Պաշտոնապես հայտարարում ենք՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «պաշտպանվելու են». Ալիև
Միջազգային
Ադրբեջանը «կապահովի» (չակերտները՝ Tert.am) Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական կատարած այցի ժամանակ:
«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են: Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային, քաղաքային և այլ իրավունքների հարգումը, ինչն արտացոլված է միջազգային կոնվենցիաներում, որոնք Ադրբեջանը ստորագրել է իր Սահմանադրությանը և իր միջազգային պարտավորություններին համապատասխան», -ասել է Ալիևը:
Նշենք, որ Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 91,000-ը:
Նյութի աղբյուր` https://www.tert.am/am/news/2023/09/29/artsakh/4009892