Հռոմի ստատուսի հարցը մտավ օրակարգ
ՆերքաղաքականՀայաստանի խորհրդարանը քիչ առաջ 62 կողմ ձայներով օրակարգ մտցրեց Հռոմի ստատուտի քննարկման հարցը:
Նշենք, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները չմասնակցեցին քվեարկությանը։ ԱԺ-ն այս պահին կես ժամ ընդմիջում է վերցրել։
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում է նաև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: