Երբ է վերջին անգամ խոսել գերեւարված եղբոր հետ պատգամավորը
Ներքաղաքական
Ադրբեջանցիները չորս ամսով կալանավորել են նաեւ Հայաստանի քաղաքացի Դավիթ Մանուկյանին՝ նրան մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։ Դավիթ Մանուկյանը դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբայրն է: Նա զբաղեցրել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Պատգամավորը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքի օրը չի խոսել եղբոր հետ.«Ճանապարհ ընկնելուց տեղյակ չի պահել, բայց մինչ ամեն օր, օրը մի քանի անգամ խոսում էինք»:
Հարցին, եղբայրը տեղյա՞կ էր, որ ինքը Բաքվի սեւ ցուցակում է, պատգամավորը պատասխանեց. «Եղբայրս 2021 -ից դադարեցրել էր զինվորական ծառայությունը՝ անցնելով թոշակի, այսքանը Ձեր հարցի մասով, այլ հարցեր խնդրում եմ մի տվեք»: