Վերին Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է Հայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ չունեն միասնական դիրքորոշում․ Մամեդով Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումը Արցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջ Բաշար ալ-Ասադի հարազատները 19 բնակարան են գնել «Մոսկվա-Սիթիում»․ FT ԱԻ նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասին Հովիկի «գլուխը» պահանջում է Աննան Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու

Հիմա ի՞նչ, հանրապետության կեսին ձերբակալելո՞ւ են. Ֆեյսբուքի գործընկերը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Երկար տարիներ մշակութային տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ այժմ հանդիսանում է «Մետայի» («Ֆեյսբուքի») պաշտոնական գործընկերը: Ֆեյսբուքյան իրականության մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Կբացե՞ք փակագծեր, թե ինչպես պայքարել ֆեյսբուքյան արգելափակումների դեմ: Օրինակ, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը հրապարակելու համար ֆեյսբուքյան էջեր են արգելափակվում: Հնարավո՞ր է դրա դեմն առնել:

— Միանգամից ասեմ, որ ես «Մետայի» գործընկերն եմ, բայց ամենազոր չեմ, որ կարողանամ այդ հարցերին լուծում տալ: Միայն կարող եմ հուշել, թե իրականում ինչու են արգելափակումների տակ հայտնվում ֆեյսբուքյան էջերը: Ֆեյսբուքում կան որոշակի բառեր ու նկարներ, որոնց կիրառման դեպքում՝ ավտոմատացված կերպով արգելափակվում են էջեր: Օրինակ` օգտատերը կարող է ընդամենն իր էջում կիսված լինել այն ինչ-որ տեղից, բայց ավտոմատացված համակարգը արգելափակի ոչ թե սկզբնաղբյուրին, այլ այդ օգտատիրոջ էջը: Դրա համար ներկա պահին խորհուրդ չի տրվում օգտագործել այն, ինչը մերժված է Ֆեյսբուքում:

— Այդուհանդերձ, լուծման բանալին որտե՞ղ է, ի վերջո, սա առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է:

— Դրա լուծումը ՀՀ արտգործնախարարությունում է: Յուրաքանչյուր երկիր՝  կապ չունի Հայաստանն է, Վրաստանն է, ԱՄՆ-ն, թե՝ այլ,  ունի գործընկերային հարաբերություններ նման գիգանտ կազմակերպությունների հետ: Իրենց համապատասխան բաժինը պետք է զբաղվի այդ հարցով եւ ճիշտ ներկայացնի իրավիճակը, որ անհիմն են մարդկանց էջերը արգելափակվում: Վստահ եմ, որ իրենք կարող են այդ հարցին լուծում տալ, ես էլ պատրաստ եմ իրենց աջակցել, եթե ինչ-որ խորհրդատվության կարիք ունենան:

— Կարո՞ղ ենք ասել, որ «Մետան» պրոադրբեջանական միտում չունի, այլ ընդամենը պետք է ճիշտ աշխատանք տանել՝ ԱԳՆ մակարդակով:

— Պարզապես, մեր թշնամին ճիշտ գործունեություն է ծավալում: Չեմ ուզում ասել, թե մեր ԱԳՆ-ն լավ չի աշխատում, բայց ինձ թվում է` Ադրբեջանին հաջողվել է իր ԱԳՆ-ում պրոֆեսիոնալների ներգրավել, ովքեր կարողանում են նույն Ֆեյսբուքի հետ կապ հաստատել եւ ապացույցներ ներկայացնել՝ հօգուտ իրենց: Դրա համար էլ, եթե իրենք համարում են, որ այսինչ մարդը ահաբեկիչ է կամ ինչ-ինչ գրառումներ վիրավորում են իրենց երկրի համբավը, այդ էջերը արգելափակվում են: Այս իրավիճակում մեզ մնում է միայն գրառումներ անելուց զգույշ լինել: Պատկերացրեք, օգտատերը կամ լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջն ունի, ենթադրենք, 100 հազար հետեւորդ ու իր տարիների ամբողջ աշխատանքը արգելափակվում է: Ճիշտ է, լուծումներ կան այն բացելու, բայց երբեմն լինում են դեպքեր, որ ընդհանրապես հնարավոր չի լինում վերադարձնել էջը: Հիմա այնպիսի վիճակ է մեզ մոտ, որ էլի եմ ասում՝ պետք է զգույշ լինենք, հետեւենք ֆեյսբուքյան կանոնակարգին եւ հուսանք, որ մի օր Արտգործնախարարությունը կզբաղվի այս հարցով:

— Ադրբեջանից լինի կամ այլ երկրից ամենավերջին հայհոյանքները կարող են Ֆեյսբուքում տիրաժավորվել, եւ դրանից մարդկանց էջերը չի արգելափակվում, բայց ՀՀ քաղաքացիների դեպքում՝ պատժամիջոցների պակաս չկա: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— «Մետա»-ն աշխարհում բոլորի նկատմամբ նույն քաղաքականությունն է կիրառում: Այնպես չէ, որ Հայաստանի համար ուրիշ կանոնակարգ է գործում, մյուսների համար՝ ուրիշ: Բայց նույն ատելության խոսքի հետ կապված՝ ուզում եմ այլ կողմից դիտարկենք հարցը: Օրինակ` Հայաստանում երկու ամսով կալանավորվել է օգտատեր Տաթեւիկ Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառման համար՝ այն դեպքում, երբ նույն Ֆեյսբուքը չի ճանաչել այդ գրառումն ատելության կամ բռնության քարոզ: Ավելին ասեմ՝ ես գիտեմ, որ Տ. Վիրաբյանի գրառման դեմ բազմաթիվ բողոքներ է ուղարվել «Մետա»-յին, բայց էլի չի հեռացվել գրառումը: Այսինքն՝ Ֆեյսբուքը համարում է, որ նորմալ է, մարդը կարող է իր մտքերն արտահայտի, կարող է անձը սթրեսային իրավիճակում է գտնվում, իրեն վատ է զգում եւ երբեմն կատարում է նաեւ էմոցիոնալ գրառումներ, ու այդ կերպ սիրտը հովացնում է: Պատկերացնում եք, Ֆեյսբուքն այս հարցում ավելի ըմբռնումով է մոտենում, իսկ հայաստանյան իշխանությունը վարվում է ամենախիստ ձեւով մի աղջկա հետ, ով հերոսի քույր է, 44-օրյա պատերազմի ժամանակ նրա եղբայրը զոհվել է, երկու անչափահաս երեխաների մայր է: Նույնիսկ այցելությունն է նրան արգելված: Նույն Ֆեյսբուքում, ինչպես նաեւ Տիկտոկում ու Ինստագրամում բռնություն ու սպառնալիքներ պարունակող բազմաթիվ գրառումներ, տեսանյութեր կան, որոնց կողքին Տաթեւիկ Վիրաբյանի գրառումը նույնիսկ հնարավոր չէ դասել: Հիմա ի՞նչ, հանրապետության կեսին ձերբակալելո՞ւ են: Եթե դժվարանում են զանազանել, թե որ գրառումն է ատելության, բռնության խոսք, որը՝ ոչ, թող նույն «Մետա»-յի հետ հաշվի նստեն: Կարող են անգամ հարցում անել «Մետա»-յին, որ իրենք գտնում են, թե այսինչ գրառումը պարունակում է ինչ-ինչ սպառնալիքներ, հետո նոր օգտատիրոջը կալանավորեն: Ի վերջո, «Մետան» կարող է արգելափակել այդ գրառումը, եւ լուծվի խնդիրը: Ինձ համար ավելի ճիշտ է նախ մարդկայնորեն վերաբերվել հայրենակցին, հետո նոր իրավական պատժամիջոցներ կիրառելու մասին խոսել: Վստահեցնում եմ ձեզ, որ նման խնդիրները «Մետայի» հետ համագործակցային տարբերակով լուծելու դեպքում՝ շատ ավելի արագ կլուծվեն ֆեյսբուքյան մյուս գլոբալ խնդիրները մեր երկրի համար, որովհետեւ ավելի ուշադիր կլինեն Հայաստանի նկատմամբ ու հաշվի կնստեն՝ մինչեւ հասնենք նրան, որ այնպիսի գիգանտ կազմակերպություններ, ինչպիսիք են Մետան, Իքսը՝ նախկին Թվիթերը, Գուգլը, իրենց մասնաճյուղերն ունենան Հայաստանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Վերին Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել էՀայկական պատվիրակության անդամները բանակցային սեղանի շուրջ չունեն միասնական դիրքորոշում․ ՄամեդովԵվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են սիրիացի փախստականներին ապաստանի տրամադրումըԱրցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջԲաշար ալ-Ասադի հարազատները 19 բնակարան են գնել «Մոսկվա-Սիթիում»․ FTԱԻ նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկմանՀայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումիցՀայաստանի իշխանությունները գաղտնի են պահում՝ միաժամանակ խոսելով դրանց համաձայնեցված լինելու մասինՀովիկի «գլուխը» պահանջում է ԱննանԱդրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ վերադարձնելու մասին ո՞վ է մտածելուՀայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները․ ՆարիշկինUcom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համարԱդրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրըՀՀ-ում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացվել է ընդդիմության դրոշը (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ Ջուր չի լինելու․ հասցեներՆույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 10-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴեկտեմբերի 12-13-ը Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերըԱվելորդ քաշը բարձրացնում է երեխաների մոտ զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը․ հետազոտությունՀովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգումՕրվա խորհուրդ․ դեկտեմբերի 10Սիրիան թակարդ էր Էրդողանի համար. ԴուգինԱղտոտված օդը բարձրացնում է գեստացիոն շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը․ հետազոտություն «Ժողովուրդ». ՔՊ-ականները ներխուժել են Աղազարյանի անկողին, իսկ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լռում է«Հրապարակ». Հերթակա՞ն, թե՞ արտահերթ. նախկին 3 նախագահներն էլ իրենց դեմքով չեն մասնակցելու ընտրություններինԻսրայելն այժմ Դամասկոսից ընդամենը 40 կիլոմետրի վրա էNintendo Switch 2-ի թողարկման ժամկետները պարզ ենՌուսական ռազմածովային և ռազմաօդային բազաները մնում են Սիրիայում. Ռուսական աղբյուրՌումինիայում, ընտրությունների արդյունքները չեղարկելուց հետո, փլուզվել է երկրի գլխավոր տոնածառը (Տեսանյութ)Գիտնականները հայտնաբերել են պարզ միջոց սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու համար«Հրապարակ». Աղազարյանի մանդատը Աննա Հակոբյանն է պահանջում«Փաստ». Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակումԽելացի մարդիկ բոլորից դանդաղ են ծերանում: Ահա թե ինչու«Ժողովուրդ». ՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են. Անդրանիկ Քոչարյանի թիրախում Արմեն Փամբուխչյանն է«Հրապարակ». Ինչո՞վ են զբաղված ԵՄ դիտորդները Ջերմուկում«Փաստ». Բանկերը հիմա գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվինGoogle Pixel 9a սմարթֆոնի նախատիպի «կենդանի» լուսանկարները«Ժողովուրդ». 90 մլն դրամ` Երեւանը հրապարակից մինչև ծայրամասեր կաթվածահար անելու համարԳիտնականները պարզել են՝ որ սննդային հավելումներն են բարձրացնում սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունըՍիրիայի իրադարձությունների ֆոնին լրատվամիջոցները հիշեցին Բաբա ՎանգայինՍիրիայի իշխանությունից Ասադի հեռանալը անակնկալի է բերել ԱՄՆ-ին. Washington PostՀակամարտությունը կլուծվի՝ շրջանցելով Կիևը. Ռադայի պատգամավոր«Կրասնոդարի» գլխավոր մարզիչը` Սպերցյանի ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասինԾանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանի արդյունքըԱշխարհի ժողովուրդների մի քանի իմաստուն ասացվածքներ և իմաստություններՆերկայացվել է HONOR X7c սմարթֆոնը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top