Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը հույս է ներշնչում

Մշակութային

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը,  որն այս տարի անցկացվում է Երեւանում եւ չորս մարզերում (Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում), նվիրված էր Հայ կինոյի 100-ամյակին։ Ամփոփելով նոյեմբերի 4-ին ավարտվող փառատոնի արդյունքները` «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 19-րդ փառատոնի տնօրեն ՆՈՒՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նշեց, որ շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել էր 74 ֆիլմ` 28 երկրից։ Ի դեպ, փառատոնն այս տարի կրում էր մեր օրերում խիստ պակասող «Դեպի հույս» խորագիրը:

«Մենք ձգտում ենք այնպես անել, որ ընտրված ֆիլմերն ուղերձ պարունակեն եւ հասանելի լինեն երեխաների համար: Այս տարվա ուղերձը հենց հույսն է: Արցախում տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերից հետո մտածում էինք` անել փառատոնը, թե` ոչ։ Դժվար բարոյահոգեբանական իրավիճակ էր, սակայն որոշեցինք այն իրականացնել` խորագիրը դնելով հույս»,- ընդգծեց Նունե Մանուկյանը:

Նշենք, որ «Ռոլան» 19-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացված են մրցութային եւ ոչ մրցութային անվանակարգեր՝ «Գրան պրի», «Լավագույն երկարաժամկետ խաղարկային ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ», «Լավագույն երկարաժամկետ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ», «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» եւ այլն: Սահմանվել է նաեւ «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը։  

Նունե Մանուկյանն ասաց, որ փառատոնի շրջանակում բացառիկ իրավունքով ցուցադրվել են բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր, փառատոնի հատուկ ցուցադրություններից էր «Հայկական ֆիլմերի համայնապատկեր-100» հատուկ ծրագիրը` նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որում ներկայացված էր 12 հայկական ֆիլմ:

«Փառատոնի ծրագրում ընդգրկված էին բազմաթիվ բազմաժանր, հետաքրքրիր ֆիլմեր: Արդեն 19-րդ անգամ անցկացվող փառատոնը հաջողությամբ իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները: Մեր օրակարգում կրթական բաղադրիչն է, ֆիլմերի հանրահռչակումն է, հատկապես տեղական արտադրության, մարզերում լավագույն ֆիլմերը հասանելի դարձնելն է»,- շեշտեց փառատոնի տնօրենը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ