Պակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել է հինգ հնդկական ինքնաթիռ Կիևին հասցված հարվածների արդյունքում խոշոր հրդեհներ են (Տեսանյութ) Թրամփն արձագանքել է Հնդկաստանի և Պակիստանի բախումներին (Տեսանյութ) Հնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքին Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ Հնդկաստանում Մեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան «Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայր Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Հայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե Սարիբեկյան

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցն է բանաստեղծ, արձակագիր ԱՐՓԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ, ում գրչի շնորհիվ վավերագրվել են արցախյան վերջին պատերազմների հերոսական ու պատմական մի շարք էջեր:

«ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄՏՔԻՑ, ԹԵ ԻՆՉ ԿԱՆԻ ՎԱՅՐԱԳ ԹՇՆԱՄԻՆ ՏՂԱՆԵՐԻՍ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ»

Դուք հրապարակային գրառում էիք արել այն մասին, որ Ձեզ տանջում է միտքը, թե Արցախում մնացած մեր զոհված հերոսների հիշատակն ինչպե՞ս ենք վառ պահելու, նրանց հարազատները որտե՞ղ են խունկ ծխելու: Այս հարցին պատասխան չեն գտնում հազարավոր արցախցիներ, ի՞նչ եք առաջարկում Դուք:

— Բոլորն էլ գիտեն, թե ինչ կապվածություն ունեմ անմահացած տղաների հարազատների հետ՝ լինեն Արցախից, թե Հայաստանից: Այս օրհասական օրերին, երբ կորցրինք մեր տղաների արյան գնով պաշտպանված Արցախը, ինձ ահավոր տանջում է այն հարցը, թե որտե՞ղ են խունկ ծխելու եւ իրենց վիշտը փոքր-ինչ սփոփելու Արցախում անմահացած եւ այնտեղ հուղարկավորված տղաների հարազատները: Իմ առաջարկն է` Եռաբլուրում կառուցել հուշակոթող, ուր կտեղադրվեն Արցախում հուղարկավորված մեր բոլոր տղաների նկարները։ Այդպես նրանց հիշատակը նույնպես վառ կպահենք։ Սարսափում եմ այն մտքից, թե ինչ կանի վայրագ թշնամին տղաներիս գերեզմանների հետ։

Մի շարք գրքերի հեղինակ եք, որոնք նվիրված են մեր անմահ հերոսներին: Վե՞րջ, շրջեցի՞նք մեր հերոսական պատմության էջը, թե այս իրավիճակում անգամ կարող ենք հուսալ՝ հաղթական նոր էջ բացելու մասին:

— Ինքս 17 գրքի հեղինակ եմ եւ բազմաթիվ գրքերի համահեղինակ, որոնցից 16-ը նվիրված է մեր անմահ հերոսներին։ Ինձ համար պատմության հերոսական էջը չի շրջվել, այն ուղղակի աղավաղվել է ոմանց կողմից, որոնք մաքրելու եւ նոր էջից մաքրագրելու է մեր գալիք սերունդը։ Ես դրանում վստահ եմ եւ հավատում եմ, որ Աստծով հենց այդպես էլ լինելու է։

«ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԱՆՄԱՀՆԵՐԸ», «ԹԱԼԻՇԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿԱ՛Ն, ՆՐԱՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ»

— Ինչո՞ւ արժանի չդարձանք, ինչպես Ձեր գրքերն եք անվանել «Իշխանասարի անմահներին», «Թալիշի արծիվներին», ինչո՞ւ ընդհատվեց «Քաջերի երթը»…

Հավատացե՛ք, կգա ժամանակ, որ «Քաջերի երթը», որը նվիրված է անմահ հերոսներին, չի լինի, այլ կլինի «Հայոց քաջեր», որոնք ազատագրեցին Արցախն անօրեն ոսոխից։ Իսկ իմ գրքերի հերոսները՝ «Իշխանասարի անմահները», «Թալիշի արծիվները» կա՛ն, նրանք ապրում են մեր սրտերում, նրանք պայքարել են հաղթանակը շուրթերին եւ այն գիտակցումով, որ մենք հաղթելու ենք։ Այսքան կոտրված իմ հոգեվիճակում ես սկսել եմ «Քաջերի երթը» 7-րդ հատորի հայտագրումը եւ շուտով կունենամ եւս մի նոր գիրք՝ «Հոգիս թեւում է Արցախ աշխարհում»։

Դուք Ձեր ստեղծագործությամբ շատ ավելի վաղ ահազանգում էիք, որ՝ «Հայոց աշխարհն է վտանգված, մարդի՛կ, հայ մանուկներն են անտուն ու բոբիկ, որ բնավեր են նրանք դարձել լուռ, սրտերում դրվեց ցավ ու վիշտ, մրմուռ»: Հետո էլ ասում են, թե ո՞ւր են մեր մտավորականները, ինչո՞ւ չեն խոսում: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ այս ահազանգերը մնացին չլսված:

— Այսօր հայ մտավորականների ձայնը ոչ ոք չի էլ փորձել լսել: Ուր գոյություն ունի փող եւ իշխանություն, այնտեղ նահանջ է ապրում մտավորականությունը։ Ինքս միշտ պայքարել եմ խաղաղության, հաղթանակի համար, եւ դա չեմ արել ինձ համար, այլ հայ մանուկների, տղաների թափած արյան եւ մեր երկրի ինքնիշխան, ազատ եւ անկախ լինելու համար, ցավոք...

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԵՌՆԸ ԿՐԿՆՎԵՑ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՍ… ՀԱՅԸ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ՝ ՊԻՏԻ՛ ՊԱՅՔԱՐԻ»

Ձեր նոր գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենար սեպտեմբերի վերջին, բայց այս օրերի մղձավանջի մեջ այն, կարծես թե, հետաձգվե՞ց:

— Սեպտեմբերի վերջին պետք է տեղի ունենար «Քաջերի երթը» 6-րդ հատորի շնորհանդեսը, այն տեղափոխվեց հոկտեմբերի 10-ից հետո, քանի որ այս պահին ինքս հոգեպես պատրաստ չեմ նայել կրկնակի ցավ ապրող ծնողների աչքերին: Բայց ամեն բան անում եմ, որ կարողանամ հաղթահարել ինքս ինձ եւ անմահացնել եւս 100 տղայի։

Այսօրվա դեպքերը տեղ կգտնե՞ն Ձեր նոր ստեղծագործություններում, ո՞ւմ է ուղղված լինելու հիմա Ձեր ասելիքը՝ անտարբեր աշխարհի՞ն, անգութ ոսոխի՞ն, թե՞ այդպես էլ չսթափված ու չարթնացած ազգի այն զանգվածին, որոնք մինչեւ օրս էլ չեն գիտակցում տեղի ունեցած ավերի մասշտաբները:

— Արդեն տեղ գտել են, այս օրերին մի քանի ստեղծագործություն եմ գրել: Իմ ասելիքն ուղղված է նախ Աստծուն, հերոսներիս, անօրեն ոսոխին, ցավոք, այս շարքին նաեւ ավելացավ դավաճան, երկիրը ծախող, նվիրող, ազգիս բնավեր դարձնող հայը։ Ինքս շատ լավ եմ գիտակցում մի բան, որ կորցրինք...Նախ` մեր հայրենիքի սիրտը, ուր բաբախում էին հազարավոր սրտեր, կորցրինք մեր տղաների արյան գնով պահած դիրքերը, մեր մշակութային եւ հոգեւոր շատ արժեքներ: Մարդիկ կորցրին տուն, ապրուստ, հող, դարձան քոչվոր եւ չգիտեն՝ ինչ ճակատագիր է սպասվում նրանց։ Սա եղեռն է, այո՛, ինձ համար եղեռնը կրկնվեց 2023 թվականին եւս, բայց… Վստահ եմ՝ հայի ոգին անկոտրում է, նա պայքարել գիտի ու իր առջեւ սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի։ Հերոսներիս ծնողներից մեկն ինձ Արցախ աշխարհից հող է բերել` սուրբ նվեր, պահելու եմ սրբորեն, որ երբ ազատագրենք Արցախը, ինքս հետ տանեմ այդ հողը եւ խառնեմ Արցախի հողին, ուր ամենուր տղաներիս արյունն է թափվել։ Վստահ եմ՝ մի օր էլ լուսաբանելու եք իմ հեղինակային գիրքը` նվիրված Արցախ աշխարհի եւ հայ քաջորդիների նոր հաղթանակին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Պակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցել է հինգ հնդկական ինքնաթիռԿիևին հասցված հարվածների արդյունքում խոշոր հրդեհներ են (Տեսանյութ)Թրամփն արձագանքել է Հնդկաստանի և Պակիստանի բախումներին (Տեսանյութ)Հնդկաստանը սկսել է հարվածներ հասցնել Պակիստանի տարածքինԱդրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ ՀնդկաստանումՄեծ Հայրենականը օտար թեմա չէ. իմ պապերից մեկն անհետ կորել է, մյուսը՝ վերադարձել 13 բեկորով. Անդրեասյան«Օդ»-ի պես անհրաժեշտ փնտրտուքը գտնվեց «Արմմոնո»-յում Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունՀավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ 2-ամյա Տիգրանի հայրԻ՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեծ նշանակություն  ունի՝ ով  եւ ինչպիսի մոտեցումներով  կծրագրի վարչապետի միասնական թեկնածուի հարցը. ՀարությունյանԲռնությունը` որպես քաղաքական մեխանիզմԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՈՒ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԳՆԱՑ ԲԱՔՈՒԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՆԻԿՈԼԻՆ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ«Ինտեր»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել․ լրագրողԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆԱնձրեւից հետո ասֆալտը փուլ է եկել. նկարներՄխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառին«ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՆԵՐՈՒՄ 3։2 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹՈՒՄ ԷԻ, ԵՐՐՈՐԴՈՒՄ 4։1 ՀԱՇԻՎ ԳՐԱՆՑԵՑԻՆ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆՌԴ փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակըՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔՔրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին (Արտյոմ Հարությունով) քրեական ոստիկանները փողոցից բռնել ու ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխելՀատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Մարգարիտ ԵսայանՈ՞ր սեռի համար է առանձնապես վտանգավոր սմարթֆոնների ազդեցությունըԼևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվելԿրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ Շենգավիթի ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, հայտնաբերել մասնակիցներին ու հանցագործության գործիք ատրճանակը․ կրակողը 15-ամյա տղա էԵկեք միասին հիշենք խորհրդային օծանելիքըԿցանկանայի, որ Մխիթարյանը «Ինտերի» հետ հաղթեր Չեմպիոնների լիգան. Բայրամյան Սպասում եմ Ջոն վան տ՛ Սխիպի զանգին. Բայրամյան Մխիթարյանը` «Բարսելոնայի» հրապարակած խաղային պաստառինՄխիթարյանը, Չալհանօղլուն և Բարելան պետք է ավելի համարձակ գործեն. Կապելոն` ՉԼ-ում «Ինտերի» շանսերի մասինՆոր Նորքում մեքենաները երթևեկում են կիսով չափ ջրի տակ անցածՌուսաստանում խոսել են Զելենսկու իշխանության «ավարտի» մասինՄեղմ ասած` ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն ՍիմոնյանինՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆԷլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունըԻնչ է կատարվում «Բարեկամության» գետնանցումում՝ անձրեւից հետոԿրեմլում հաստատել են Մոսկվայում Հաղթանակի շքերթին Փաշինյանի մասնակցությունըՊապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանըՊուտինը միջազգային հեռախոսազրույց է ունեցել․ ԿրեմլԱՄՆ-ում վարչապետի աներորդուն 2 երեխաների ներկայությամբ սպառնացել են. ինչպես է եղել դեպքը.armlur.amԿյանքից անժամանակ հեռացավ մեր ՀՈՎՈՆ. Վարդուհի Վարդանյանի որդու և հարսի հրապարակումըՓեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ԲաքվումԱրեւմտամետները սադրանքների՞ են պատրաստվում մայիսի 9-ինՀարցվածների 86%-ը կարծում է, որ պետք է ծանոթանան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին. ԳելափՀաջիևը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարի հետՓաշինյան-Զավենիչ զրույցն ավարտվել է առանց համաձայնությանՊապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետԿադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top