Եվ այն, ինչի համար պայքարում են պաղեստինցիները, Ղրիմի ու Դոնբասի շարունակությունն է: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը սկսեց ռուսական հողի ազատագրման շարժումը եւ կոտրեց միաբեւեռ աշխարհակարգ ստեղծելու սահմանը: Մենք հիմա գնում ենք դեպի ազատ աշխարհ, որը բազմաբեւեռ է լինելու, ինչը շատ կարեւոր է:

«ՈՉ ՄԵԿԸ ՄԵԶ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ, ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՋԱԿԻՑ ՈՒՆԵՆՔ՝ ԱՍՏՎԱԾ»

— Պարոն Նիդալ, ո՞ր երկրներն են այս պատերազմում սատարում Պաղեստինին:

— Եթե անկեղծ, միայն ազատ ժողովուրդներն են մեզ սատարում, իսկ բոլոր երկրների կառավարությունները միայն խոսքերով են ասում, թե մեզ հետ են: Խոսքերով սատարում են Պաղեստինի ժողովրդին, իսկ նյութապես ամբողջ Արեւմուտքը սատարում է Իսրայելին՝ չնկատելով, որ այստեղ մի ամբողջ անմեղ բնակչություն տառապում է՝ ազատություն սիրելու համար: Այնպես որ, ոչ մեկը մեզ չի աջակցում, միայն մեկ աջակից ունենք՝ Աստված:

— Մեզ մոտ էլ է նույն իրավիճակը, տարբեր կողմերից կան հուզիչ ու գեղեցիկ խոսքեր, իսկ գործնականում՝ ոչինչ…

— 100 տոկոսով Ղարաբաղում էլ իրավիճակը նույնն էր: Աշխարհը կույր ու խուլ չէ, ամեն ինչ շատ լավ էլ տեսնում ու լսում է, բայց տեղից չի շարժվում: Սա ուղղակի կեղծավոր աշխարհ է, եւ սրանով ամեն ինչ ասված է:

«ՍՊԱՆՎԵԼ Է 6 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ, 20 ՀԱԶԱՐ ՎԻՐԱՎՈՐ ԿԱ. ՄԵԾ ՄԱՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ»

— Իրականում Պաղեստինի իշխանությունն ինչպե՞ս է վերաբերվում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժմանը:

— Քաղաքական տեսանկյունից հիմնականում պաղեստինյան ղեկավարություն ներկայացնող քաղաքական ուժն ու ՀԱՄԱՍ-ը միմյանց հակառակորդներ են, ընդհանուր լեզու չեն գտնում: Բայց Պաղեստինի իշխանությունը դեմ է, ինչ տեղի է ունենում ընդդեմ խաղաղ բնակչության: Խաղաղ բնակչությունն ինչո՞վ է մեղավոր, որ իրենց ռմբակոծում են: Սպանվել է շուրջ 6 հազար մարդ, որոնցից 80 տոկոսը ծերեր, կանայք եւ երեխաներ են, ավելի քան 20 հազար վիրավոր կա, որոնց մեծ մասը կանայք են եւ երեխաներ: Ռմբակոծվում են հիվանդանոցներ, եկեղեցիներ, մզկիթներ: Աշխարհում ոչ մի նորմալ մարդ չի կարող աջակցել այդ ամենին:

— Ի դեպ, այն, ինչ կա հրապարկված սոցցանցներում, տպավորություն է, որ հողաթափերով, քիչումիչ զինված ՀԱՄԱՍ-ի ջոկատները դուրս էին եկել գերզինված Իսրայելի դեմ…

— Անգամ համեմատելու չէ, որովհետեւ, իսկապես, Իսրայելն ունի ամենաժամանակակից եւ ամենահզոր զենքերը: Իսկ պաղեստինցիներն ունեն միայն անձնական զենքեր, նրանց դեմ հրթիռներ կիրառելու իմաստը ո՞րն է: Այդքան դիակներ, որոնք ցուցադրում է Իսրայելը, հենց իրենց ռմբակոծության հետեւանքն է: Եվ ինչո՞ւ նրանք ռմբակոծեցին Գազայի խաղաղ բնակչությանը: Եթե տիեզերքից նկարահանող սարք լինի, ապա ոչ մեկը չի հավատա, որ Գազայում պատերազմ է եղել, բոլորը կասեն, որ այդտեղ եղել է 15 բալանոց երկրաշարժ, քաղաքն ամբողջությամբ ջնջվել է, ընտանիքներ են անհետացել:

«ԻՐԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՐԵԼ ՈՒ ՉԻ ԷԼ ԱՆԻ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ՄԻ ԲԱՆ ԱՆԵԼ, ԿԱՆԵԻՆ»

— Տեւական ժամանակ, միջազգայնագետներ, փորձագետներ քննարկում էին այս պատերազմում Իրանի հնարավոր մասնակցության հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրանը ոչինչ չի արել ու չի էլ անի, եթե ուզում էին մի բան անել, կանեին: Նրանք հետեւում են զարգացումներին, ինչպես ամբողջ արաբական եւ մուսուլմանական աշխարհը:

— Ըստ Ձեզ` ինչո՞վ կավարտվի այս ամենը:

— Որքանով հետեւում եմ նորություններին, Իսրայելն ասել է, որ այսքանով չի ավարտելու իր ռազմական գործողությունը եւ շարունակելու է՝ մինչեւ ամբողջությամբ ոչնչացնի ՀԱՄԱՍ-ին: Նրանք այդպիսի որոշում են կայացրել, դրա համար էլ արդեն Գազան դատարկված է, բայց դեռ ռմբակոծում են ու ռմբակոծում: Թե ինչով կավարտվի այս ամենը, միայն Աստված գիտի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-Երեւան






Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. ԴանիելյանԿրկնում եմ, ժամանակ չունենք․․. Գեւորգ ԳեւորգյանԲաքուն հաճոյանում է Թրամփին ու սրում հարաբերությունները Մոսկվայի հետ. ԲալասանյանՌՈՒՍ-ԹՐԱՄՓՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՆ ԷԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎԱՆԱԼ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ«Լեգիան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակըՌոնալդուի 924-րդ գոլը(տեսանյութ)«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4)Փորձում են ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից. ԲԱՄԲԱՍԱՆՔՌուսական բանակն ամբողջությանբ գրավել է ՏորեցկըՀայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանությունԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում «ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼՆ Է». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆոր կտակարանի տակից բա դուրս եկո՞ղ ես. ԶԱՐՄԱՆՔՆիկոլի պլան «Հովիկը»Հաջորդ անգամ գնալու է Մեքքա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ20 զինվորի սպանության համար 5,5 տարի ազատազրկում ՊԲ հրամանատարին․ վճիռը հրապարակվեցԱլիևը սայթաքեց, պետք է ազատվել Նիկոլից և վերադարձնել Արցախը. Հայկ Բաբուխանյան«ԵԹԵ ԾԱՆՐԱՄԱՐՏՈՎ ՉԶԲԱՂՎԵԻ ՀԱՍՏԱՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԿԴԱՌՆԱՅԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱՌԱՔԵԼՅԱՆՏեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգՍերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է դիվանագիտական ճկունություն. ՀովասափյանԿիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ դիՀայաստաանում ամուսնալուծությունների թիվն աճում է (տեսանյութ)Պեսկովը Բաքվում Ռուսական տան փակումը «թյուրիմացություն» է անվանելՔյարամյանի սանիկը, նախկին դատախազը և Փաշինյանի աշխատակիցը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ ՓաստինֆոՍա մեր երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկն է․ Հայկ ՍարգսյանՄեղրի օգտակարության միֆըԱդրբեջանը մտահոգված է Իրան-Ռուսաստան մերձեցմամբ. Stratfor-ի վերլուծաբանԹուրք բլոգերը՝ Գյումրիի շուկայում. վաճառողուհին վռնդում է նրանՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է պարտադիր բժշկական զննում անցնենՀարբած վիճակում սուտ է խոսել․ Սարո Լալայանի կինը՝ ամուսնու՝ անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելը մերժելու աղմուկի մասինՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԲաքուն կդադարեցնի Ռուսաստանի տան գործունեությունը (տեսանյութ)Աստղագուշակ՝ փետրվարի 7-ի համարԵրբ ղեկավարում են տգետները, արժեքավոր մարդիկ հեռանում են․ Գևորգ Թամամյան2024 թվականի ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 208 հազար զբոսաշրջիկ․ ԳևորգյանԿխնայեն, թե՞ կտանեն կալանքի գեներալին․ կվճռվի այսօրԲոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը Երկար ժամանակ ջուր չի լինիԻնձագին` «Ֆիորենտինայից» կրած պարտության մասինՀայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանումԻսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցներըԿրասնոդարի ոստիկանությունը բերման է ենթարկել կենտրոնական փողոցում կուրծքը մերկացրած աղջկան (Տեսանյութ)Գազ չի լինիԲերիան զոհվել է ուկրաինական ռազմաճակատումՍպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիԼույս չի լինիԻնչու Ալիեւը որոշեց կտրուկ դեմ գնալ Մոսկվային. Ռուսական աղբյուրՓաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, ՀՀ֊ի համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում, իր համար՝ նույնպեսԲրիտանիան շարունակում է տորպեդահարել Թրամփի խաղաղության ջանքերը՝ դառնալով հակաթրամփյան միջազգային կոալիցիայի ողնաշարը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top