ՔՊ-ականները հիմա էլ մեղադրում են ներկաններին
ՆերքաղաքականՅուրաքանչյուր ՀՀ քաղաքացի` լինի իշխանական թեւին հարող, թե` պարզապես մարդ, ով կարող է գնահատականներ տալ ներկա իշխանությանը, կարող է ձեզ հավաստիացնել, որ իշխանությունը շարունակում է այսքան ավերներից հետո մնալ պետական աթոռներին, որովհետեւ իրենց հաջողվել է կործանման եզրին հասցնել Հայաստանը` շնորհիվ իրենց մեղքը նախկինների վրա բարդելու: Օրինակ` «լավ բանակ չունեինք», «Շուշին դժգույն էր», կրթական համակարգը քաղաքականացված էր, բանակը՝ կոոռումպացված, իշխանությունները` թալանչի…
Այս շարքը շատ երկար է, կարելի է նաեւ հիշել, որ ասում էին` Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից կհանենք, նորմալ կապրենք, Եկեղեցու փոխարեն աղանդները կգան` բոլորդ հավատացյալ կդառնաք։ Ու այսպես ղեկավարելով Հայաստանը` պարզվեց, որ իրենք այնքան են մարդկանց վրա մեղք գցել, որ էլ տեղ չկա, որովհետեւ իրենք քիչ-քիչ դառնում են նախկին, ու հիմա հարկավոր է ապագային քննադատել կամ ներկաններին: Որտեղ իրենք չեն, այնտեղ բոլորը մեղավոր են, որտեղ իրենք կան, ուրեմն գործում է «թողեք թող աշխատեն» սկզբունքը: Գոռազաբանության այս թեզի գլխավոր պահապաններից մեկը, ըստ էության, ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ է, ով ԱԺ-ում ընդդիմությանը մեղադրեց Արցախը հանձնելու մեջ, մինչդեռ իրենք արի ու տես, որ այս հարցում ահագին մաքուր են, Փաշինյանի Գրանադա այցը հերթական մի բան է, իսկ 4 օր կառավարության գլուխ եկած Արցախի նորանշանակ նախագահը` «կապիտուլյանտ»։
Իհարկե, եթե այս պատմությունը պատմենք ոչ Հայաստանում գտնվող մի օտար քաղաքացու, նա կծիծաղեր պատմողի վրա ու կասեր, որ մի բան այն չէ այս պատմության մեջ: Եվ, իսկապես, մոռանալ չի կարելի, որ այս պատմության մեջ ՔՊ-ականները մեղադրելու էլի հենակետեր ունեն, այս հարցում դժվար իրենց կաշին կփրկեին, եթե չլինեին ռուս խաղապահները, որոնց Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ինքն է հաստատել Արցախում: Բայց այս մասին Ալեքսանյան Վահագնը ոչինչ չի ասում։ «Թղթում գրված է, ուրեմն` արեք». սա է իշխանության պատասխանը Ռուսաստանին: Սակայն այն, որ Սահմանադրության մեջ էլ գրված է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, ոչ ոք այլեւս չի խոսում այդ մասին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ