Փոխարժեք: $ , ,
Հարավային Կորեան ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակը Իսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դամասկոսին Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Իսրայելը հարվածել է Լիբանանին ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված ԼՂ նախկին ղեկավարներին․ Զուրաբյան Մայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը, դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Հայտնաբերվել է կանանց մահացու քաղցկեղի նոր նշան Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա Մոսկվայում Վանգայի ահասարսուռ կանխատեսումները 2024-ի համար

Հայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե Սարիբեկյան

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցն է բանաստեղծ, արձակագիր ԱՐՓԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ, ում գրչի շնորհիվ վավերագրվել են արցախյան վերջին պատերազմների հերոսական ու պատմական մի շարք էջեր:

«ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄՏՔԻՑ, ԹԵ ԻՆՉ ԿԱՆԻ ՎԱՅՐԱԳ ԹՇՆԱՄԻՆ ՏՂԱՆԵՐԻՍ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ»

Դուք հրապարակային գրառում էիք արել այն մասին, որ Ձեզ տանջում է միտքը, թե Արցախում մնացած մեր զոհված հերոսների հիշատակն ինչպե՞ս ենք վառ պահելու, նրանց հարազատները որտե՞ղ են խունկ ծխելու: Այս հարցին պատասխան չեն գտնում հազարավոր արցախցիներ, ի՞նչ եք առաջարկում Դուք:

— Բոլորն էլ գիտեն, թե ինչ կապվածություն ունեմ անմահացած տղաների հարազատների հետ՝ լինեն Արցախից, թե Հայաստանից: Այս օրհասական օրերին, երբ կորցրինք մեր տղաների արյան գնով պաշտպանված Արցախը, ինձ ահավոր տանջում է այն հարցը, թե որտե՞ղ են խունկ ծխելու եւ իրենց վիշտը փոքր-ինչ սփոփելու Արցախում անմահացած եւ այնտեղ հուղարկավորված տղաների հարազատները: Իմ առաջարկն է` Եռաբլուրում կառուցել հուշակոթող, ուր կտեղադրվեն Արցախում հուղարկավորված մեր բոլոր տղաների նկարները։ Այդպես նրանց հիշատակը նույնպես վառ կպահենք։ Սարսափում եմ այն մտքից, թե ինչ կանի վայրագ թշնամին տղաներիս գերեզմանների հետ։

Մի շարք գրքերի հեղինակ եք, որոնք նվիրված են մեր անմահ հերոսներին: Վե՞րջ, շրջեցի՞նք մեր հերոսական պատմության էջը, թե այս իրավիճակում անգամ կարող ենք հուսալ՝ հաղթական նոր էջ բացելու մասին:

— Ինքս 17 գրքի հեղինակ եմ եւ բազմաթիվ գրքերի համահեղինակ, որոնցից 16-ը նվիրված է մեր անմահ հերոսներին։ Ինձ համար պատմության հերոսական էջը չի շրջվել, այն ուղղակի աղավաղվել է ոմանց կողմից, որոնք մաքրելու եւ նոր էջից մաքրագրելու է մեր գալիք սերունդը։ Ես դրանում վստահ եմ եւ հավատում եմ, որ Աստծով հենց այդպես էլ լինելու է։

«ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԱՆՄԱՀՆԵՐԸ», «ԹԱԼԻՇԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿԱ՛Ն, ՆՐԱՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ»

— Ինչո՞ւ արժանի չդարձանք, ինչպես Ձեր գրքերն եք անվանել «Իշխանասարի անմահներին», «Թալիշի արծիվներին», ինչո՞ւ ընդհատվեց «Քաջերի երթը»…

Հավատացե՛ք, կգա ժամանակ, որ «Քաջերի երթը», որը նվիրված է անմահ հերոսներին, չի լինի, այլ կլինի «Հայոց քաջեր», որոնք ազատագրեցին Արցախն անօրեն ոսոխից։ Իսկ իմ գրքերի հերոսները՝ «Իշխանասարի անմահները», «Թալիշի արծիվները» կա՛ն, նրանք ապրում են մեր սրտերում, նրանք պայքարել են հաղթանակը շուրթերին եւ այն գիտակցումով, որ մենք հաղթելու ենք։ Այսքան կոտրված իմ հոգեվիճակում ես սկսել եմ «Քաջերի երթը» 7-րդ հատորի հայտագրումը եւ շուտով կունենամ եւս մի նոր գիրք՝ «Հոգիս թեւում է Արցախ աշխարհում»։

Դուք Ձեր ստեղծագործությամբ շատ ավելի վաղ ահազանգում էիք, որ՝ «Հայոց աշխարհն է վտանգված, մարդի՛կ, հայ մանուկներն են անտուն ու բոբիկ, որ բնավեր են նրանք դարձել լուռ, սրտերում դրվեց ցավ ու վիշտ, մրմուռ»: Հետո էլ ասում են, թե ո՞ւր են մեր մտավորականները, ինչո՞ւ չեն խոսում: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ այս ահազանգերը մնացին չլսված:

— Այսօր հայ մտավորականների ձայնը ոչ ոք չի էլ փորձել լսել: Ուր գոյություն ունի փող եւ իշխանություն, այնտեղ նահանջ է ապրում մտավորականությունը։ Ինքս միշտ պայքարել եմ խաղաղության, հաղթանակի համար, եւ դա չեմ արել ինձ համար, այլ հայ մանուկների, տղաների թափած արյան եւ մեր երկրի ինքնիշխան, ազատ եւ անկախ լինելու համար, ցավոք...

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԵՌՆԸ ԿՐԿՆՎԵՑ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՍ… ՀԱՅԸ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ՝ ՊԻՏԻ՛ ՊԱՅՔԱՐԻ»

Ձեր նոր գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենար սեպտեմբերի վերջին, բայց այս օրերի մղձավանջի մեջ այն, կարծես թե, հետաձգվե՞ց:

— Սեպտեմբերի վերջին պետք է տեղի ունենար «Քաջերի երթը» 6-րդ հատորի շնորհանդեսը, այն տեղափոխվեց հոկտեմբերի 10-ից հետո, քանի որ այս պահին ինքս հոգեպես պատրաստ չեմ նայել կրկնակի ցավ ապրող ծնողների աչքերին: Բայց ամեն բան անում եմ, որ կարողանամ հաղթահարել ինքս ինձ եւ անմահացնել եւս 100 տղայի։

Այսօրվա դեպքերը տեղ կգտնե՞ն Ձեր նոր ստեղծագործություններում, ո՞ւմ է ուղղված լինելու հիմա Ձեր ասելիքը՝ անտարբեր աշխարհի՞ն, անգութ ոսոխի՞ն, թե՞ այդպես էլ չսթափված ու չարթնացած ազգի այն զանգվածին, որոնք մինչեւ օրս էլ չեն գիտակցում տեղի ունեցած ավերի մասշտաբները:

— Արդեն տեղ գտել են, այս օրերին մի քանի ստեղծագործություն եմ գրել: Իմ ասելիքն ուղղված է նախ Աստծուն, հերոսներիս, անօրեն ոսոխին, ցավոք, այս շարքին նաեւ ավելացավ դավաճան, երկիրը ծախող, նվիրող, ազգիս բնավեր դարձնող հայը։ Ինքս շատ լավ եմ գիտակցում մի բան, որ կորցրինք...Նախ` մեր հայրենիքի սիրտը, ուր բաբախում էին հազարավոր սրտեր, կորցրինք մեր տղաների արյան գնով պահած դիրքերը, մեր մշակութային եւ հոգեւոր շատ արժեքներ: Մարդիկ կորցրին տուն, ապրուստ, հող, դարձան քոչվոր եւ չգիտեն՝ ինչ ճակատագիր է սպասվում նրանց։ Սա եղեռն է, այո՛, ինձ համար եղեռնը կրկնվեց 2023 թվականին եւս, բայց… Վստահ եմ՝ հայի ոգին անկոտրում է, նա պայքարել գիտի ու իր առջեւ սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի։ Հերոսներիս ծնողներից մեկն ինձ Արցախ աշխարհից հող է բերել` սուրբ նվեր, պահելու եմ սրբորեն, որ երբ ազատագրենք Արցախը, ինքս հետ տանեմ այդ հողը եւ խառնեմ Արցախի հողին, ուր ամենուր տղաներիս արյունն է թափվել։ Վստահ եմ՝ մի օր էլ լուսաբանելու եք իմ հեղինակային գիրքը` նվիրված Արցախ աշխարհի եւ հայ քաջորդիների նոր հաղթանակին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հարավային Կորեան ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակըԻսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԴամասկոսինԻշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկըԱհա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ ԲաբուխանյանԻսրայելը հարվածել է ԼիբանանինՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված ԼՂ նախկին ղեկավարներին․ ԶուրաբյանՄայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը, դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ ԳեղարդըՀայտնաբերվել է կանանց մահացու քաղցկեղի նոր նշանՄերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա ՄոսկվայումՎանգայի ահասարսուռ կանխատեսումները 2024-ի համարՍոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում էՀայր ու որդի 37 օր ադրբեջանցիների հետ նույն գյուղումՄոսկվան Թբիլիսիից սահմանազատում է պահանջում«Պապայի բալին». տեսեք` ինչ շքեղ ծաղկեփունջ է ուղարկել Արտաշ Ասատրյանը դստերըԳինին պաշտպանում է օրգանիզմի բջիջները օքսիդային սթրեսից. FoodsԻնչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանիցԿինը մեկ հարվածով կյանքից զրկել է ամուսնուն, ով հրաժարվել է նրան Դուբայ տանել իր ծննդյան օրըԱգարակում 93-ամյա կնոջը 24-ամյա համագյուղացին է սպանել․ վերջինս ձերբակալվել էՆյարդաբանը նշել է՝ ինչպես է ցածր ջերմաստիճանն անդրադառնում նյարդային համակարգի վրաՍուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն էԶինվորական բաճկոնը հագից հանած հնդիկ տղային նոր բաճկոն նվիրած հայ աղջկան ժամանակին մի հնդիկ տղա է օգնության ձեռք մեկնել. ինչ է պատմում հայ աղջիկըԹուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը և´ 2016-ին, և´ 2020-ին, և´ դրանից հետո Թուրքիայի հետ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ․ Տիգրան ԱբրահամյանԴատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել 1.3 մլրդ-ի գույք ու 61 մլն դրամՀաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում. դեկտեմբերի 2-ի աստղագուշակԻնչու՞ է հնացած թեյը վտանգավորՌԴ-ն 2,2 միլիոնանոց զորքը կունենա. Պուտինը հրամանագիր է ստորագրելՀայասաթ-1»-ն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիրՍպասվում է անձրև և մառախուղԹուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆԴոլարը շարունակում է գահավիժել, ռուբլին արժեւորվում է․ Փոխարժեքն այսօրՄոսկվայի օդանավականներում չեղարկվել կամ հետաձգվել է 30-ից ավել չվերթՍեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին «Ծախվեցիր արա»․ Սկանդալ «Մայր Հայաստան» դաշինքումՍկսվեց նոր պատերազմ (Տեսանյութ)Տարադրամի փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականըՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԴժբախտությունները կթափվեն բոլոր կողմերին, եղբայրը եղբոր դեմ դուրս կգա, մայրերը կթողնեն իրենց երեխաների․ Սարսափազդու կանխատեսումԱրևմուտքը Ուկրաինային տրամադրվող օգնությունը կհամարի փողի վատնում, եթե նա նահանջի. Economist«Փաստ». Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգելԱմանորյա կանխատեսում. տոնածառը կպատմի, թե ինչպիսին կլինի 2024 թվականը. Ամանորյա թեստՈրտեղ տեղադրել տոնածառ՝ 2024 թվականին հաջողություն գրավելու համար«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները. Փաշինյանը թույլ է տվել մի քանի ժամ կարծիք հայտնելՂրիմը, Դոնբասը, Զապորոժեի և Խերսոնի շրջանների մի մասը կմնան ՌԴ-ին, իսկ Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ. Զելոնսկուն սպառնում են, Մոսկվային` համոզումՌուսական բանակը շարունակում է սեղմել Ավդեևկայի շուրջ օղակը. ուկրաինական ռազմական վերլուծաբաններԵրանի նահատակներին, որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան. Էդուարդ Շարմազանով«Փաստ». «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածներըԺամը 10:30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը«Հրապարակ». Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը նույն խցում են նստած

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода