ՌԴ–ն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար․ Լավրով
ՄիջազգայինՌուսաստանն աշխատում է Ադրբեջանի և գործընկերների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր խաղաղապահներն անում են այն ամենը, ինչ կարող են այս իրավիճակում: Մենք չենք կարող ետ պահել այն մարդկանց, ովքեր ցանկանում են Ղարաբաղից մեկնել Ռուսաստան: Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ, որպեսզի կայունացնենք իրավիճակը Ղարաբաղում», - ասել է Լավրովը «Վալդայ» միջազգային ակումբի 20-րդ տարեկան հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։