Iravunk.com | Արցախցիներին տրվող այդ 100 հազար դրամը հավերժ չէ. Գրիգորի Այվազյան
Ինչպես Կառավարության շենքից «անհետացան» Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարները (տեսանյութ) Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ Իսրայելա-ամերիկյան տանդեմը Հայաստանին «ինքնասպանության» է մղում. Begin Sadat Center Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի Ականազերծման աշխատանքների շրջանակում Տավուշում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ Ռուս զինվորականները հшրված են հասցրել Խարկովի հեռուստատեսային աշտարակին, որի վրա տեղակայված էր ուկրաինական ՀՕՊ կապի ալեհավաքը Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցը

Արցախցիներին տրվող այդ 100 հազար դրամը հավերժ չէ. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

— Արցախցիների կարգավիճակի հարցը ինչպե՞ս պետք է կարգավորել, արդյո՞ք նրանց պետք է դիտարկել` որպես փախստականների, թե, այդուհանդերձ, նրանք պետք է համարվեն ՀՀ քաղաքացիներ:

— Այս հարցադրումը բավականաչափ նուրբ է, ըստ փաստաթղթերի, այս մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, դա նաեւ Սահմանադրությամբ է ամրագրված, որի հիմքն է Անկախության մասին հռչակագիրը, ընդ որում` հռչակագրի մեջ նշված է նաեւ, որ Հայաստանը պետք է հետամուտ լինի, ոչ միայն այս հարցով, այլեւ՝ Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության ճանաչմանը: Այստեղ քաղաքական մոտեցում կա: Փախստականի կարգավիճակը անժամկետ է, այն դադարեցվում է միայն մի քանի դեպքերում: Եթե դու մեկնել ես երրորդ երկիր եւ այնտեղ ես ապաստան հայցել, եթե ինտեգրվել ես ու ստացել ես ՀՀ քաղաքացիություն, եւ այն հանգամանքները, ինչի պատճառով մեկնել ես՝ արդեն դադարել է գոյություն ունենալ: Դա հիմնականում մարդու հոժար կամքով է տեղի ունենում: Մյուս կողմից ասում են, որ եթե դուք Հայաստանի քաղաքացի չեք, ապա չեք ստանալու թոշակ, նպաստներ, քանի որ օգտվում եք ժամանակավոր ապաստանի տրված հնարավորություններից, գումարի մասով եմ ասում, բայց այդ օժանդակությունը մի քանի ամսով է լինելու: Փախստականը բացի ընտրելուց, ընտրվելուց եւ կուսակցություն հիմնելուց, բոլոր իրավունքներից է օգտվում, ինչ-որ` ՀՀ քաղաքացին, այն է նաեւ սոցիալական ապահովության առումով: Տպավորություն է, որ փորձում են ճնշել, որպեսզի մարդիկ քաղաքացիություն ձեռք բերեն կամ հրաժարվեն Արցախում ունեցած-չունեցածից: Մյուս կողմից` արդյո՞ք իմաստ կար այդպիսի քաշքշուք ստեղծել, եթե հիմնվելով Սահմանադրության վրա` նրանց կարելի էր որպես հենց քաղաքացի ընդունել: Այս գործընթացը բոլորովին անիմաստ է ու ավելորդ  քաշքշուկ է ե՛ւ պետության, ե՛ւ այդ մարդկանց համար:

— Իսկ Արցախից տեղահանվածների բնակարանային հարցը ինչպե՞ս պետք է լուծվի, ամսական 100 հազար դրամով նրանք կարո՞ղ են այդ հարցին լուծում տալ, եթե, օրինակ, 180 հազար դրամից էժան վարձով բնակարան կոնկրետ Երեւանում չկա:

— Այդ 100 հազարն էլ հավերժ չէ, եւ պետք է հիշել, որ այդ գումարն էլ ինչ-որ չափով գոյանում է նաեւ արտասահմանից ուղարկված միջոցներից, որոնք տրվում են համապատասխան մարմիններին, ովքեր բաշխում են այդ գումարը կարիքավորների միջեւ: Հարցին պետք է հիմնական լուծում տրվի, դրա համար անհրաժեշտ է ուղղակի հայեցակարգ ունենալ: Նախ պետք է պատասխանել այն հարցին` արդյո՞ք Արցախի հարցը փակված է մեզ համար, եթե` ոչ, ապա պետք է այլ ուղիով գնանք: Եթե` այո, ապա` ուրիշ ձեւով: Օրինակ` անհրաժեշտ է ստեղծել վտարանդի կառավարություն, որը միջնորդ կհանդիսանա եւ ներկայացուցիչ, անգամ իշխանությունների, պետական մարմինների ու արցախցիների միջեւ շփումների համար: Ամեն մեկը չի կարող բարձրաստիճան պաշտոնյաների դուռը թակել, պետք է համախմբել այդ մարդկանց, որ չցրվեն աշխարհով մեկ, մյուս առումով նույն նրանց իրավունքները ներկայացնել տարբեր արտասահմանյան պատվիրակների մոտ, ովքեր այցելում են Հայաստան եւ, ինչու ոչ, բանակցություններ վարել, նույն արտասահմանայան տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք չեն զլանում ասել, որ Ադրբեջանը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ արտասահմանյան դիտորդների ու խաղաղապահ ուժերի ներկայությամբ, ցանկանան վերադառնալ նախկին բնակավայր, եթե դա հնարավոր լինի:

— Ի դեպ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ստեղծել է «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» անունով համահայկական միություն` Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանման եւ հայ փախստակաների խնդիրների արդարացի ու շուտափույթ կարգավորմանը նպաստելու նպատակով: Նման միությունները որքանո՞վ կարող են օգտակար լինել արցախահայերի խնդիրների կարգավորման համար:

— Նպատակադրումից է կախված, եթե կոնկրետ նպատակադրում կա, դա մի հարց է, եթե փորձ կա այդ հարցը որոշակի առումով լղոզել, ուրիշ հարց է: Չէ որ ադրբեջանահայ փախստականների կազմակերպություններ արդեն գոյություն ունեն, փորձ ու գիտելիք ունեն: Ի՞նչ կարիք կա ստեղծել ինչ-որ նոր, թվով 400-րդ կազմակերպությունը: Իհարկե, ողջունելի է , որ կազմակերպության ղեկավարը գոնե ֆորմալորեն Ադրբեջանում ծնված մարդ է եւ 90-ականներին է եկել: Չեմ էլ ցանկանում անդրադառնալ անվանմանը, որտեղ բազմաթիվ ոչ ճշգրիտ ձեւակերպումներ են տրված: Չեմ կարծում, որ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության ներկայացուցիչների, ինչպես ասում են, առաջին շարքում գործունեության մեջ  ներգրավված դեմքերի, որպես շարժման ղեկավար լինելը, կարող է դրական ընկալվել: Դա, աշուշտ, թիրախ է դառնալու ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ ընդդիմության կողմից ու ամբողջությամբ այս հարցում տուժողը դառնալու են ադրբեջանահայ փախստականները, որոնք առանց այդ էլ բավականաչափ տուժել են, որպեսզի ներքաղաքական գզվռտոցում որպես գործիք ներգրավվեն ցանկացած մի քաղաքական ուժի կողմից:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ինչպես Կառավարության շենքից «անհետացան» Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարները (տեսանյութ)Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներինԿառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ Իսրայելա-ամերիկյան տանդեմը Հայաստանին «ինքնասպանության» է մղում. Begin Sadat CenterՈւրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհիԱկանազերծման աշխատանքների շրջանակում Տավուշում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմՌուս զինվորականները հшրված են հասցրել Խարկովի հեռուստատեսային աշտարակին, որի վրա տեղակայված էր ուկրաինական ՀՕՊ կապի ալեհավաքըՍահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետոԱդրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցըՕտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում տարածաշրջանում կայունությանը. ՔանանիՌուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. ВедомостиԱկնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Վարդան ՈսկանյանԱշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով.Tert.amՆրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպանՌուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ ՊուտինինԱռաջիկա ժամանակահատվածը ծանր է լինելու. Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարՀորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ անվայել և պախարակելի գործելաոճը. Մայր ԱթոռԲագրատ Սրբազանը հանուն հայրենիքի Արցախում էր, հիմա՝ ՏավուշումՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակՆիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներինԱդրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն ու դաշնակիցն է. ՊեսկովԱյո, կպայքարեմ տավուշցիների հետ. Օնիկ Գասպարյան (տեսանյութ)Ադրբեջանցին Տավուշում բռնաբարություններ ա անելու, գազ անջատի, սա ՀՀ-ի դավաճան իշխանության ծրագիրն ա (տեսանյութ)Ժողովրդի վրա ՈՒԱԶ-ով քշելու հրահանգ էր տվել Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Հարությունյանը. «Մարտական եղբայրություն»«Խնդիրը միայն Տավուշի մարզին չի վերաբերում»․ շիրակցիներն էլ փակել են Բավրայի ճանապարհըՀանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. ՇոլցՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը. ԿոլոմինաՀայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարԻսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվելՄենք արժանի էինք հաղթանակի. Չավի(տեսանյութ)Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել ու գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը(տեսանյութ)Պուտինն ու Փաշինյանը առաջիկայում կարող են շփումներ ունենալԴո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպարում վեճ է բռնկվել քաղաքացու և փոխոստիկանապետի միջև Դիմակների պատռում, ցավոտ բացահայտում. Ինչ է սպասվում առաջիկա օրերինԴեռ ժամանակ կա, շատ բան կարող է փոխվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասինՍակրավորների նոր խումբ եկավ Ոսկեպարի Եկեղեցու տարածք. ցուցարարները փորձում են կանխել ականազերծումը (տեսանյութ)Եթե հույս ունենայինք, որ հնարավոր է ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ չէինք հեռանա․ Արա ԱյվազյանԵրևանի եւ Աստանայի միջեւ հարաբերությունների զարգացման նոր հանգրվանԿառավարվող վարձկանների մի ոհմակ հարձակվել է Բագրատ Սրբազանի վրա՝ փորձելով նրան պիտակավորել. Լիլիթ ԳալստյանՀայի ոգին դեռ վերջնական չի վերացել, Տավուշից կարող է սկսվել ամենամեծ պայքարը. Գրիգոր ՀարությունյանԱլիևը ժամանել է ՄոսկվաԽոշոր հրդեհ Մալաթիա տոնավաճառում«Թող պայթի, ես արժանապատիվ մեռնեմ». Ոսկեպարում ոստիկանները հորդորում են հետ գնալ ականապատ հատվածներից (տեսանյութ)ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանում է․ ArmlurՊաշտոնական բան չեմ կարա ասեմ, խնդրում եմ, եկել եմ՝ լսեմ բնակիչներին. փոխոստիկանապետ Կարեն Հակոբյան (տեսանյութ)Իշխող թեւը ամեն ինչ անում է նեղացնելու ընդդիմադիրների օղակը. անկախ ավագանիներին դուրս են թողել հանձնաժողովներիցՏավուշի վարչական ղեկավարները կանչվել են կառավարություն. Բագրատ ՍրբազանՄաքսանենգ ճանապարհով Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից. Թոռնուհին հավաստիացնում է՝ կատարվածը թանգարանի հետ կապ չունի Տավուշցիները վազում են դեպի դիրքեր, որ թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացվեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода