Փոխարժեք: $ , ,
Նունե Հախվերդյանն ընտրվեց ՀՌՀ անդամ Covid-ի նման «առեղծվածային նոր չինական վիրուսն» արդեն Ռուսաստանում է Եղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանը Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար» ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին Զարթնեք. Արցախցի գեներալը նոր վտանգի մասին է զգուշացնում Բաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներ Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը. դեկտեմբերի 6-ի աստղագուշակ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրև ՈւՂԻՂ. Փաշինյանը ԱԺ-ում է. պետբյուջեի քննարկումները շարունակվում են

Հայկ Մարությանի ու Անդրանիկ Թեւանյանի քմահաճույքներով չպետք է ՀՀ բյուջեից միլիոններ ծախսվեն. Խաչատրյան

Ներքաղաքական

Տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններից հետո էլ ավելի անհասկանալի իրավիճակ ստեղծվեց, ու քաղաքային իշխանություն այդպես էլ չձեւավորվեց: Ընտրության արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ, սակայն նրանցից որեւէ մեկը 50 եւ ավել ձայն չի հավաքել, որպեսզի կարողանա միանձնյա քաղաքային իշխանություն ձեւավորել: Անհրաժեշտ է կա՛մ կոալիցիաներ կազմել, կա՛մ պետք է նոր արտահերթ ընտրություններ լինեն: Այսպիսով՝ Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այն կվարի ավագանու անդամներից ամենատարեցը եւ անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը պետք է ընտրեն Երեւանի քաղաքապետին։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի նորընտիր ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Նախ ինչպե՞ս կմեկնաբանեք ավագանու ընտրություններին բնակչության ցածր ներգրավվածությունը։ Ո՞րն էր պատճառը:

— Սահմանային լարված վիճակը, տրամադրություն չունենալը, նաեւ նախկինից ձեւավորված այն մշակույթը, որ իրենց քվեն որոշիչ չէ: Բայց այս ընտրությունները ապացույց էր, որ ընտրողն ինքն է որոշում այլեւս Հայաստանի Հանրապետությունում՝  ով ինչ պաշտոն զբաղեցնի իր ընտրության միջոցով:

— Տիկին Խաչատրյան, ըստ Ձեզ, կայի՞ն ընտրախախտումներ:

— Մենք ունեցել ենք Երեւանի 99 տոկոսում մեր ներկայացուցիչները, վստահված անձինք, համենայնդեպս, ընտրությունների արդյունքների վրա ազդող ընտրախախտումներ չենք գրանցել:

Ինչպես եք վերաբերվում հնարավոր արտահերթ ընտրությանը։

— Սարսափելի իրավիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, թե՛ աշխարհաքաղաքական ծանր ժամանակներ ենք ապրում, թե՛ Արցախում ստեղծված իրավիճակը, թե՛ ամենակարեւորը՝ բարոյահոգեբանական մեր վիճակը, ու այս փուլում գնալ ընտրությունների՞… Գիտե՞ք, Երեւանը քաղաքական ընտրություն է, ու միայն երեւանցին չէ այս ընտրությունների մասնակիցը, երեւանցին միայն քվեով է մասնակցում, բայց ամբողջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է գոնե հոգեբանորեն այս ընտրություններին մասնակցում, հետեւաբար, մեղմ ասած, համարում եմ քաղաքական անբարոյականներ այն մարդկանց, ովքեր նորից փորձում են տանել երկիրը ցնցումների այս փուլում: Դա կարող է լինել մի քանի ամիս հետո, դա կարող է լինել մեկ տարի հետո, դա կարող է ինպիչմենթով լինել, տարբեր մեթոդներ կան, բայց այս փուլում գնալ նման քայլի ինձ համար, մեղմ ասած, նորմալ չէ:

— Փաստորեն, Տիգրան Ավինյանի հետ կոալիցիա՞ կկազմեք:

— «Հանրապետություն» կուսակցությունը դեռ չի ունեցել  քաղաքական խորհրդի նիստ, չի ունեցել որեւէ ուժի հետ քննարկում՝ կոալիցիաների կամ այլ ձեւաչափերի վերաբերյալ, երբ կլինի՝ մենք կհայտարարենք:

— Ինչու՞ ի սկզբանե բացառվեց որեւէ ընդհանուր հայտարարի գալը «Մայր Հայաստանի», «Հանրային ձայնի» ու «Ազգային առաջընթացի» հետ:

— Սկսեմ նրանից, որ մենք ի սկզբանե չենք բացառել Ձեր թվարկած քաղաքական ուժերից բոլորին: Ես բազմիցս եւ միշտ եմ ասել՝ մերձքոչարյանադաշնակցականների հետ եմ բացառում: Մենք ընտրությունների ընթացքում ասացինք, որ համարում ենք ու այն ժամանակ էլ ենք համարել, որ Երեւանի ընտրություններն աշխարհաքաղաքական բաղադրիչ ունեն, եւ այդ պատճառով էլ բացառել ենք համագործակցությունը ռուսական ուղեծրում գտնվող ուժերի հետ: Նաեւ կան ուժեր, որոնք դուք նշում եք, որոնց հետ մենք նույնիսկ քննարկում չենք ունեցել:

— Բայց Ձեր կուսակցության նախագահն էլ, կարծես թե, տեսնում է իշխանափոխության անհրաժեշտություն, մի՞թե այդքանից հետո կապահովեք Ավինյանին ձայներով։

— «Հանրապետություն» կուսակցությունը եւ կուսակցության նախագահը նման իրավիճակներում իշխանափոխությանը դեմ է եղել միշտ՝ թե՛ 2020թ.-ի պատերազմից հետո, թե՛ հիմա, համոզված լինելով, որ դա կործանարար կլինի Հայաստանի համար, եւ դրանից կօգտվի միայն թշնամին: Վառ օրինակ՝ Արցախը, մենք ասում էինք, որ Արցախի նախագահին այս պահին փոխելը կարող է կործանարար լիներ, ինչի հետեւանքները տեսանք:

— Կարծում եք, որ Արցախում տեղի ունեցածի հետեւանքները դեռ չհաղթահարած՝ կգտնվե՞ն քաղաքական ուժեր, որոնք արտահերթի դեպքում՝ պատրաստ կլինեն անգամ հիմա քարողարշավ իրականացնել:

— Այո՛, առնվազն այն երկու ուժը, որոնք ընտրվել են, բայց պատրաստվում են չգալ նիստի, բնականաբար, կանցկացնեն, որովհետեւ իրենք ո՛չ գիտեն՝ ինչ է Արցախը, ո՛չ գիտեն՝ ինչ է հայրենիքը: Իրենք թքած ունեն Արցախի վրա էլ, հայրենիքի վրա էլ, իրենց համար կարեւորը իրենց սեփական աթոռն է , կռիվը սեփական աթոռների համար է, բայց ոչ երբեք հայրենիքի ու հայրենիքի համար ինչ-որ բան անելու համար: Համենայնդեպս, մեզ համար այս իրավիճակում կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է , կարեւորը ՀՀ քաղաքացին է եւ ոչ աթոռակռիվը:

— Ըստ էության, Հայկ Մարությանի եւ Անդրանիկ Թեւանյանի ցուցակներով ընտրված ավագանու անդամները չեն մասնակցելու հոկտեմբերի 10-ի նիստին: Դուք ի՞նչ որոշում ունեք:

— Նախընտրական փուլում մենք երեւանցիներին ասել ենք, որ ձեր ցանկացած քվեի հետ շատ խնամքով ենք վարվելու, երեւանցին մեզ տվել է այնքան քվե, ինչին համարժեք մենք ստացել ենք 8 մանդատ: Մենք մեր մանդատները ծառայեցնելու ենք Երեւանին ու երեւանցիներին, հետեւաբար, այո՛, գնալու ենք հոկտեմբերի 10-ի նիստին, որին մեզ ուղարկել է երեւանցին: Արտահերթ ընտրություններն այս պահին ՀՀ-ի համար եւս մեկ ծանր ցնցում է : Թե՛ բարոյահոգեբանական առումով մենք պատրաստ չենք, թե՛ առհասարակ Հայաստանում այս պահին ընտրությունները հակացուցված են: Եթե իրենք չեն դարձել քաղաքապետ, չի նշանակում, որ իրենց քմահաճույքով պետք է մի քանի միլիոն ծախսվի՝ նորից ընտրություններ անելու համար: Այդ միլիոններով կարելի է այս ծանր վիճակում, օրինակ` արցախցիների համար տներ ու շենքեր կառուցել: Հայկ Մարությանի ու Անդրանիկ Թեւանյանի քմահաճույքներով չպետք է ՀՀ բյուջեից միլիոններ ծախսվեն:

— Ինչպե՞ս եք վերաբերվում Մարության-Թեւանյան-Ղուկասյան չստացված բանակցություններին։

— Մարության-Թեւանյան-Ղուկասյան բանակցությունների չստացվելուն ես իրավունք չունեմ գնահատական տալու, դա իրենց քաղաքական թիմերի որոշումն է, դա իրենց քաղաքական թիմերի բանակցությունների արդյունքում ընդհանուր հայտարարի չգալն է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ


Նունե Հախվերդյանն ընտրվեց ՀՌՀ անդամCovid-ի նման «առեղծվածային նոր չինական վիրուսն» արդեն Ռուսաստանում էԵղիշե Կիրակոսյանը մեկնում է ԱՄՆ, մասնակցելու է Հռոմի ստատուտին վերաբերող քննարկմանըՍիրիահայ հայրենադարձները, 1964Ադրբեջանը արտադրում եւ Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ. «Ռիբար»ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ ՄարաբյանինԶարթնեք. Արցախցի գեներալը նոր վտանգի մասին է զգուշացնումԲաքվում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարները․ մանրամասներՕրվա առաջին կեսին հեշտ չի լինի պահպամել հանգստությունն ու հավասարակշռությունը. դեկտեմբերի 6-ի աստղագուշակՀանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրևՈւՂԻՂ. Փաշինյանը ԱԺ-ում է. պետբյուջեի քննարկումները շարունակվում ենՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 6Տեսանյութը նկարահանել է Բաքվի մեր հարեւան Արտյոմը. Նավակը Ճոճողի բացառիկ խոստովանությունը«Մեծ վտանգ կա, որ Ուկրաինան կպարտվի». Զելենսկու վարչակազմի ղեկավար«Հրապարակ». Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին«Իրավունք». «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»Կիմ Չեն Ինը լացացրել է կորեացի կանանց (Տեսանյութ)ԱՄՆ հեգեմոնիայի ավարտի նոր նշանը«Հրապարակ». Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը«Ժողովուրդ». Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվումՈւկրաինական հակահարձակումը ԱՄՆ-ի ամենամեծ ռազմավարական սխալ հաշվարկներից մեկն է. BildԱրևմտյան պաշտոնյաներն ու լրագրողները հանրությանը պատրաստում են Կիևի անխուսափելի պարտությանը. InfoBRICSԻՆՉՊԵՍ ՏԱՊԱԼՎԵՑ ԲԱՔՎԻ ՍԱԴՐԱՆՔԸՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ԲԱՄԲԱՍԱՆՔՆՈՒՅՆ ՓՈՑԽԸ ԵՐԻՑՍ ՏՐՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸՄասնակցեցի «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցած «Հավաքական Արևմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արևելքում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը. Գևորգ ԳևորգյանՄենք պարտավոր ենք խաղաղություն մուրացողներին ցույց տալ պատմության աղբամանը. Աշոտ ԱնդրեասյանԴասագիրքը շրջանառությունից հանելուց հետո, ամենամեղմը պետք է լինեն մի քանի հրաժարականներ. ԴեմոյանԱնդրանիկ Թեւանյա՛ն, եթե դու այս ամենը չես կանգնեցնում, ուրեմն` դու ու քո դաշինքը նիկոլական եք. Անդրեասյան«Հայաքվեի» տխրահռչակ ավարտըՄաշտոցի պողոտայում Porsche-ը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այդ թվում՝ երեխայի և հղի կնոջ․ վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.comՏիկնիզյանը և Հարությունյանը` ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ներկայացուցիչները պաշտպանել են ՀԱՊԿ ԽՎ-ի բոլոր որոշումները. Անատոլի ՎիբորնիԳյուղացիները չեն պատրաստվում համակերպվելՀայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ. ՀԲՖ նախագահ«Ինտերի» մարզական տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասինՎլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է ՄոսկվաՎերամիավորման որոշումն այսօր նույնչափ արդիական է, որքան 1989 թվականին էր. Ալավերդյան«Դեմոկրատիա» ասվածը զուտ մեր նման պետություններին ճնշելու համար էր. Մարգարիտ ԵսայանՊարզվեց, որ իշխանությունների համար Նիկոլ ասելը վիրավորական էԻ՞նչ գույներով զարդարել 2024 թվականի տոնածառը`ըստ Կենդանակերպի նշանՎաշինգտոնը Կիեւին մինչեւ տարեվերջ ժամանակ տվեցՖրանսիական «տանիքին» երեւի արդեն Նիկոլն էլ չի հավատումԻնչպես է ադրբեջանական «էկոահաբեկիչը» հայտնվել Երևանի Կոմիտասի պողոտայումԻնչու՞ չի կարելի նախօրոք մանկական հագուստ գնելՄենք դեռ չենք կարող միասին ապրել. Զելենսկու կինը պատմել է նախագահի հետ հարաբերությունների մասին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода