Մխիթարյանը երկընտրանքի առաջ կկանգնի. «Ինտե՞ր», թե՞ գերշահավետ առաջարկ
Սպորտ
FCInterNews- գրում է, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով գրավիչ առաջարկ է ստանալու Սաուդյան Արաբիայից, որն ընդունելու դեպքում հայ ֆուտբոլիստը «մաքուր» 8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով 2 տարվա պայմանագիր կունենա: Իտալիայում նա տարեկան ստանում է 4 միլիոն եվրո: «Ինտերը» Մխիթարյանին առաջարկում է պայմանագիրը երկարաձգել ընդամենը 1 տարով: Այս ֆոնին, «Ինտերը» դարձել է այն ակումբներից մեկը, որը կպայքարի «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինկիի համար: Լեհ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվելու է 2024 թվականի ամռանը։ Նշվում է, որ «ներաձուրին» այդ քայլին կգնա միայն այն դեպքում, եթե Մխիթարյանը որոշի հեռանալ Միլանից: