Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին

Եթե չկա քո ամենամտերիմը, դու ինքդ էլ այլեւս չկաս. Արմեն Քուշկյան

Մշակութային

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ԱՐՄԵՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնի շրջանակում հանդես եկավ միանգամից երկու մոնոներկայացումով: Նախ ներկայացրեց «Համլետի երազները», ապա առաջնախաղ՝ «Քաղաքի աղմուկը», երկու ներկայացումներն էլ իրենց խորությամբ ու արդիական հույզերով բախեցին հանդիսատեսի սրտերը ու ունեցան մեծ հաջողություն: Անդրադառնալով առաջնախաղին՝ «Իրավունքը» զրուցեց մոնոներկայացումների մեջ վարպետացած դերասանի հետ:

— Արմեն, Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է «Քաղաքի աղմուկը» ներկայացման գլխավոր ասելիքը:

Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի հիման վրա բեմադրված «Քաղաքի աղմուկը»՝ մարդկային զգացմունքների եւ անսահման կարոտի մասին է: Այն կարոտի, որը յուրաքանչյուր մարդու մեջ կա: Չէ՞ որ բոլորս ունենք այնպիսի հարազատ մեկին, ով մեզ հետ չէ, եւ անընդհատ ինչ-որ բաներ նրան է մեզ հիշեցնում: Դու քայլում ես քաղաքով, ինչ-որ տեղեր իրեն է հիշեցնում, մտնում ես տուն, տեսնում ես իր բաժակը, այսինքն՝ ամեն ինչ անընդհատ քեզ հիշեցնում է այդ անվերադարձ կորստի մասին:

— Որքան գիտեմ, Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսը բաղկացած է մի քանի տարբեր կետերից: Ինչո՞ւ ընտրվեց հենց այս կետը:

— Այդ բոլոր կետերը տարբեր պատմություններ են, բայց ընտրվեց հենց սա, որովհետեւ այդ շրջանը համընկավ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան հետ… Նրա մահից հետո՝ Գալուստ Ներսիսյանը (ներկայացման բեմադրիչն է, - հեղինակ) ինձ զանգահարեց եւ ասաց՝ արի հանդիպենք: Գնացի հանդիպման, ու իմ առաջ դրեց պիեսը եւ ասաց, որ ուզում է բեմադրել: Մենք օր չի եղել փորձերի ընթացքում, որ չհիշենք Վահե Սուրենիչին, ու մեզնից անկախ՝ այս ներկայացումն իրեն է նվիրվում:

— Ասում են՝ միեւնույնն է, մարդկային կորուստների հետ ոչ մի կերպ չի լինում հաշտվել, երբեմն կարոտն ուղղակի խեղդում է…

— Օրինակ բերեմ հենց մեր հերոս տղերքին… Իրենց ծնողներն այլեւս չեն ապրում, դառնում են իրենց որդու հիշատակի ուրվականները: Գալուստը պատմում էր, որ երբ գնում է Եռաբլուր, անընդատ տեսնում է նույն մարդկանց, որոնք իրենց ամբողջ օրն անցկացնում են այդտեղ: Այսինքն՝ դու դառնում ես ուրվական, սկսում ապրել հիշողություններով, անցյալով, ինչպես իմ հերոսը: Նա անցնում է իր լուսահոգի որդու կյանքի անցած ճանապարհներով, թե ինչպես էին իրենք միասին նստում նույն սրճարանում, նույն բանն էին պատվիրում: Բայց այստեղ մի շատ հետաքրքիր պահ կա, որը Գալուստը փոխել է` պիեսի գաղափարներից մեկը. իմ հերոսն էլ է մահացել: Սակայն, չգիտի այդ մասին, ուզում է թերթ առնել, իրեն չեն տեսնում, չեն լսում, մտնում է սրճարան, ասում է, որ աթոռ է պատվիրել, բայց այնտեղ արդեն մարդիկ կան նստած, որովհետեւ ինքն այլեւս չկա: Այսինքն՝ սա նաեւ այն մասին է, որ եթե չկա քո ամենամտերիմը, դու ինքդ էլ այլեւս չկաս:

— Ինչպես միշտ, Ձեզ հաջողվեց հուզել հանդիսատեսին: Հե՞շտ գտաք հանդիսատեսի սրտերը բախելու բանալին:

— Ես ռիթմի սիրահար եմ, այո՛, պետք է խոստովանեմ՝ իմ թերություններից մեկը հապճեպությունն է բեմում, ես վախենում եմ հանդիսատեսին կորցնել, դրա համար անընդհատ ռիթմի մեջ եմ աշխատում: Սա իմ արդեն չորրորդ մոնոն է, եւ այն տարբերվում է նրանով, որ այստեղ հագեցած մեծ դադարներ կան: Մեծագույն շնորհակալությունս պետք է հայտնեմ Գալուստին, որ կարողացավ ինձ հոգեպես բերել այդ իմաստավորված ու արդարացված դադարներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top