Ուկրաինան կորցնում է Վաշինգտոնի աջակցությունը. Associated Press
Միջազգային
Ուկրաինան կորցնում է Վաշինգտոնի աջակցությունը, գրում է Associated Press-ը։
Ամենավառ օրինակը Ուկրաինայից ֆինանսավորման դուրսբերումն էր ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ օրենսդիրները Կապիտոլիումում հանդիպեցին Վլադիմիր Զելենսկու հետ:
Նա փորձեց հանգստացնել խորհրդարանականներին, որ իր բանակը հաղթում է, սակայն հավելյալ օգնություն խնդրեց, որը վճռորոշ կլինի Մոսկվայի հետ հակամարտությունում։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին նշել է, որ հարցը կքննարկվի, երբ հարմար պահը լինի։ Բայց նա վստահեցրել է, որ Բայդենի վարչակազմը պետք է մանրամասն բացատրի, թե, իրենց կարծիքով, ինչ է նշանակում «Ուկրաինայի հաղթանակը»։