Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը մահապատժի է դատապարտվել
Միջազգային
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն Իրանում մահապատժի է դատապարտվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորում են ստացել: