Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. Պեսկով
ՄիջազգայինԼեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել պարոն Փաշինյանի որոշումը. նա ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ: Սա ներկայիս իրավիճակի նախահիմքն է. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանն ուշադիր հետևում է ղարաբաղցի հայերի ճակատագրին. մենք մարդասիրական օգնություն ենք ցուցաբերում, մեր խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը», - ասել է Պեսկովը: