Հռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղել
ՄիջազգայինՀռոմի Ֆրանցիսկոս պապը հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի վիճակին, նա այդ մասին հայտարարություն է արել.
«Այս օրերին հետևում եմ Լեռնային Ղարաբաղի փախստականների ողբերգալի իրավիճակին։ Կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության իմ հորդորը և կոչ ուղղում միջազգային հանրության աջակցությամբ կողմերի երկխոսության համար, որը կհանգեցնի երկարաժամկետ համաձայնության՝ վերջ դնելով հումանիտար ճգնաժամին։ Աղոթքս եմ բարձրացնում Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում վառելիքի պահեստարանի պայթյունի զոհերի համար»։