Շփվելու լավ առիթ ընձեռնվեց. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Մակրոնի, Թրամփի և Իլոն Մասկի հետ Փաշինյանը Փարիզում է Նոր Սիրիայում քաղաքացիական պատերազմը կարող է սկսվել գրեթե անմիջապես Հավատում եմ, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ նա հայ է. Մոստովոյ Դամասկոսն այսօր առավոտյան (Տեսանյութ) Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Քաղաքական իմաստով ինչ տեսք ունի Սիրիան այս պահին (Քարտեզ) Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով Ովքեր են այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի հնարավոր թեկնածուները

20 տարի առաջ շատերը չէին հավատում մոնոներկայացման հաջողությանը, այսօր տոմս ձեռք բերելու համար հերթեր են գոյանում. Նինա Մազուր

Մշակութային

8 մոնոներկայացում-առաջնախաղ, հուշեր, հույզեր եւ ժպիտներ. կայացավ «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը, որն իր շուրջ ստեղծած թատերական աժիոտաժով, բովանդակային խորությամբ եւ բազմազանությամբ չզիջեց արդեն 21-ամյա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, որի հավելվածն է համարվում: Այս մասին, ինչպես նաեւ մեր օրերում թատերական մարտահրավերների շուրջ «Իրավունքը» զրուցել է «Արմմոնո Plus»-ի հատուկ հյուր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ, թատերագետ, դրամատուրգ ՆԻՆԱ ՄԱԶՈՒՐԻ հետ, որը ժամանել էր Երեւան Գերմանիայից:  

— Դուք տարիներ շարունակ եղել եք «Արմմոնոյի» կողքին, ինչպիսի՞ն է այն հիմա՝ տարիներ անց, ի՞նչ փոփոխություններ է կրել՝ Ձեր գնահատմամբ:

— Նախ` ուզում եմ շնորհավորել հայերիդ, որ Ձեր երկրում կա այնպիսի փառատոն, ինչպիսին «Արմմոնոն» է: Անկեղծ ասած, երեւի ընդամենը մի քանի տարի է, որ ներկա չեմ եղել փառատոնին, քանի որ համընկավ աշխարհում քովիդի շրջանի հետ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր փառատոնի կյանքում, ինչպես մարդու կյանքում կամ բնության մեջ, փոփոխությունները միայն դեպի լավն են գնում: «Արմմոնոն» հասուն է դարձել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ներկայացման թե՛ որակի մեջ, թե՛ խորության, թե՛ ներքին հագեցվածության առումով որոշակի նշաձող կա դրված, որից ցածր, վստահեցնում եմ՝ սանդղակը արդեն երբեք էլ չի իջնի: Ինձ համար նշանավոր է այս փառատոնը, եւ ես մեծ հաճույքով Երեւան ժամանեցի՝ տեսնելու հայկական ծրագիրը՝ «Արմմոնո Plus»-ի շրջանակում: Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել մոնոներկայացումների զարգացման շարժը հենց Հայաստանում: Ու պետք է ասեմ, որ շատ մեծ է այս գործում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի վաստակը, ինչը միայն հիացմունքի է արժանի: Իհարկե, մեկ ակնթարթ է թվում, բայց 20 տարի առաջ, եթե ինչ-որ առումով երկրորդական էր թվում, միայն նեղ շրջանակների էր հետաքրքրում, շատերը չէին հավատում մոնոներկայացման հաջողությանը, այսօր նախապես տոմս ձեռք բերելու համար հերթեր են գոյանում:

— Ո՞րն է դրա գաղտնիքը, ինչո՞ւ է այսօր ավելի մեծ հետաքրքրություն առաջացնում եւ վարկանիշային դարձնում մոնոներկայացում խաղալը:

— Այս հարցի պատասխանը ես հասկացա հենց Երեւանում՝ դիտելով փառատոնի ներկայացումները: Սա ամենեւին էլ պատահականություն չէ, ակնհայտ է, որ մոնոներկայացումները դարձել են ինքնախոստովանություն, ինչը հանդիսատեսի մոտ մեծ պահանջարկ ունի: Հետաքրքիր է, որ մարդկանց շուրջ այսօր շատ ինֆորմացիա կա՝ վառ, գունեղ, հաճախ ավելի շատ բացասական, բայց երբեմն դու ուզում ես պարզապես տեսնել դերասանի աչքերը եւ լսել նրա խոստովանությունը: Ինձ շատ դուր է գալիս, որ այս ժանրը ձեր երկրում մեծ պահանջարկ է վայելում եւ զարգանում է, ու սա ասում եմ` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ:

— Իսկ բովանդակային առումով՝ որպես թատերական քննադատ, ի՞նչն է Ձեզ ուրախացնում եւ տխրեցնում այսօրվա մոնոներկայացումները դիտելիս:

— Շատ ուրախացնում է այն փաստը, որ մարդիկ փորձում են գնալ ինքնաճանաչման ուղիով, եւ երիտասարդները գալիս են դեպի մոնոժանր: Նախկինում միայն տարիքով դերասաններն էին մոնոժանրում աշխատում: Նրանք մտածում էին, որ իրենց տարիքին համահունչ դերերը թատրոնում շատ քիչ են, եւ իրենք իրենց համար դերեր էին հորինում ու ներկայանում մոնոժանրում: Այժմ մոնոներկայացումը դարձել է հարթակ, ամբիոն, որի միջոցով մարդը կարող է արտահայտվել, սրտի ուզածն ասել: Իսկ տխրեցնում է այն փաստը, որ նոր սերունդը, որը եկել է փոխարինելու ավագներին, տրամադրված է ողբերգական: Ընդ որում՝ այն մոնոներկայացումները, որոնք ես տեսնում եմ աշխարհում, բովանդակային առումով ավելի ողբերգական են: Ինչ ինձ դուր եկավ այստեղ, այն է, որ գրեթե բոլոր մոնոներկայացումների հիմքում դրված էր լավ գրականություն: Ինչպես ասում են՝ լավ գրականությունը ժամանակներ չի ճանաչում, եւ հասկանալի է, որ երիտասարդ դերասանն ու երիտասարդ ռեժիսորն իրենց միջով անցկացնելով այդ գրականությունը՝ այն որոշակի հետք է թողնում: Ի վերջո, լավ գրականությունը լուծում է մարդու հոգու գլոբալ խնդիրները: Ցավոք սրտի, այն փառատոներին, որտեղ ես եղել եմ, հասկանալի է, որ մեծամասամբ եվրոպական փառատոները նկատի ունեմ, շատ հաճախ պիես են ընտրում, որտեղ բառը ոչ մի նշանակություն չունի: Իսկ եթե խոսքի միջոցով է արտահայտվում, ապա դրանք շատ մակերեսային են: Հարց է առաջանում՝ ինչի՞ մասին են այդ ներկայացումները, որտեղ խոսքը, բառը չունի լուրջ կշիռ: Միեւնույն ժամանակ, հարց է առաջանում, թե ինչի՞ մասին են այն ներկայացումները, որտեղ կան խոսքեր, կա կապակցված տեքստ, բայց, ցավոք, դրանք էլ ընդգծված սոցիալական են եւ ողբերգական:

— Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք, ասելով, որ նոր սերունդը տրամադրված է ողբերգական:

— Այն երիտասարդները, ովքեր ստեղծում են այս ժանրում ներկայացումներ, սովորաբար, մեզ են պատմում, թե որքան սարսափելի է իրենց շրջապատող աշխարհը: Սա շատ զգայուն հարց է իրենց հայրերի ու մայրերի, տատիկների ու պապիկների տարիքի մարդկանց համար, ովքեր պատասխանատվություն են զգում այսօրվա աշխարհում առկա իրավիճակի համար: Մենք զգում ենք, որ այդ երիտասարդները չեն ընդունում այս աշխարհը, ավելին՝ ոչ միայն չեն ընդունում, այլ խորշում են, տանել չեն կարող, ընդունելի չէ նրանց համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Շփվելու լավ առիթ ընձեռնվեց. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Մակրոնի, Թրամփի և Իլոն Մասկի հետՓաշինյանը Փարիզում էՆոր Սիրիայում քաղաքացիական պատերազմը կարող է սկսվել գրեթե անմիջապեսՀավատում եմ, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ նա հայ է. ՄոստովոյԴամասկոսն այսօր առավոտյան (Տեսանյութ)Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտքՔաղաքական իմաստով ինչ տեսք ունի Սիրիան այս պահին (Քարտեզ)Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանովՈվքեր են այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի Հայաստանի հնարավոր թեկնածուներըԱմենահավանական տարբերակն է, որ Ասադի նախագահական ինքնաթիռը ոչնչացված էԻսրայելն արդեն օկուպացրել էր Սիրիայի մի մասըՍիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Սիրիայի կառավարության տապալման մասին. խոսակցություններ կան Ասադի ինքնաթիռի կործանման մասինԷրդողանի դստեր գրառումը. Ասադն ընկավ, և Էրդողանը հաղթեցԱհաբեկիչները կա´մ կանցնեն բանակցությունների կա´մ իրանը կհարձակվի. ԼրատվամիջոցներՌիչարդ Մուրի Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական բանակը պատրաստվում է հարձակվել Սյունիքի վրա. Իրանական աղբյուրՎելիկա Նովոսելկայում ռուսները հարձակվում են բոլոր կողմերից. Ուկրաինայի ԳՇ-ի ռեսուրս«Պարույր Սևակը երգերում» նոտաների ժողովածուի շնորհանդեսը` Գրականության և արվեստի թանգարանումՀայը պետք է վերադառնա իր պապենական հողը, վարչակարգը պետք է վերակազմավորվի. Յակոբ ԱյնթապլեանԴոնալդ Թրամփ կրտսեր. Սորոսի. հերթական փորձը՝ կեղծելու արդյունքները և ժխտելու ժողովրդի կամքըԷպիկական պայթյուն. ռուսական ФАБ-1500-ը ոչնչացրել է ուկրաինական մեծ զինապահեստը (Տեսանյութ)Արևելյան բժշկության 10 անգին խորհուրդներ՝ առողջ հոգի, միտք և մարմին ունենալու համարՈւկրաինան Դանիայից ստացել է F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակըԶելենսկին Փարիզում հանդիպել է Թրամփի և Մակրոնի հետՌուսական ուժերն բեկումային առաջխաղացում ունեն Պոկրովսկի ճակատումՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարինԱսադի անձնական ինքնաթիռը լքել է Սիրիան. Իրանական աղաբյուր «Մենք ոչ մեկի հողերին չենք հավակնում, ցանկանում ենք՝ Սիրիան, հասնի խաղաղության»․ Էրդողան «Ազգային առաջընթաց» առաջարկում է բոյկոտել 2025 թվականի բյուջեի, հաստիքացուցակի և տարեկան զարգացման նախագծերի քվեարկությունըՍիրիական իրադարձություններում տարօրինակությունների եւ հարցականների պակաս չկաԱրցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից 12 հազար դոլար է վերցրել, բայց տղաների շիրմաքարերը չի տեղադրել, գումարն էլ հրաժարվել է վերադարձնելԱհաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը․ Վարուժան ԳեղամյանReuters. Իրանը պատրաստվում է Սիրիա ուղարկել զորքեր, անօդաչու սարքեր և հրթիռներՌուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ միասին քայլեր կձեռնարկի, որպեսզի Սիրիայում դեէսկալացիայի կոչը լսվի. ԼավրովԹուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև ՀայաստանըԱյսօր տեղի է ունեցել Լավրովի և Հուսեյնի հանդիպումը. Ինչ են քննարկելԱբխազիայից մանդարինները կրկին սկսել են ներկրվել ՌուսաստանՄեծ Բրիտանիայի ափերին հզոր փոթորիկ է մոտենում. վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվելՀորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասինԻնչ է լինելու Սիրիայի ապագան. Փորձագետի կարծիքՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանությունՈրոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներԴոհայում կայացած հանդիպման արդյունքներով երկխոսության կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին և օրինական ընդդիմությանը․ Լավրով«ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏՎԵՄ ԱՐԴԵՆ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ«Արմմոնո»-ն թռիչքի մեջ է, տարբեր փառատոներում է եւ միշտ հանդիսատեսի հետ է. Մարիաննա ՄխիթարյանԻնչպես է Ադրբեջանի նախագահը ընտելացրել մամուլին ու ստիպել վախենալ իրենից. BBCԻնչո՞վ է օգտակար ձիթապտուղը«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումը սկսված էԱրթուր Վարդանյանը քաղբանտարկյալ է, նստած է բանտում, որովհետեւ հայրենասեր է. Հայկ ԲաբուխանյանՀայ ժողովուրդը սարսափելի կորուստներ կրեց․ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի ԺՊ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top