Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Նման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. Շարմազանով Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա «Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video) Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».Օլուսեգուն Ի՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակում ԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստները Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

20 տարի առաջ շատերը չէին հավատում մոնոներկայացման հաջողությանը, այսօր տոմս ձեռք բերելու համար հերթեր են գոյանում. Նինա Մազուր

Մշակութային

8 մոնոներկայացում-առաջնախաղ, հուշեր, հույզեր եւ ժպիտներ. կայացավ «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը, որն իր շուրջ ստեղծած թատերական աժիոտաժով, բովանդակային խորությամբ եւ բազմազանությամբ չզիջեց արդեն 21-ամյա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, որի հավելվածն է համարվում: Այս մասին, ինչպես նաեւ մեր օրերում թատերական մարտահրավերների շուրջ «Իրավունքը» զրուցել է «Արմմոնո Plus»-ի հատուկ հյուր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ, թատերագետ, դրամատուրգ ՆԻՆԱ ՄԱԶՈՒՐԻ հետ, որը ժամանել էր Երեւան Գերմանիայից:  

— Դուք տարիներ շարունակ եղել եք «Արմմոնոյի» կողքին, ինչպիսի՞ն է այն հիմա՝ տարիներ անց, ի՞նչ փոփոխություններ է կրել՝ Ձեր գնահատմամբ:

— Նախ` ուզում եմ շնորհավորել հայերիդ, որ Ձեր երկրում կա այնպիսի փառատոն, ինչպիսին «Արմմոնոն» է: Անկեղծ ասած, երեւի ընդամենը մի քանի տարի է, որ ներկա չեմ եղել փառատոնին, քանի որ համընկավ աշխարհում քովիդի շրջանի հետ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր փառատոնի կյանքում, ինչպես մարդու կյանքում կամ բնության մեջ, փոփոխությունները միայն դեպի լավն են գնում: «Արմմոնոն» հասուն է դարձել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ներկայացման թե՛ որակի մեջ, թե՛ խորության, թե՛ ներքին հագեցվածության առումով որոշակի նշաձող կա դրված, որից ցածր, վստահեցնում եմ՝ սանդղակը արդեն երբեք էլ չի իջնի: Ինձ համար նշանավոր է այս փառատոնը, եւ ես մեծ հաճույքով Երեւան ժամանեցի՝ տեսնելու հայկական ծրագիրը՝ «Արմմոնո Plus»-ի շրջանակում: Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել մոնոներկայացումների զարգացման շարժը հենց Հայաստանում: Ու պետք է ասեմ, որ շատ մեծ է այս գործում «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի վաստակը, ինչը միայն հիացմունքի է արժանի: Իհարկե, մեկ ակնթարթ է թվում, բայց 20 տարի առաջ, եթե ինչ-որ առումով երկրորդական էր թվում, միայն նեղ շրջանակների էր հետաքրքրում, շատերը չէին հավատում մոնոներկայացման հաջողությանը, այսօր նախապես տոմս ձեռք բերելու համար հերթեր են գոյանում:

— Ո՞րն է դրա գաղտնիքը, ինչո՞ւ է այսօր ավելի մեծ հետաքրքրություն առաջացնում եւ վարկանիշային դարձնում մոնոներկայացում խաղալը:

— Այս հարցի պատասխանը ես հասկացա հենց Երեւանում՝ դիտելով փառատոնի ներկայացումները: Սա ամենեւին էլ պատահականություն չէ, ակնհայտ է, որ մոնոներկայացումները դարձել են ինքնախոստովանություն, ինչը հանդիսատեսի մոտ մեծ պահանջարկ ունի: Հետաքրքիր է, որ մարդկանց շուրջ այսօր շատ ինֆորմացիա կա՝ վառ, գունեղ, հաճախ ավելի շատ բացասական, բայց երբեմն դու ուզում ես պարզապես տեսնել դերասանի աչքերը եւ լսել նրա խոստովանությունը: Ինձ շատ դուր է գալիս, որ այս ժանրը ձեր երկրում մեծ պահանջարկ է վայելում եւ զարգանում է, ու սա ասում եմ` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ:

— Իսկ բովանդակային առումով՝ որպես թատերական քննադատ, ի՞նչն է Ձեզ ուրախացնում եւ տխրեցնում այսօրվա մոնոներկայացումները դիտելիս:

— Շատ ուրախացնում է այն փաստը, որ մարդիկ փորձում են գնալ ինքնաճանաչման ուղիով, եւ երիտասարդները գալիս են դեպի մոնոժանր: Նախկինում միայն տարիքով դերասաններն էին մոնոժանրում աշխատում: Նրանք մտածում էին, որ իրենց տարիքին համահունչ դերերը թատրոնում շատ քիչ են, եւ իրենք իրենց համար դերեր էին հորինում ու ներկայանում մոնոժանրում: Այժմ մոնոներկայացումը դարձել է հարթակ, ամբիոն, որի միջոցով մարդը կարող է արտահայտվել, սրտի ուզածն ասել: Իսկ տխրեցնում է այն փաստը, որ նոր սերունդը, որը եկել է փոխարինելու ավագներին, տրամադրված է ողբերգական: Ընդ որում՝ այն մոնոներկայացումները, որոնք ես տեսնում եմ աշխարհում, բովանդակային առումով ավելի ողբերգական են: Ինչ ինձ դուր եկավ այստեղ, այն է, որ գրեթե բոլոր մոնոներկայացումների հիմքում դրված էր լավ գրականություն: Ինչպես ասում են՝ լավ գրականությունը ժամանակներ չի ճանաչում, եւ հասկանալի է, որ երիտասարդ դերասանն ու երիտասարդ ռեժիսորն իրենց միջով անցկացնելով այդ գրականությունը՝ այն որոշակի հետք է թողնում: Ի վերջո, լավ գրականությունը լուծում է մարդու հոգու գլոբալ խնդիրները: Ցավոք սրտի, այն փառատոներին, որտեղ ես եղել եմ, հասկանալի է, որ մեծամասամբ եվրոպական փառատոները նկատի ունեմ, շատ հաճախ պիես են ընտրում, որտեղ բառը ոչ մի նշանակություն չունի: Իսկ եթե խոսքի միջոցով է արտահայտվում, ապա դրանք շատ մակերեսային են: Հարց է առաջանում՝ ինչի՞ մասին են այդ ներկայացումները, որտեղ խոսքը, բառը չունի լուրջ կշիռ: Միեւնույն ժամանակ, հարց է առաջանում, թե ինչի՞ մասին են այն ներկայացումները, որտեղ կան խոսքեր, կա կապակցված տեքստ, բայց, ցավոք, դրանք էլ ընդգծված սոցիալական են եւ ողբերգական:

— Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք, ասելով, որ նոր սերունդը տրամադրված է ողբերգական:

— Այն երիտասարդները, ովքեր ստեղծում են այս ժանրում ներկայացումներ, սովորաբար, մեզ են պատմում, թե որքան սարսափելի է իրենց շրջապատող աշխարհը: Սա շատ զգայուն հարց է իրենց հայրերի ու մայրերի, տատիկների ու պապիկների տարիքի մարդկանց համար, ովքեր պատասխանատվություն են զգում այսօրվա աշխարհում առկա իրավիճակի համար: Մենք զգում ենք, որ այդ երիտասարդները չեն ընդունում այս աշխարհը, ավելին՝ ոչ միայն չեն ընդունում, այլ խորշում են, տանել չեն կարող, ընդունելի չէ նրանց համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top